Օպերատիվ շտաբ
Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ
Հայաստան-Արցախ ավտոճանապարհի փակ լինելու հետևանքով ուղևորների համար առաջացող խնդիրների լուծման աշխատանքը համակարգելու նպատակով Սյունիքի մարզպետի որոշմամբ մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Այս մասին տեղեկանում ենք մարզպետարանի Ֆեյսբուքի էջից: Ճանապարհին մնացած ուղևորներն ու վարորդները առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ու հրատապ հարցերի դեպքում կարող են զանգահարել մարզպետարանում շուրջօրյա գործող թեժ գծի հեռախոսահամարով՝ 093 25 08 08։
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբն այսուհետ կգործի նոր հասցեում
Սեպտեմբերի 17-ին ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբը Facebook-ի էջում հաղորդարություն է տարածել, որում հայտնել է, որ այսուհետ ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը կգործի նոր հասցեում՝ սկսած արդեն սեպտեմբերի 25-ից: «Մեր նոր հասցեն է՝ Աբովյան 9-ը (Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շենք, Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկ): Անընդունելի է երկրների կողմից ահաբեկչական կազմավորումների օգտագործումը․ Փաշինյան Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց սահմանազատման…
ՀՀ-ում ժամանակավոր բնակվող՝ Արցախից տեղահանված 5448 ընտանիք կա
Հուլիսի 16-ին ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ 2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում ժամանակավոր (փաստացի) բնակվող՝ Արցախից տեղահանված բնակչության թվաքանակը կազմում է 21615 մարդ կամ 5448 ընտանիք: Նշված թվաքանակի 68.7%-ն ապրում է ՀՀ մարզերում, 31.3%-ը՝ քաղաք Երևանում: «Օպերատիվ շտաբը վերսկսել է իր այցելությունները մարզեր: Այցելությունների շրջանակներում երեկ՝ հուլիսի…
ԱՀ կառավարության օպերատիվ շտաբը մեկնարկել է աշխատանքը
Հունիսի 14-ին Արցախի կառավարությունը հայտնում է, որ տարատեսակ հարցերով քաղաքացիներին տեղեկանքների տրամադրման գործընթացը մեկնարկել է։ «ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբում կորուսյալ այգիների, անասնագլխաքանակի, մեղվափեթակների, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկայի վերաբերյալ տեղեկանքների տրամադրման գործընթացը մեկնարկել է։ Տեղեկանքները տրամադրվում են համայնքների ղեկավարների տրամադրած տվյալների հիման վրա: Հասցե՝ ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Գարեգին Նժդեհի 23/1»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Արցախի կառավարության օպերատիվ շտաբի հեռախոսահամարները փոխվել են
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը հայտնում է, որ ՀՀ-ում Արցախի Հանրապետության Կառավարության օպերատիվ շտաբի հեռախոսահամարները կազմակերպական նկատառումներով փոխվել են։ Այսուհետ կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով․ ✅Օպերատիվ շտաբի պետի տեղակալ Սասուն Սավադյան՝ հեռ. (012) 377770 ✅Օպերատիվ շտաբի պետի տեղակալ Կամո Պետրոսյան՝ հեռ. (012) 377766 ✅Հաշվառման և վերաբնակեցման խնդիրների կազմակերպման բաժին՝ հեռ. (012) 377769 ✅Սոցիալ-տնտեսական խնդիրների համակարգման…
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 8 832 դեպք է հայտնաբերվել մեկ օրում
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը հայտնում է, որ կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է 8 832-ով, հասնելով մինչև 5 090 249: Այս պահին Ռուսաստանում բուժումը շարունակում է 265 383 մարդ: Կորոնավիրուսից հետո ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում ավելացել Է 9 020-ով, ընդհանուր դեպքերի թիվը 4 702 599 է։ Կորոնավիուսի հետևանքով մահվան…
Ընտրություններին ընդառաջ ոստիկանությունում օպերատիվ շտաբ է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հասարակական կարգի պահպանության և ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով, Հայաստանի ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով, ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ օպերատիվ շտաբի գործունեությունը ղեկավարելու է ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Օպերատիվ շտաբի անդամներն…
Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 8709 նոր դեպք
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից հայտնում են, որ երկրում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 8709 նոր դեպք, հաստատված դեպքերի թիվը հասնել է 4 մլն 992 հազար 554-ի: Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի (COVID-19) հաստատված դեպքերի թիվը 85 տարածաշրջաններում 8 709 է, ակտիվ դեպքերը 1042-ի մոտ կլինիկական դրսևորումներ չեն հայտնաբերվել։ Մեկ օրում ՌԴ-ում…
ՌԴ-ում կորոնավիրուսի 8790 նոր դեպք է գրանցվել
Ռուսաստանում COVID-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբը հայտնում է, որ երկրում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 8790 դեպք նոր դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից ի վեր երկրում հաստատվել է կորոնավիրուսի 4 931 691 դեպք: Մեկ օրում մահացել է 364 մարդ։ Ընդհանուր առմամբ մահացել է 115 480 պացիենտ: Մեկ օորւմ ապաքինվել է 9866 մարդ։ Բուժվածների ընդհանուր թիվը…
Արցախում ավելացել են զենք-զինամթերքի վերաբերյալ կանչերը
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն ամփոփում է շաբաթը: 2021 թվականի ապրիլի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է ընդհանուր 1004 զանգ։ Հանրապետության տարածքում նախորդ շաբաթվա համեմատ ավելացել են զենք-զինամթերքի վերաբերյալ կանչերը։ Սակրավորները հիմնական կանչերը ստացել են Մարտակերտից։ Ինժեներահետախուզական աշխատանքների ընթացքում ԱԻ ծառայության սակրավորները ռուս գործընկերների և Արցախում…











