օրակարգ
Մարթինեզը շարունակելու է աջակցությունը հայկական օրակարգին
Հունիսի 29-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը հեռավար հանդիպում է ունեցել քաղաքային խորհրդի նախագահ Նուրի Մարթինեզի հետ։ Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունը տեղեկացնում է, որ դեսպան Բայբուրդյանը Նուրի Մարթինեզին երախտագիտություն է հայտնել հայկական բանաձևերին իր ցուցաբերած դրական դիրքորոշման համար։ Գլխավոր հյուպատոսը գնահատանքի խոսք է ասել նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի…
Արցախի ԱԺ նախագահն արտահերթ նիստ է նախաձեռնել
Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ 2021 թվականի հունիսի 29-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ԱՀ ԱԺ արտահերթ նիստ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԺ պաշտոնական կայքից։ Նախաձեռնողը սահմանել է հետևյալ օրակարգը․ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու…
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Էդմոն Մարուքյանի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Նիկոլ Փաշինյան – Հարգելի պարոն Մարուքյան, նախ շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար: Ուզում եմ ասել, որ որքան հնարավոր է եղել, հետևել եմ «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավին, և, անկեղծ…
Հայաստանի և Վրաստանի մաքսայինի պատասխանատուները հանդիպել են Բագրատաշենում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի և Վրաստանի մաքսային ոլորտի պատասխանատուները հանդիպել են Բագրատաշենի անցակետում: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալներ Շուշանիկ Ներսիսյանի և Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունն ընդունել է հայկական կողմի հրավերով Հայաստանի սահմանային անցակետ ժամանած Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմեր Խունդաձեի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։ Նշվում է, որ օրակարգում աշխատանքային հարցեր են,…
Մարդիկ մեծ ջանասիրությամբ փորձում էին բոբոյի կերպար ձևավորել և ներկայացնել, որ ամեն ինչի մեղավորն ես եմ
Այսօր՝ մայիսի 24-ին, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ասել է՝ բավականին երկար տարիներ իմ նկատմամբ սև PR-ի քայլեր էին իրականացնում։ Նա նշել է, որ որոշ մարդկանց մոտ միշտ մտահոգություն է եղել, որ ինքը կարող է վերադառնալ, բայց նա նման նպատակ չի ունեցել: «10 տարուց ավելի՝ ես որևէ քաղաքական ակտիվություն չեմ ցուցաբերել։ Բայց…
Հայաստանը մերժում է այսպես կոչված վիճելի տարածքներ կեղծ օրակարգի ներմուծումը. Նաղդալյան
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների սահմանագծման և հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի, որի շրջանակներում առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի և Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Այս մասին լրատվամիջոցների հարցերին ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ…
Տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ․ օրակարգում արտահերթ նիստ հրավիրելու հարցն է
Այսօր՝ ժամը 16-ին, տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ, որի օրակարգում արտահերթ նիստ հրավիրելու հարցն է։ «Հիմք ընդունելով 2021 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 18.00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը , ինչպես նաեւ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության «Ազգային ժողովի խորհրդին միջնորդությամբ դիմելու մասին» որոշումը , առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի…
ԱԺ հատուկ նիստ․ օրակարգում վարչապետի ընտրությունն է (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Մեկնարկել է ՀՀ ԱԺ հատուկ նիստը, որի օրակարգում Հայաստանում վարչապետի ընտրությունն է։ Թեկնածուն, ինչպես առաջին հատուկ նիստի դեպքում, Նիկոլ Փաշինյանն է։ Հիշեցնենք, որ ըստ ձեռք բերված քաղաքական պայմանավորվածության՝ վարչապետ չպետք է ընտրվի նաև երկրորդ անգամ, որից հետո ԱԺ-ն կարձակվի օրենքի ուժով ու կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել
Մարտի 1-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի արտահերթ նիստ: Այն վարում էր ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը: Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցեր՝ 1. «Միջազգային պայմանագրերի մասին», «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին» օրենքում փոփոխություն…
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է նոր վարչակազմի հետ աշխատելու օրակարգային հարցերը
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շնորհավորում է Ջո Բայդենին՝ ԱՄՆ 46-րդ նախագահի երդմնակալության առթիվ։ Մենք միանում ենք մեր համայնքին, կոալիցիոն գործընկերներին և կոնգրեսական դաշնակիցներին՝ քաջալերելով վարչակազմին կառուցողաբար և համագործակցաբար ներգրավվելու ԱՄՆ քաղաքականության գերակայությունների մեջ, որոնք ազդեցություն ունեն Հայաստանի, Արցախի, Եվրասիայի, Արևելյան Միջերկրականի և Մեծ Մերձավոր Արևելքի վրա։ Նախորդ վարչակազմի պասիվության և տարածաշրջանի թշնամական ուժերի ագրեսիվ միջամտության…
Մի օր ապստամբելու և հեռացնելու ենք կեղծ օրակարգերը. Նարեկ Այվազյան
Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «Մի օր ապստամբելու և հեռացնելու ենք կեղծ օրակարգերը, կեղծ օրակարգեր ստեղծողների ու առաջ մղողների հետ միասին: Կապ չունի՝ դրանք հին են, թե նոր, սև են, թե սպիտակ, երկար են, թե կարճ… Կարևոր է, որ հավաքական գիտակցության գանք պետության արժեքահեն համակարգերի ձևավորման, աշխարհաքաղաքակա…
Մեր օրակարգը միայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է․ Տոնոյան
Այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտնեց, որ իրենց օրակարգում մեկ հարց կա՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նա այս մասին ասաց, երբ հարց հնչել, թե հանրավո՞ր է քվեարկեն «Լուսավոր Հայաստանի» վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի օգտին։ Տոնոյանը նշեց, որ 17 կուսակցությունների, ինչպես նաև հանրային տարբեր շրջանակների կողմից առաջադրված վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։…
Մեկնարկել է ՀՀ ԱԺ հերթական քառօրյան (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Մեկնարկել է ՀՀ ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը։ Օրակարգում կա 15 հարց։
Ֆրանսիան թուրքական արտադրանքի պատասխան բոյկոտ չի անի
Ֆրանսիայի առևտրի նախարար Ֆրենկ Ռիստերը հայտնել է, որ Ֆրանսիան թուրքական արտադրանքի պատասխան բոյկոտ չի նախատեսում և կշարունակի բանակցություններն ու հարաբերությունները Թուրքիայի ու նրա նախագահի հետ: «Օրակարգում վրեժխնդրություն չկա»,- ասել է Ռիստերը: Այնուամենայնիվ, նա կրկնել է, որ կառավարությունը դատապարտում է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի վերջերս արած մեկնաբանությունները նախագահ Էմանուել Մակրոնի վերաբերյալ: Այս մասին տեղեկանու ենք Reuters-ից:
Ակնան պետք է վերածենք մի մեծ այգեստանի. Արայիկ Հարությունյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել։ Նախագաը շեշտել է, որ Ակնան մեր հայրենիքն է, ինչպես Ստեփանակերտը, Շուշին, Բերձորը, Տիգրանակերտը կամ Քարվաճառը: «Հարգելի ՛ հայրենակիցներ 1997թ.-ին, երբ ժամանակի իշխանությունները քննարկում էին տարածքային զիջումների միջոցով Արցախի հիմնախնդիրը լուծելու հարցը, այն քչերից մեկն էի, ով, եղած համեստ ունեցվածքը բանկում գրավ դնելով,…















