Շուտով «Արսենալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կդառնա ՖԻՖԱ–ի տեխնիկական նոր տնօրենը: Այս մասին հաղորդում է Nytimes.com-ը:
Ֆրանսիացին պատասխանատու կլինի մարզչական ստանդարտների բարելավվման համար, ինչպես նաև ցուցումներ կտա խաղի այլ մասերի վերաբերյալ:
Հատկանշական է, որ ՖԻՖԱ–ն վերջերս լքել են Մարկո վան Բաստենը և Զվոնիմիր Բոբանը:

