օպերատիվ֊հետախուզական միջոցառումներ
Դատաքննությունից խուսափողին ոստիկանները բերման ենթարկեցին
«Կանալ-Կենտրոն-2019» միջազգային հակաթմրանյութային գործողության շրջանակներում՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Լոռու մարզային վարչությունների և Տարոնի բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 26-ին, ժամը 14.30-ին, Դեմիրճյան փողոցի 3 շենքից բերման են ենթարկել 1964 թ. ծնված Մանվել Ս.-ին, որը ոստիկանության Տարոնի բաժնի կողմից 2018թ. նոյեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի (ապօրինի կերպով…
Գյումրիում 8 մլն դրամի յուրացման դեպք է արձանագրվել (տեսանյութ)
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողների փոխգործակցության շնորհիվ, Գյումրիում առանձնապես խոշոր չափերի յուրացման նոր դեպք է բացահայտվել, Հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ…
Ոստիկանները բերման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվողին
Փետրվարի 23-ին, ժամը 05.00-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի՝ 33-ամյա Ռամին Վալադանը, որը 2018թ. նոյեմբերի 19-ից հետախուզվում էր Իրանի Իսլամական Հանրապետության քրեական օրենսգրքի 1-ին հոդվածի մեղադրանքով (Խարդախությունը):
Ապօրինություններ Վանաձորի «Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում»
Ոստիկանության Վանաձորի Բազումի բաժնի ծառայողները, ձեռնարկելով տարաբնույթ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, բացահայտել են Վանաձորի «Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում» տեղի ունեցած ապօրինություններ։ Նախնական տվյալներով՝ մարզադպրոցի ուսմասվարը տարիներ շարունակ սաներից մրցույթներից վաստակած պարգևավճարներից որոշակի գումար է վերցրել։ Բացի այդ, պարզվել է նաև, որ հաստատության տնօրենը Ստեփանակերտում անցկացված մրցաշարին մասնակցելու համար Վանաձորի քաղաքապետարան է ներկայացրել 25 մարզիկի նախահաշիվ, սակայն…
Վանաձորի ոստիկանները հայտնաբերեցին դատաքննությունից խուսափողին
Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 21-ին, ժամը 10.20-ին, Վանաձոր քաղաքի Բուլղարական 2-րդ ավանում հայտնաբերվել և ոստիկանության Բազումի բաժին բերման է ենթարկվել 23-ամյա Վոլոդյա Բ.-ն, որը փետրվարի 19-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 266 հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը)…
Ծեծի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
Փետրվարի 19-ին, ժամը 21.35-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի 16-րդ թաղամասից բերման է ենթարկվել 47-ամյա Արտյոմ Հ.-ն, որը փետրվարի 13-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 118 հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Կոռուպցիոն բնույթի հանցագործության բացահայտում Արթիկում. յուրացվել է ավելի քան 2.5 մլն դրամ
Օրերս ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն յուրացման վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունները ստացվեցին։ Գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները տեղեկությունների հիման վրա ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ համագործակցելով ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Արթիկի բաժնի գործընկերների հետ։ Համատեղ աշխատանքով ոստիկանները պարզեցին, որ Արթիկի թիվ 3 ավագ…
Հայտնաբերվեց Գոգավանի սահմանային անցակետում
Ոստիկանության Թումանյանի և Տաշիրի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 16-ին, ժամը 11.05-ին, Գոգավանի սահմանային անցակետում հայտնաբերել և ոստիկանության Թումանյանի բաժին բերման են ենթարկել 51-ամյա Սիրանուշ Բ.-ին, որը հունվարի 1-ից բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 38-329 հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելուն հանցակցելը) 1-ին մասի մեղադրանքով:
Ավտոմեքենա փախցնողները հայտնաբերվեցին
Փետրվարի 13-ին, ժամը 8-ն անց 15-ին, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ իրենց տան դիմաց կայանած իր «ՎԱԶ-2107» մեքենան փախցրել են: Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը դեպքի վայրում իրականացրեց անհրաժեշտ բոլոր գործողությունները հանցագործությունը բացահայտելու համար: Բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության Ապարանի բաժնի և ՊՊԳՎ Ապարանի պահպանության բաժանմունքի ծառայողները: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ավտոմեքենա փախցնելու կասկածանքով Ջրամբար գյուղից…
Դանակահարություն Ախուրյանում. կասկածյալը ձերբակալված է
Փետրվարի 9-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի 10-րդ կողերի շրջանի, որովայնի, ձախ բազկի և դաստակի կտրված արյունահոսող վերքեր 1,3 չափերի» վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1971 թ. ծնված Գագիկ Մ.-ն, որն, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հայտարարություն տալու: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 10-ին, ժամը 09.30-ին,…
Կրակոցներ Արարատի մարզում. երեք անձ տեղափոխվել է հիվանդանոց
Հունվարի 22-ին, ժամը 16․35-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղում կրակել են քաղաքացիների վրա, կան վիրավորներ։Շտապ ոստիկանության օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ ըստ նախնական տվյալների հայր և որդի կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են մի քանի քաղաքացիների հետ, ինչի ընթացքում որդին հրազենից կրակոցներ է արձակել…