օպտիմալացում
Ադրբեջանի օրենսդիր մարմնում օպտիմալացումների արդյունքում աշխատանքից ազատվողներ են եղել
Կառուցվածքային փոփոխությունների կատարմամբ՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի ապարատի ավելի քան քառասուն աշխատող է աշխատանքից հեռացվել: Նույն թվով աշխատակիցներ ազատվել են նաև Գործերի վարչությունում իրենց զբաղեցրած պաշտոններից: Այս մասին հայտնում է haqqin.az-ը: Հաստիքների մի մասն ամբողջությամբ լուծարվել է, իսկ որոշ աշխատակիցներ տեղափոխվել են այլ պաշտոնների:
Հրդեհների թիվը 55.2%-ով ավելացել է՝ նախորդ տարվա համեմատ․ Ֆելիքս Ցոլակյան
ԱԻՆ-ի ֆինանսական ծախսերը 2019 թվականի համեմատ 2020 թվականին ավելացվել է 2․7 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է պարգևատրման ֆոնդի և աշխատավարձերի ավելացման հետ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ ամփոփելով 2019 թվականը։ Նախարարը ներկայացրեց, որ օպտիմալացման արդյունքում այնպես են աշխատել, որ կրճատումներ չլինեն։ «Փրկարար ծառայությունում հաստիքների կրճատում…
Դիմել եմ նախարարություն ծննդատների օպտիմալացման հարցը պարզելու համար․ Արման Աբովյան
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը Facebook-ի իր էջում գրել է, «Հարգելի քաղաքացիներ, տեղեկացա, որ Հայաստանի ողջ տարածքում փոքր բնակավայրերում փակվում են մի շարք բժշկական հաստատություններ, մասնավորապես՝ ծննդատները: Հաշվի առնելով հարցը կարևորությունը, դիմել եմ Առողջպահության նախարարություն՝ հարցը պարզելու համար։ Անձամբ ես համոզված եմ, որ ոչ մի դեպքում չի կարելի օպտիմալացման գործընթացն անել հիվանդանոցների…
Կառավարության կառուցվածքային փոփոխությունները բախվել են օրենսդրական կազուսի. Փաստ
«Ինչպես հայտնի է, երկու ամիս առաջ տեղի ունեցան կառավարության կառուցվածքային փոփոխություններ, ինչի արդյունքում մի շարք նախարարություններ միավորվեցին կամ վերակազմավորվեցին, ինչն էլ իր հերթին հանգեցրեց պետական ապարատում որոշակի կրճատումների։ Փաստ թերթի տեղեկություններով՝ այս գործընթացներից հետո քաղծառայության խորհուրդը և վերակազմավորված նախարարությունները չեն կարողանում աշխատակիցների գործառույթների և պաշտոնի անձնագրերի շուրջ ընդհանուր հայտարարի գալ, քանի որ առկա է օրենսդրական…
Վերջին անգամն է, որ Կառավարության նիստն անցկացվում է 17 նախարարների կազմով. Նիկոլ Փաշինյան
Մայիսի 30-ին Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա վերջին անգամն է, որ Կառավարության նիստն անցկացվում է 17 նախարարների կազմով: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներից, ովքեր այս ընթացքում աշխատել են միասին: Վարչապետի խոսքով՝ այդ որոշումները երկար, նույնիսկ չափազանց երկար են քննարկվել, ու ինքը վստահ է, որ այս փոփոխությունները ճիշտ են։ Փաշինյանը պնդում…
Խորհրդարանը ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը
Այսօր ԱԺ նիստի ընթացքում ընդունվեց կառավարության օպտիմալացման մասին նախագիծը: Նախագիծն ընդունվել է ձայների 79 կողմ, 41 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ: Քվեարկությունից առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեցին, որ խմբակցությունները դեմ են քվեարկելու նախագծին: Կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները` Արտաքին գործերի նախարարություն, Պաշտպանության նախարարություն, Արտակարգ իրավիճակների նախարարություն,…
Նախարարություններից մեկի անունն ու գործառույթը կփոխվի. քննարկում ԱԺ-ում
Մայիսի 7-ին խորհրդարանի հերթական նիստում քննարկվում էր Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարությունը վերանվանվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբեության նախարարության։ Նախարարի փոխանցմամբ, նույն նախարարության գործառույթների թվում ավելացել է ռազմաարդյունաբերության ոլորտում միջազգային համագործակցության գործառույթը՝ հաշվի առնելով…
Ազգային ժողովն ընդունեց Կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթին: Նախագծին կողմ քվեարկեց 71 պատգամավոր, իսկ դեմ՝ 40: Այս նախագծին դեմ քվեարկեցին «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները: «Օպտիմալացման շնորհիվ մենք ուզում ենք ավելի քիչ ռեսուրսներով հասնել ավելի շատ արդյունքի,…
Օպտիմալացման արդյունքում առանց աշխատանքի մնացածները կարող են վերաորակավորվել
Այն մարդիկ, ովքեր պետական կառույցներում օպիտիմլացման արդյունքում կմնան առանց աշխատանքի, կգտնեն նոր հնարավորություն՝ մասնավոր հատվածում իրենց դրսևորելու, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Դիտարկմանը, թե շուկան շատ փոքր է ու այնպես չէ, որ բոլորը կարող են բիզնեսով զբաղվել, նախարարն արձագանքեց. «Շուկան այնպիսի բան է, որ մասնագիտությունների…
ԱԳՆ նախարարը օպտիմալացման և պարգևատրումների մասին
«Կառավարության օպտիմալացումը կառավարության ավելի ճկունության, արդյունավետության բարձրացումն է, և ես ամբողջովին համամիտ եմ դրա հետ և ամբողջովին կողմնակից եմ դրան»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն՝ անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխություններին: Նախարարը հավելեց, որ վստահ է ու հավատացած, որ նախարարությունների օպտիմալացումը կկարողանա արդյունավետ կառավարման լավ օրինակ լինել: «Նախարարությունների ավելի փոքր…










