Ճապոնիայում հեղեղումների վտանգի պատճառով հազարավոր մարդիկ տարահանման ցուցում են ստացել

Ամենադիտվածներ

Ճապոնիայում հեղեղումների վտանգի պատճառով հազարավոր մարդիկ տարահանման ցուցում են ստացել

Ճապոնիայի Օկինավա հարավային կղզու Ուրասոե քաղաքի մոտ 115 հազար բնակիչ է շտապ տարահանման հանձնարարական ստացել տեղատարափ անձրևներով պայմանավորված սողանքների և թայֆունների սպառնալիքի պատճառով: Ինչպես հայտնել է NHK հեռուստաալիքը, մարդկանց կոչ են անում պատսպարվել դպրոցների և մունիցիպալ հիմնարկությունների շենքերում:

Օկինավա կղզում այժմ սաստիկ անձրևներ են տեղում, որոնց պատճառը մոտեցող թայֆունն է: Ճապոնիայի Օդերևութաբանական վարչության տվյալով՝ այն ձևավորվում է Ֆիլիպիններից արևելք ընկած գոտում և շուտով կշարժվի դեպի հյուսիս – արևելք՝ Ճապոնիայի կողմը:

Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ թայֆունն արդեն հինգշաբթի երեկոյան կարող է հասնել խաղաղօվկիանոսյան ափ Ճապոնիայի հարավ – արևմուտքում:

Ամենաթարմ