Ավտոմեքենա փախցնողները հայտնաբերվեցին

Հրապարակող՝

1550144061,2135

Ամենադիտվածներ

Փետրվարի 13-ին, ժամը 8-ն անց 15-ին, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ իրենց տան դիմաց կայանած իր «ՎԱԶ-2107» մեքենան փախցրել են:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը դեպքի վայրում իրականացրեց անհրաժեշտ բոլոր գործողությունները հանցագործությունը բացահայտելու համար:

Բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության Ապարանի բաժնի և ՊՊԳՎ Ապարանի պահպանության բաժանմունքի ծառայողները:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ավտոմեքենա փախցնելու կասկածանքով Ջրամբար գյուղից ոստիկանություն բերման ենթարկվեց երևանցի, վերջերս համաներմամբ ազատ արձակված, 1990 թվականին ծնված Արամայիս Մ.-ն՝ «ՎԱԶ-2107» մեքենայով:
Մեքենան փոխանցվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներին:
Պարզվել է նաև, որ Արամայիս Մ.-ն մեքենան փախցրել է 1985 թվականին ծնված Նարեկ Մ.-ի և 2000 թվականին ծնված Արթուր Մ.-ի հետ:

Նարեկ Մ.-ն և Արամայիս Մ.-ն ձերբակալվել են:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենաթարմ