Արցախում ավելացել են զենք-զինամթերքի վերաբերյալ կանչերը

Ամենադիտվածներ

Արցախում ավելացել են զենք-զինամթերքի վերաբերյալ կանչերը

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն ամփոփում է շաբաթը: 2021 թվականի ապրիլի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է ընդհանուր 1004 զանգ։

Հանրապետության տարածքում նախորդ շաբաթվա համեմատ ավելացել են զենք-զինամթերքի վերաբերյալ կանչերը։

Սակրավորները հիմնական կանչերը ստացել են Մարտակերտից։ Ինժեներահետախուզական աշխատանքների ընթացքում ԱԻ ծառայության սակրավորները ռուս գործընկերների և Արցախում գործող ականազերծող կազմակերպությունների հետ մեկտեղ շաբաթվա ընթացքում հանրապետության տարածքից հայտնաբերել և վնասազերծել են կասետային 60 և 119 հատ ավիառումբ, 50 հատ պայթուցիչ, հրետանային 65 արկ, հակատանկային 2 և հակահետևակային 2 ական, թնդանոթի 10 արկ, 13 հատ ձեռքի նռնակ, ականանետի 11 ական և նռնականետի 26 նռնակ։

Հրդեհի մասին ստացվել է 12 կանչ։ Շաբաթվա ընթացքում գրանցված հրդեհները հիմնականում բռնկվել են բաց տարածքում՝ չոր խոտածածկերում և աղբակույտերում։

Անցած 7 օրվա ընթացքում 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային մեկ պատահար, տուժել է 5 հոգի։ Արցախի փրկարարները վերջիններիս ցուցաբերել են առաջին օգնություն և տեղափոխել բուժհաստատություն։

Յօթօրյա ժամանակահատվածում մեկ արտակարգ պատահար է գրանցվել։ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում որոնողական աշխատանք իրականացնելիս ականապայթյունային վիրավորում է ստացել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբի հրամանատարը։ Նրա առողջական վիճակը բավարար է։

Ապրիլի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է կենցաղային բնույթի 41, օձի հայտնաբերման մեկ, տեխնիկական սպասարկման 5 կանչ։

Փրկարար ոլորտում ծառայողների արհեստավարժության և մասնագիտական որակների բարձրացման նպատակով, ԱՀ ՆԳ նախարարի հրամանով ծառայության բոլոր բաժանմունքներում և ստորաբաժանումներում շարունակվում են ուսումնական պարապմունքները։

Ռազմագործողությոինների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական անշխատանքներ իրականացնող ստորաբաժանումն անցած շաբաթվա ընթացքում կատարել է 7 ելք։

Զինադադարից հետո մինչ այժմ հայտնաբերվել է 1543 աճյուն։

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();