Փրկարարները որոնողական աշխատանքները շարունակում են Վարանդայի շրջանում

Միացեք մեզ՝
146023893_4088398624527915_5524140767410403713_o

Ամենադիտվածներ

Հուլիսի 24-ին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորների, պահեստազորայինների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն հուլիսի 24-ին փրկարարական մեկ ջոկատով շարունակվում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:

«Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը տեղեկություն կտրամադրի ավելի ուշ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ռազմագործողություններից անմիջապես հետո սկսված որոնողական աշխատանքների ընթացքում մինչ օրս հայտնաբերվել է 1615 աճյուն:

2020 թվականի արցախյան պատերազմից անմիջապես հետո սկսված որոնումների ընթացքում, Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերվել և մինչ օրս տարհանվել է 1615 աճյուն:

Ամենաթարմ