ՀՀ-ում ժամանակավոր բնակվող՝ Արցախից տեղահանված 5448 ընտանիք կա

Ամենադիտվածներ

ՀՀ-ում ժամանակավոր բնակվող՝ Արցախից տեղահանված 5448 ընտանիք կա

Հուլիսի 16-ին ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ 2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում ժամանակավոր (փաստացի) բնակվող՝ Արցախից տեղահանված բնակչության թվաքանակը կազմում է 21615 մարդ կամ 5448 ընտանիք: Նշված թվաքանակի 68.7%-ն ապրում է ՀՀ մարզերում, 31.3%-ը՝ քաղաք Երևանում:

«Օպերատիվ շտաբը վերսկսել է իր այցելությունները մարզեր:

Այցելությունների շրջանակներում երեկ՝ հուլիսի 15-ին կայացել է մարզային առաջին հանդիպումը․ Օպերատիվ շտաբի պետի տեղակալ Կ. Պետրոսյանը, Քաշաթաղի վարչակազմի գրասենյակի պատասխանատու Հ. Բերբերյանը և Հադրութի վարչակազմի գրասենյակի աշխատակից Ս. Հակոբյանը Շտաբի պետի հրամանով այցելել են Արագածոտնի մարզ, մասնավորապես, Թալին և Ապարան համայնքներ հանդիպելով այդ համայնքներում ժամանակավորապես ապաստանած տեղահանված արցախցիների հետ: Այստեղ, համապատասխանաբար, ապրում են՝ 17 ընտանիք Ապարանում, 16 ընտանիք՝ Թալինում:

Հանդիպումն ընթացել է ջերմ և անմիջական մթնոլորտում, քննարկվել են բազմաթիվ և տարաբնույթ հարցեր: Նշենք, որ որոշ հարցեր իրենց լուծումը ստացան տեղում, որոշները ներկայացվեցին դիմումների տեսքով՝ հետագա ընթացքավորման համար։

Հավելենք, որ Շտաբի կողմից դեպի մարզեր այցելությունները կրելու են պարբերական բնույթ:

Հանդիպման ժամն ու վայրը բնակիչներին կտեղեկացվի զանգերի միջոցով (համայնքի կողմից ընտրված զանգատերերին խնդրում ենք փոխանցել համայնքի մյուս բնակիչներին ևս):

Մարզային այցելությունների միջոցով նախատեսում ենք հանդիպել մարզերում բնակվող բնակչության 60%-ի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();