Ֆիզուլի
Վարանդայի շրջանում տեղի ունեցած որոնումները արդյունք չեն տվել. ԱԻՊԾ
Օգոստոսի 26-ին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Նշվում է, որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և դրանց արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: Թշնամին հետևում է ՀՀ-ի ներքաղաքական կյանքին ու ցանկացած լարման պարագայում գնում…
Որոնողական աշխատանքները այսօր արդյունք չեն տվել
ԱԻ պետական ծառայությունը հայտնում է, որ ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Նշվում է, որ որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին Արարատ Միրզոյանը շարունակում…
Պաշտոնից ազատվել է ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալը
Օգոստոսի 6-ին նախագահի աշխատակազմից տեղեկանում ենք, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ պաշտոնից ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալը։ ՏԿԵ փոխնախարարը մասնակցել է ԱՃԹՆ ազգային զեկույցի ներկայացման համաժողովին ՏԿԵ նախարարությունում քննարկվել են Երևանի մետրոպոլիտենի շարժակազմի արդիականացմանը վերաբերող հարցեր «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև…
Վարանդայի շրջանից հայտնաբերվել է 4 աճյուն
Օգոստոսի 2-ին Արցախի Պաշտպանության բանակը հայտնում է, որ ՊԲ զինծառայողների մասնակցությամբ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները օգոստոսի 2-ին շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Նշվում է, որ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է չորս զինծառայողի աճյուն։ Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1623 աճյուն:
Փրկարարները որոնողական աշխատանքները շարունակում են Վարանդայի շրջանում
Հուլիսի 24-ին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորների, պահեստազորայինների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն հուլիսի 24-ին փրկարարական մեկ ջոկատով շարունակվում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: «Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը տեղեկություն կտրամադրի ավելի ուշ»,- նշված է հաղորդագրության…
Վարանդայում ականի վրա ադրբեջանցի է պայթել
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ական է պայթել, որի հետևանքով վիրավորվել է աշխատանքներ իրականացնող Եվլախի մի բնակիչ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ այդ բնակիչը ծանր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել։
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել է ևս 2 աճյուն
Հուլիսի 8-ին Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է նոր աճյունների հայտնաբերման մասին։ «Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) ուղղություններում: Վարանդայի շրջանից հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն Փրկարարները Վարանդայի և Ջրականի շրջաններում հայտնաբերել են պատերազմի մասնակցի ևս…
Վարանդայի շրջանում 2 ադրբեջանցի պայթել են ականի վրա
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում երկու ադրբեջանցի պայթել են ականի վրա: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները և նշում, որ հուլիսի 8-ին Ֆիզուլիի շրջանի բնակիչներ Նուրու Նուրիևն ու Էլնուր Հաշիմովը առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության մուտք են գործել Վարանդայի շրջան: Տեղաշարժվելիս նրանք պայթել են ականի վրա և ստացել ծանր մարմնական վնասվածքներ:
Արցախի հարավային շրջաններից հայտնաբերվել է ևս 2 աճյուն
Հունիսի 1-ին Արցախի ՆԳՆ պետական ծառայության տեղեկատվության բաժնի պետ Հունան Թադևոսյանը հայտնել է, որ Արցախի հարավային շրջաններում (Հադրութ, Վարանդա, Ջրական) այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն։ Նախնական տվյալներով՝ նրանք ռազմագործողությունների մասնակիցներ են։ Ինքնությունը կպարզվի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Զոհված զինծառայողների աճյունների որոնումներն այսօր իրականացվում են 2 ուղղություններով Վարանդայի շրջանում…
Վարանդայի շրջանում փրկարարները հայտնաբերել են ևս 3 աճյուն
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները տարհանել են ևս 3 աճյուն: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից: Նախնական տվյալներով վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են: Աճյունները ՀՀ տեղափոխելուց հետո՝ ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբաժշկական փորձաքննություն: Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Մատաղիսի ուղղությամբ Վարանդայի շրջանից ևս մեկ աճյուն է հայտնաբերվել Այսպես, 2020 թվականի նոյեմբերի…
Զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են Վարանդայի շրջանում
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնումներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 24-ը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1585 աճյուն: Արդյունքների մասին ծառայությունը երեկոյան կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերվել է ևս 3 աճյուն. ԱԻՊԾ
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները տարհանել են ևս 3 աճյուն: Նախնական տվյալներով՝ վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են: Աճյունները ՀՀ տեղափոխելուց հետո՝ ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբաժշկական փորձաքննություն: Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 21-ը ներառյալ՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և…
Զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են Վարանդայում
Փրկարարական մեկ ջոկատով զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Այս մասին տեղեկանում են Ացախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության Facebook-ի պաշտոնական էջից։ Նշվում է, որ արդյունքների մասին ԱԻՊԾ-ը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն: Ռազմական գործողություններից անմիջապես հետո սկսված որոնողական աշխատանքների ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներից մինչ այսօր հայտնաբերվել և տարհանվել է…
Վարանդայից ու Ջրականից 4 աճյուն է հայտնաբերվել
Վարանդայի (Ֆիզոլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հունիսի 10-ին Ջրականի Հորադիզ ուղղությունից հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյուն։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ նրանց ինքնությունը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Զինադադարից հետո մինչ օրս Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է…
Որոնողական աշխատանքները շարունակվում են Վարանդայի և Ջրականի շրջաններում
Ռազմագործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում: Արդյունքների մասին ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:











