fbpx
Քաղաքականություն

Մարդիկ մեծ ջանասիրությամբ փորձում էին բոբոյի կերպար ձևավորել և ներկայացնել, որ ամեն ինչի մեղավորն ես եմ

Այսօր՝ մայիսի 24-ին, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ասել է՝ բավականին երկար տարիներ իմ նկատմամբ սև PR-ի քայլեր էին իրականացնում։

Նա նշել է, որ որոշ մարդկանց մոտ միշտ մտահոգություն է եղել, որ ինքը կարող է վերադառնալ, բայց նա նման նպատակ չի ունեցել:

«10 տարուց ավելի՝ ես որևէ քաղաքական ակտիվություն չեմ ցուցաբերել։ Բայց այդ մտահոգությունը մարդկանց մոտ կար և մեծ ջանասիրությամբ փորձում էին բոբոյի կերպար ձևավորել, ներկայացնել, որ ամեն ինչի մեղավորը ես եմ։ Հիմա պետք է փորձենք ճշմարտությունը ներկայացնել։ Այն ժամանակ ես 1-2 հայտարարություն եմ արել, հետո տեսել եմ, որ ամեն անգամ մի նոր բան են բարդում քեզ վրա։ Հետո որոշեցի, որ թույլ չեմ տալու, որ որևէ մեկն իմ օրակարգը ձևավորի։ Ինչ ուզում են ասեն․ ես իմ օրակարգով ու իմ ծրագրով եմ ապրում և պատրաստ չեմ թույլ տալ, որ որևէ քաղաքական ուժ կամ որևէ անձ իրենց ֆոբիաները բավարարելու համար ինձ օրակարգ թելադրեն, որ ես էլ ամեն օր արդարանամ, և այն էլ՝ այնտեղ, որտեղ արդարանալու կարիք չկա»,- ասել է երկրորդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանն ընդգծել է, որ երկրում կա կառավարման լուրջ ճգնաժամ. «Եվ դա նրանից է, որ իշխանական ղեկին են նստել մարդիկ, որոնք պատկերացում չունեն մեծ համակարգի կառավարումից։ Վստահ եղեք, որ այս թիմի գալուց հետո դուք կտեսնեք ժամացույցի պես աշխատող համակարգ»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ