օրենքի նախագիծ
Հայաստանում օրենքի նախագիծը թույլ կտա հեռավար աշխատել տնային կալանքի ժամանակ
Հայաստանում օրենքի նախագիծը առաջարկում է տնային կալանքի տակ գտնվող աշխատողներին թույլատրել հեռավար աշխատել, եթե սահմանափակումները թույլ են տալիս և գործատուի համաձայնությունը կա։
Եկեք գոնե անհետաձգելի ճանաչենք օրենքն ու ԱԺ-ին խնդրենք՝ արտահերթով ընդունել այն․ Փաշինյան
Այսօր Կառավարությունում ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացրեց ապօրինի շինությունների վերաբերյալ օրենքի նախագիծը, որով ժամանակ էր տրվում դրանք վերացնելու համար։ Այս մոտեցմանը, սակայն, վարչապետը չհամաձայնեց, նշելով, որ օրենքի ընդունումից հետ ապօրինի շինարարություններ կսկսվեն։ Անդրեասյանն էլ նշեց, որ քննարկումների վրա արդեն շատ ժամանակ են ծախսել ու եթե նորից ծախսեն, կարող է ավելի վտանգավոր լինել։ Ուստի, նախարարը…
ԱԺ-ում քննարկվեց Ամանորի ոչ աշխատանքայի օրերի կրճատումը
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Ամանորից հետո ոչ աշխատանքային օրերի կրճատման մասին օրենքի նախագիծը։ Ըստ այդ նախագծի՝ ոչ աշխատանքային են մնում դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ն ու հունվարի 6-ը, իսկ մյուս օրերը դառնում են աշխատանքային։ Հիշեցնենք, որ նախագիծն առաջարկել է Կառավարությունը, նշելով, որ օրենքի ընդունումը կապահովի սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի բնականոն գործունեությունը: ԱԺ-ում նախագիծն ընդունվեց…
ԱԺ-ն ընդունեց համայնքների խոշորացման մասին նախագիծը
Սեպտեմբերի 24-ին Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց համայնքների խոշորացման մասին նախագծին։ Կառավարության ներկայացրած օրենքի նախագծով առաջարկվում է Հայաստանի 441 համայնքներ միավորել 37 համայնքային փնջերում: Համայնքների խոշորացման արդյունքում համայնքապետարանները չեն փակվի, համայնքապետարանում կաշխատի առնվազն 2 աշխատակից: Նախագծին կողմ են քվեարկել 63 պատգամավոր, 0՝ դեմ, 0՝ ձեռնպահ։ Քվեարկության չեն մասնակցել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները։…
Այսուհետ կորոնավիրուսից մահացածները կդիահերձվեն
ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը, որի համաձայն՝ այսուհետ կորոնավիրուսից մահացած անձինք կդիահերձվեն։ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ դիահերձման արգելքը մտցվել էր, երբ կորոնավիրուսը նոր էր տարածվել, բայց այժմ այն հանվում է։ Նշենք, որ նախագիծն անցավ 76 կողմ ու 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
ԼՀԿ-ի առաջարկած՝ զինծառայության տարիքային շեմը բարձրացնելու մասին օրինագիծն ընդունվեց
ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Դրանով նախատեսվում է բարձրացնել զինծառայության տարիքային շեմը։ Պայմանագրայինների համար այդ շեմը կդառնա 63 տարեկանը, իսկ բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» և «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցողների համար՝ 65 տարեկանը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց,…
«Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագծի քննարկում (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Մեկնարկել է «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը։
Համայնքը կկարողանա արգելել որոշ տարածքներում մեքենաների վաճառքն ու վարձույթը
ՀՀ ԱԺ-ում այսօր քննարկվեց մի օրենքի նախագիծ, որով համայնքին հնարավորություն է տրվում որոշ տարածքներում տրանսպորտային միջոցներին վաճառքը կամ վարձույթը արգելել։ Նախագիծը ներկայացրել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Զեյնալյանը, Մխիթար Հայրապետյանը, Նիկոլայ Բաղդասարյանը և Կորյուն Մկրտչյանը։ Բաղդասարյանն իր խոսքում հայտնեց, որ համայնքի ղեկավարը կարող է դիմել համայնքի ավագանուն, որպեսզի վերջինս հաստատի տարածքների ցանկը, որտեղ արգելվելու…
Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքն աշխատում է․ Ռուստամ Բադասյան
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Նախարարը շեշտել է, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքն աշխատում է: «Լրատվական միջոցներից մեկն այսօր մի հրապարակում է արել «Դատարանում չեն կարողանում ապացուցել՝ ովքեր են «օրենքով գողերը»» վերնագրով՝ նշելով, թե ԱԺ-ում իմ կողմից ներկայացված քրեական ենթամշակույթի դեմ պայքարին ուղղված օրենքի հիման վրա «իրավապահ համակարգը ռեալ…
Սա քաղաքական կամքի հարց է և անբարյացակամ վերաբերմունք մարդու իրավունքների պաշտպանությանը. Անի Սամսոնյան
Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքի էջում անդրադարձել է փաստաբանական գործունեության վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկի մերժմանը՝ «Իշխանությունը մերժեց ԱԺ նիստում նույնիսկ քննարկել փաստաբանների մասնագիտական գործունեության պաշտպանության մեր նախագիծը: Այն դեպքում, երբ ես առաջարկեցի հանել այն մասը, որի հետ իրենք ունեն անհամաձայնություն, էլի մերժեցին քննարկումը: Սա իրենց համար իրավական հարց չի, սա քաղաքական կամքի հարց է և…
Կառավարությունը մերժել է վետերանների պատվովճարը կրկին բարձրացնելու նախագիծը
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 23-ի նիստում հավանություն չտվեց «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծին, որով նախատեսվում էր վետերանների ամենամսյա պատվովճարի չափը 100 000 դրամից դարձնել 200 000 դրամ: Նշենք, որ 2019թ. վերջին պատվովճարների չափը 50 հազարից 100 հազար դրամ է բարձրացվել: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վետերանները…
Հայրության վճարովի արձակուրդ՝ գործատուի հաշվին. օրենքի նոր նախագիծ
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Նարեկ Զեյնալյանը, Ծովինար Վարդանյանը, Լուսինե Բադալյանը և Արմեն Փամբուխչյանը «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծ են առաջարկել, որը նախատեսում է նոր հոդվածով լրացում կատարել՝ հայրության վճարովի արձակուրդ՝ գործատուի հաշվին: Նախագծի հիմնավորման մեջ ներկայացված է հետևյալը. «Օրենքի նախագծի ընդունման առաջնային նպատակը Սահմանադրության 16-րդ հոդվածը իրավակիրառ պրակտիկայում կյանքի…
«ՀԿ-ների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
«Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը այսօր՝ մարտի 6-ին, ստացավ Ազգային ժողովի հավանությունը առաջին ընթերցմամբ։ Օրինագիծը ստացավ 88 կողմ, 14 դեմ, 3-ը ձեռնպահ ձայն: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ավելի վաղ ներկայացնելով օրենսդրական նախաձեռնությունը, հայտնել էր, որ գործող կարգավորումների պայմաններում գործունեության մասին ամենամյա հաշվետվությունը ներկայացնում են միայն այն ՀԿ-ները, որոնք հանրային միջոցներից ֆինանսավորում են…
Սիսակ Գաբրիելյանը ԱԺ-ում ներկայացրեց հայրենադարձությանը խթանող նախագիծ
Գործող կարգավորման համաձայն՝ մեր բոլոր այն քաղաքացիները, որոնք մշտապես չեն բնակվել ՀՀ-ում, կարող են մաքսային արտոնություններից օգտվել, եթե հինգ տարվա կտրվածքով իրենք ամեն տարվա 183 օրը չեն բնակվել ՀՀ-ում: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր՝ ներկայացնելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը։ Պատգամավորը այն համարեց նաև…
Փոստային առաքմամբ դեղ ստանալը թույլատրող նախագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ
ՀՀ ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Մասնավորապես առաջարկվում է թույլատրել դեղերի ստացումը փոստային ծառայության միջոցով: Քվեարկությամբ նախագիծը ստացավ 95 կողմ, 12 ձեռնպահ ձայներ: Այն Ազգային ժողովում ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ Նշենք, որ համաձայն գործող օրենքի՝ անձը սահմանը հատելիս կարող է իր հետ…