ՖԻՖԱ

  • Արսեն Վենգերը աշխատանքի կանցնի ՖԻՖԱ-ում․ ESPN

    Արսեն Վենգերը աշխատանքի կանցնի ՖԻՖԱ-ում․ ESPN

    «Արսենալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը շուտով պաշտոն կստանա ՖԻՖԱ-ում: Այս մասին հաղորդում է ESPN-ը: 69-ամյա մարզիչը աշխատանքի կանցնի ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայում: Սակայն, դեռևս այլ մանսրամասներ հայտնի չեն ՖԻՖԱ-ում ֆրանսիացի մասնագետի դերի մասին: Միաժամանակ նշենք, որ Արսեն Վենգերը դեռ հույս ունի որևէ ակումբ կամ հավաքական գլխավորել:

  • Ջորկաեֆը հոկտեմբերի 6-ից 9-ը կայցելի Հայաստան. Փաշինյան

    Ջորկաեֆը հոկտեմբերի 6-ից 9-ը կայցելի Հայաստան. Փաշինյան

    Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, հայազգի Յուրի Ջորկաեֆը հոկտեմբերի 6-ից 9-ը կժամանի Հայաստան: Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2412273805759667

  • ՖԻՖԱ-ի վարկանշային ցուցակում Հայաստանը բարելավել է իր դիրքերը

    ՖԻՖԱ-ի վարկանշային ցուցակում Հայաստանը բարելավել է իր դիրքերը

    Այսօր՝ Սեպտեմբերի 19-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային ցուցակը։ Հայաստանի հավաքականը նախորդ ամսվա համեմատ 2 հորիզոնականով առաջադիմել է և այժմ զբաղեցնում է 96-րդ հորիզոնականը։ Եվրո -2020-ի ընտրական փուլի J խմբում մեր ընտրանու մրցակիցներից Իտալիայի հավաքականը 15-րդն է, Բոսնիա և Հերցեգովինան՝ 46-րդը, Ֆինլանդիան՝ 54-րդը, Հունաստանը՝ 60-րդը, Լիխտենշտեյնը՝ 182-րդը։ Ցուցակի բացարձակ առաջատարը  Բելգիան է, որին հաջորդում…

  • Սեպտեմբերի 23-ին կկայանա ՖԻՖԱ-ի հերթական մրցանակաբաշխությունը

    Սեպտեմբերի 23-ին կկայանա ՖԻՖԱ-ի հերթական մրցանակաբաշխությունը

    Միլանի «Լա Սկալա» թատրոնում Սեպտեմբերի 23-ին կկայանա ՖԻՖԱ-ի հերթական մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխության ընթացքում հայտնի կդառնան տարվա լավագույն ֆուտբոլիստի, մարզչի անունները, ինչպես նաև մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը: Պաշտոնական միջոցառման վարողների անունները հայտնի է դարձել այսօր ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում: Լեգենդար իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնին և հոլլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Ռուդ Գուլլիտի դուստր, հեռուստահաղորդավարուհի Իլարիա Դ՛Ամիկոյին է վստահվել այս կարևոր ֆուտբոլային…

  • Վենգերը՝ ՖԻՖԱ-ի  նոր պաշտոնակատար. Nytimes.com

    Վենգերը՝ ՖԻՖԱ-ի նոր պաշտոնակատար. Nytimes.com

    Շուտով «Արսենալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը  կդառնա ՖԻՖԱ–ի տեխնիկական նոր տնօրենը: Այս մասին հաղորդում է Nytimes.com-ը: Ֆրանսիացին պատասխանատու կլինի մարզչական ստանդարտների բարելավվման համար, ինչպես նաև ցուցումներ կտա խաղի այլ մասերի վերաբերյալ: Հատկանշական է, որ ՖԻՖԱ–ն վերջերս լքել են Մարկո վան Բաստենը և Զվոնիմիր Բոբանը:

  • Հավաքականի խաղերին արգելվել է մեկ անձի մուտքը. հարուցվել է քրգործ. ՀՖՖ

    Հավաքականի խաղերին արգելվել է մեկ անձի մուտքը. հարուցվել է քրգործ. ՀՖՖ

    Կազմակերպությունների և անհատների՝ մարզադաշտ մուտք գործելու արգելքի մասով Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան հարցումներ է ստացել, որոնց ի պատասխան՝ հայտնում ենք, որ ՀՖՖ-ն պարտավորություն ունի ապահովելու անցկացվող խաղերի անվտանգությունը և պատասխանատու է մարզադաշտերում հասարակական կարգի պահպանման համար՝ ի կատարումն ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի սահմանած նորմատիվների և դրանց տառին ու ոգուն համապատասխան: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝…

  • Ես դավադրության զոհ եմ դարձել, բայց շուտով կվերադառնամ ֆուտբոլ. Պլատինի

    Ես դավադրության զոհ եմ դարձել, բայց շուտով կվերադառնամ ֆուտբոլ. Պլատինի

    Միշել Պլատինին, ով ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ է, տեղեկացրել է ԶԼՄ-ներին, որ շուտով կվերադառնա ֆուտբոլ: FranceFooball-ը վկայակոչում է Պլատինիի խոսքերը. «Ես կվերադառնամ։ Դեռ չգիտեմ՝ որտեղ և ինչպես, բայց կվերադառնամ։ Ես դավադրության զոհ եմ դարձել, որին խառնված են ՖԻՖԱ-ի և Շվեյցարիայի դատախազության մարդիկ։ Բայց ես չեմ ասում, որ դա դավադրություն է շվեյցարական իշխանությունների կողմից»: Հատկանշական է, որ…

  • Վեսթ Բրոմվիչը փոխհատուցում կպահանջի Բարսելոնայից

    Վեսթ Բրոմվիչը փոխհատուցում կպահանջի Բարսելոնայից

    Հարձակվող Լուի Բերիի տրանսֆերի համար «Վեսթ Բրոմվիչը» մտադիր է դիմել ՖԻՖԱ-ին և պահանջել «Բարսելոնայից» փոխհատուցում գանձել: Հուլիսին 16-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվեց կատալոնական ակումբ։ Քանի որ Բերրին ձեռք չի բերվել Անգլիայից, «Վեսթ Բրոմվիչը» պետք է 235 հազար ֆունտ փոխհատուցում ստանար։ Անգլիական ակումբը փորձել է կապ հաստատել «Բարսելոնայի» ներկայացուցիչների հետ, սակայն նրան անտեսվել են։ Ներկայումս անգլիացիները ՖԻՖԱ դիմելու…

  • Հայտնի են ՖԻՖԱ-ի «Պուշկաշի մրցանակ»-ի հավակնորդները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Հայտնի են ՖԻՖԱ-ի «Պուշկաշի մրցանակ»-ի հավակնորդները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Լիոնել Մեսսին («Բարսելոնա»), Խուան Կինտերոն («Ռիվեր Փլեյթ») և Դանիել Ցորին («Վիդի») ՖԻՖԱ-ի «Պուշկաշ»-ի մրցանակի հավակնորդներն են: Հիշեցնենք, որ մրցանակը շնորհվում է նրան, ով մրցաշրջանի արդյունքներով ամենագեղեցիկ գոլի հեղինակն է դարձել: Ավելի վաղ ՖԻՖԱ-ն տեղեկացրել էինք, թե ովքեր են «Լավագույն մարզիչ» և «Լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգերի թեկնածուները:  

  • ՖԻՖԱ-ի՝ Տարվա մարզիչ անվանակարգի թեկնածուների անունները հայտնի են

    ՖԻՖԱ-ի՝ Տարվա մարզիչ անվանակարգի թեկնածուների անունները հայտնի են

    ՖԻՖԱ-ի՝ Տարվա մարզիչ անվանակարգում տեղ են գտել Իսպանացի Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), գերմանացի Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ») ու արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն («Տոտենհեմ»): Այս մասին տեղեկացնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Նշենք, որ ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխության արարողությունը կկայանա սեպտեմբերի 23-ին Միլանում: «ՖԻՖԱ-ի Տարվա մարզիչ»-ը ֆուտբոլային մրցանակ է, որը սկսել է հանձնվել 2010 թվականից: Մրցանակը ստանում է այն մարզիչը, որը,…

  • ՖԻՖԱ-ի վարկածով Տարվա խաղացողի թեկնածուները հայտնի են

    ՖԻՖԱ-ի վարկածով Տարվա խաղացողի թեկնածուները հայտնի են

    ՖԻՖԱ-ի՝ Տարվա խաղացողի անվանակարգի հավակնորդներից են «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, «Բարսելոնայի» հարձակվող Լինոել Մեսսին ու «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը: Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Նշենք, որ ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին Միլանում: «ՖԻՖԱ-ի Տարվա խաղացող» կոչումը ամենամյա մրցանակաբաշխություն է, որն առաջին անգամ տեղի է ունեցել 1991 թվականին: «ՖԻՖԱ-ի Ոսկե գնդակ»…

  • ՖԻՖԱ-ն կարող է եզրային մրցավարներին փոխարինել ռոբոտներով

    ՖԻՖԱ-ն կարող է եզրային մրցավարներին փոխարինել ռոբոտներով

    ՖԻՖԱ-ն մտածում է եզրային մրցավարներին ռոբոտներով փոխարինելու մասին։ «ՖԻՖԱ-ում արդեն գոյություն ունի բաժին, որը համապատասխան հետազոտություններով է զբաղվում։ Արդյո՞ք ռոբոտները կփոխարինեն եզրային մրցավարներին ամբողջությամբ: Մի օր դա իսկապես կարող է տեղի ունենալ», – հայտնում է Mirror-ը։ Վերջին շրջանում ՖԻՖԱ-ն շատ մեծ ուշադրություն է սկսել դարձնել ֆուտբոլ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններին։ Կառույցի առաջին քայլը գոլի արձանագրման…

  • ՖԻՖԱ-ն այսօր կհայտարարի The Best անվանակարգի թեկնածուների անունները

    ՖԻՖԱ-ն այսօր կհայտարարի The Best անվանակարգի թեկնածուների անունները

    Այսօր ՖԻՖԱ-ն կհրապարակի այն խաղացողների անունները, ովքեր այս տարի մրցելու են The Best անվանակարգի համար: Երևանի ժամանակով 15:00-ին կհայտարարվեն աշխարհի լավագույն կին մարզչի մրցանակի հավակնորդները: Ժամը 16:00-ին ՖԻՖԱ-ն կներկայացնի տղամարդկանց ֆուտբոլի լավագույն մարզչի մրցանակի հավակնորդներին: Ժամը 17:00-ին հայտնի կդառնան աղջիկների անուններն, ովքեր մրցելու են աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի համար, իսկ 18: 00-ին կհայտարարեն տղամարդկանց՝ The…

  • Ջանի Ինֆանտինոն` վերընտրվեց ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում

    Ջանի Ինֆանտինոն` վերընտրվեց ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում

    Փարիզում ընթացող ՖԻՖԱ-ի 69-րդ կոնգրեսում կազմակերպության գործող նախագահ Ջանի Ինֆանտինոն վերընտրվեց պաշտոնում մինչեւ 2023 թվականը։ Նշենք նաև, որ նա միակ թեկնածուն էր:49-ամյա պաշտոնյան ՖԻՖԱ-ն գլխավորում է 2016թ․ փետրվարից: