Ֆիլիպիններ
Ճապոնիայում հեղեղումների վտանգի պատճառով հազարավոր մարդիկ տարահանման ցուցում են ստացել
Ճապոնիայի Օկինավա հարավային կղզու Ուրասոե քաղաքի մոտ 115 հազար բնակիչ է շտապ տարահանման հանձնարարական ստացել տեղատարափ անձրևներով պայմանավորված սողանքների և թայֆունների սպառնալիքի պատճառով: Ինչպես հայտնել է NHK հեռուստաալիքը, մարդկանց կոչ են անում պատսպարվել դպրոցների և մունիցիպալ հիմնարկությունների շենքերում: Օկինավա կղզում այժմ սաստիկ անձրևներ են տեղում, որոնց պատճառը մոտեցող թայֆունն է: Ճապոնիայի Օդերևութաբանական վարչության տվյալով՝ այն…
Կանադան ընտրել է ձեռնարկություն, որը կհանի աղբը Ֆիլիպիններից
Կանադայի իշխանություններն Բերնաբի քաղաքում ընտրել են ձեռնարկություն, որը ամռան վերջին աղբը դուրս կբերի Ֆիլիպիններից: Այս մասին ասվում է Մետրո Վանկուվեր շրջանի պաշտոնական կայքում։ Ավելի վաղ Կանադայի շրջակա միջավայրի նախարար Քեթրին Մակքենզին հայտարարել էր, որ Bollore Logistics Canada տրանսպորտային ընկերությունը պետք է աղբը դուրս բերի Ֆիլիպիններից մինչև հունիսի վերջ։ Բայց Ֆիլիպինները մերժել են Կանադայի առաջարկությունը և…
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արմեն Արզումանյանը կգործուղվի Ֆիլիպիններ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը կգործուղվի Ֆիլիպինների Հանրապետություն։ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝ 1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանին 2019 թվականի մայիսի 20-24-ը գործուղել Ֆիլիպինների Հանրապետություն (Մանիլա)՝ Ասիական-խաղաղօվկիանոսյան երկաթուղային նորարարությունների…
Երկրաշարժ՝ Ֆիլիպիններում
Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնը տեղեկացնում է, որ Ֆիլիպիններում գրանցվել է 5,6 մագնիտուդով երկրաշարժ, ստորգետնյա ցնցումները գրանցվել են Լուսոն կղզում: Երկրաշարժի օջախը գտնվել է 55 կմ խորությամբ՝ մայրաքաղաք Մանիլայից 444 կմ դեպի հյուսիս:
Ֆիլիպիններում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Այսօր՝ մայիսի 4-ին, Ֆիլիպիններում՝ Մինդորո կղզում, 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան օդերևութաբանական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը հայտնաբերվել է շուրջ 4 000 բնակչությամբ Ադելա բնակավայրից 2 կմ հյուսիս-արևմուտք։ Քաղաքը շուրջ 10.4 մլն բնակչություն ունեցող պետության մայրաքաղաքից 237 կմ հեռավորության վրա է։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան։
Ֆիլիպիններում սատկած կետի ստամոքսում 40 կգ պլաստիկ են հայտնաբերել
Ֆիլիպիններում ալիքներն ափ են նետել սատկած կտցամռութ կետի: Կետի ստամոքսում հայտնաբերել են մոտ 40 կիլոգրամ պլաստիկե տոպրակներ: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Ինչպես պատմել են Դավաո քաղաքի (Մինդանաո կղզի, Ֆիլիպիններ) հերձում կատարած կենսաբանները՝ կենդանին սատկել Է հենց իր կերած աղբից: Ըստ նրանց՝ նախկինում իրենք առիթ չեն ունեցել այդ քանակությամբ պլաստիկ գտնել կետի ստամոքսում: Հրատարակության…
Ֆիլիպինյան օդանավակայանում ճամպրուկում կենդանի կրիաներ են հայտնաբերվել
Ֆիլիպինների միջազգային օդանավակայաններից մեկում լքված ճամպրուկում 1500-ից ավելի՝ դեռևս կենդանի կրիաներ են հայտնաբերվել: Այս մասին հայտնում է CNN Phillippines-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ տերը ճամպրուկը թողել ու հեռացել է այն բանից հետո, երբ տեղեկացել է նման հանցագործության համար սահմանված պատժի մասին: Հաղորդվում է, որ կենդանիները փաթաթված են եղել կպչուն ժապավեններով: Մայրաքաղաք Մանիլայի՝ Նինոյա Ակինոյի անվան միջազգային օդանավակայանի…
Ֆիլիպիններում 70 մարդ է մահացել կարմրուկի համաճարակից
Ֆիլիպիններում մեկ ամսում առնվազն 70 մարդ է մահացել կարմրուկից, նրանց մեծամասնությունը երեխաներ են։ Ինչպես փետրվարի 12-ին հայտնել է The Guardian-ը, հունվարին երկրում արձանագրվել է կարմրուկով հիվանդանալու 4 302 դեպք: Բարդ համաճարակային իրադրություն է երկրի Ազգային մայրաքաղաքային տարածաշրջանում, ինչպես նաեւ Վիսայան կղզիներում, նշում է հրատարակությունը: Հիվանդության տարածումը կապում են նախազգուշական պատվաստումների նկատմամբ բացասական վերաբերմունքի հետ: ՅՈՒՆԻՍԵՖ-ի…
Ֆիլիպիններում ծնվել է երեքաչքանի մուտանտ խոճկոր
Ֆիլիպիններում ծնվել է խոճկոր, որը 2 մռութ և 3 աչք ունի: Այս մասին հաղորդում է Daily Mail.-ը: Անսովոր խոճկորը ծնվել է Կալիան գյուղում, Սուլթան-Կուդարատ նահանգում: Երկու գլխով, երկու քթով և երեք աչքով կենդանին տեղի բնակիչներին վախեցրել է, իսկ կենդանու տիրուհին՝ Ադելինա Դալիպեն, նրան յուրօրինակ է անվանել: Խոճկորի անունը դրել են Մարա Կլարա և առանձին վանդակում…
Պայթյուն Ֆիլիպինների մզկիթներից մեկում․ կան զոհեր
Ֆիլիպինների Մինդանաո կղզում անհայտ անձը նռնակ է նետել մզկիթի ուղղությամբ։ Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ։ Այս մասին հայտնում է Rappler-ը՝ հղում անելով ոստիկանությանը։ Եվս մի քանի անձինք վնասվածքներ են ստացել։ Նշվում է, որ նետված նռնակը հայտնվել է մզկիթի ներսում։ Չարագործի նման արարքի դրդապատճառները հայտնի չեն։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Ֆիլիպինների եկեղեցիներից մեկի մոտ…
ԻՊ-ն ստանձնել է Ֆիլիպիններում պայթյունների պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Ֆիլիպինների հարավում գտնվող եկեղեցում որոտացած երկու պայթյունների պատասխանատվությունը, փոխանցում է Reuters-ը: Երկու պայթյունների հետևանքով, ըստ ոստիկանության տվյալների՝ մահացել է 27 մարդ, տուժել՝ 111-ը:
Ֆիլիպիններում եկեղեցու մոտ 2 պայթյուն է որոտացել․ զոհվել է մոտ 20 մարդ
Ֆիլիպիններում եկեղեցու մոտ տեղի ունեցած երկու պայթյունների զոհն է դարձել 19 մարդ։ Այս մասին հայտնում է տեղի Rappler պորտալը՝ հղում անելով ուժայիններին։ Հաղորդվում է ևս 48 վիրավորի մասին։ Պայթյունները տեղի են ունեցել Հոլո կղզու Սուլու նահանգում։ Փաստի առթիվ ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում։ Պայթուցիկ սարքերից մեկը գործարկվել է եկեղեցու մուտքի մոտ, մյուսը՝ ներսում։ Դեռևս ոչ ոք…
Ֆիլիպիններում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Ֆիլիպինների հարավում տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոմը (EMSC), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանկով 03:11-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Զամբոանգ քաղաքից 100 կմ հյուսիս: Օջախը՝ 40 կմ խորությամբ: Այս պահին ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:













