Ֆերնանդո Ալոնսո
Ֆորմուլա 1-ի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն պայմանագիր է կնքելու ֆրանսիական Renault թիմի հետ: Նշվում է, որ ֆրանսիական թիմը Ալոնսոյի հետ բանակցություններ էր վարում դեռ անցյալ տարվանից: Հայտնի է, որ նա հաջորդ մրցաշրջանում կվերադառնա մրցավազքի: Հիշեցնենք, որ Ալոնսոն 2018 թվականին մի քանի անհաջող մրցաշրջանից հետո, որոշում էր կայացրել ելույթ չունենալ Ֆորմուլա 1-ում: Այս մասին հայտնում է…
Ֆորմուլա 1-ի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն մտադիր է վերադառնալ մեծ սպորտ։ Այս մասին հայտնել է F1Insider-ը։ Նշվում է, որ Ալոնսոն կարող է «Ֆերարիում» փոխարինել Սեբաստիան ֆետելին, ով համաձայն չէ, որ իր աշխատավարձը կրճատեն 3 անգամ։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆետելն այժմ ստանում է տարեկան 36 միլիոն եվրո, իսկ նրան առաջարկվել 12 միլիոն։ Ֆետելի պայմանագիրն ավարտվում է այս…
Սաուդյան Արաբիայում ընթանում է Դաքար-2020-ը: Մրցարշավին առաջին անգամ մասնակցում է նաև Ֆորմուլա 1-ի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն: Իսպանացին Toyota-ի ղեկին վթարի է ենթարկվել: 38-ամյա ավտոարշավորդը վնասվածք չի ստացել, սակայն մրցումային մոտ 1 ժամ է կորցրել: Ընդհանուր հաշվարկում Ալոնսոն զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը:
Ֆերնանդո Ալոնսոն ` Ֆորմուլա-1-ի աշխարհի կրկնակի չեմպիոնը, չի կիսում «Մերսեդեսի» մրցարշավորդ, աշխարհի հնգակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնի կարծիքը, ըստ որի՝ մսի սպառումը մարդկանց մոտ պետք է սահմանափակել: Հեմիլթոնը օրերս Instagram-ի իր էջում գրառում էր կատարել, որում մտահոգվել է գլոբալ խնդիրների մասին, հորդորելով մարդկանց հրաժարվել մսամթերքի օգտագործումից: «Կարծում եմ, որ իմ սննդակարգի կամ դրա մասին գաղափարները ես…