ֆուտբոլային ակումբ
Լուիս Սուարեսն ու Լիոնել Մեսսին հիմնում են ֆուտբոլային ակումբ Ուրուգվայում
Լուիս Սուարեսն ու Լիոնել Մեսսին հիմնել են Deportivo LSM ակումբը՝ նպատակ ունենալով աջակցել Ուրուգվայի երիտասարդ ֆուտբոլիստներին։
Նոան նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի մասնակցությունը
Հայաստանի «Նոա» ֆուտբոլային ակումբը պատմական նորամուտ ունեցավ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում՝ հաղթահարելով «Ռուժոմբերոկի» արգելքը: Առաջին խաղում՝ Հայաստանում, «Նոա»-ն հաղթել էր 3-0 հաշվով, ինչը լուրջ առավելություն էր ապահովել հաջորդ փուլի համար։ Սակայն Սլովակիայում կայացած պատասխան խաղում հայ ֆուտբոլիստները դիմակայեցին լուրջ ճնշմանը և պարտվեցին 1-3 հաշվով, սակայն ընդհանուր դիմակայության 4-3 հաշվով դուրս եկան խմբային փուլ։ Հանդիպման հաշիվը…
Տոտենհեմ ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի
Անգլիական «Տոտենհեմ» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի: Այս մասին հայտնել է «Տոտենհեմ»-ի մամուլի ծառայությունը: Լոնդոնյան ակումբն այսուհետ կմարզի իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեն: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: «Անհամբեր եմ աշխատանքի անցնելուն և վճռական եմ տրամադրված»,-ասել է մասնագետը:
Փյունիկ ֆուտբոլային ակումբը Ալաշկերտի դեմ ֆուտբոլային խաղում հանդես կգա Արցախին նվիրված համազգեստով
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը «Ալաշկերտի» դեմ ֆուտբոլի Հայաստանի Պրեմյեր լիգայի 9-րդ տուրի խաղում հանդես կգա Արցախին նվիրված համազգեստով: Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ մարզաշապիկի վրա կլինի Artsakh Strong գրառումը: https://www.facebook.com/fcpyunik/videos/737501736804738
Այաքսը խզել է պայմանագիրը Աբդելակա Նուրիի հետ
«Այաքսը» խզել է իր պայմանագիրը ակումբի ֆուտբոլիստ Աբդելակա Նուրիի հետ, այս մասին հայտնել է ակումբի ղեկավարությունը: Նուրիի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված էր մինչև այս տարվա հուլիսը, ամեն դեպքում ակումբը ֆուտբոլիստի ընտանիքին կվճարի ամբողջ պայմանագրով նախատեսված գումարը: Հիշեցնենք, որ Աբդելակա Նուրին 2 տարի 9 ամսի գտնվել էր կոմայի մեջ և մարտի 26-ին էր գիտակցության եկել, սակայն…
Արամ Հայրապետյանը կարիերան կշարունակի Իրանում. պաշտոնական
Արամ Հայրապետյանը կարիերան կշարունակի Իրանում: Այս մասին տեղեկանում ենք «Ուրարտու»-ի պաշտոնական կայքից։ 33-ամյա դարպասապահը տեղափոխվել է Իրանի բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնող «Փեյքան» ակումբ։ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Արամին՝ անցկացրած ելույթների ու դրսևորած նվիրվածության համար, և հաջողություն մաղթում հետագա կարիերայում: Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Արամ Հայրապետյանն «Ուրարտու»-ի կազմում անցկացրել էր 10 հանդիպում: Հայրապետյանն «Ուրարտու»-ում…
Facebook-ը և Բարսելոնան նորություն ունեն ակումբի երկրպագուների համար
Facebook-ը և «Բարսելոնան» համատեղ նախագիծ են մշակել երկրպագուների համար։ Կատալոնական ակումբը կդառնա առաջին ֆուտբոլային ակումբը, որը լրացուցիչ արտոնություններ կառաջարկի Facebook-ի իր հետևորդներին: Այս մասին հաղորդում է Sports Pro-ն: Ինչպես փոխանցում է աղբյուրը, նոր նախագծի ամսական բաժանորդագրության արժեքը կկազմի 2.85 դոլար: Ֆան-ակումբը օգտատերերին բացառիկ կոնտենտի, ինտերակտիվ ու հատուկ պարգևների և այլ արտոնությունների հնարավորություն կտա: «Բարսայի» ֆեյսբուքյան…
Գևորգ Լոռեցյանն այցելել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը սեպտեմբերի 18-ին այցելել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ: Նախարարի տեղակալն «Ուրարտու» ՖԱ-ի գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանի հետ շրջայց է կատարել ակումբի ակադեմիայում, ծանոթացել պայմաններին ու ենթակառուցվածքներին: Հրաչ Աղաբեկյանը ներկայացրել է «Ուրարտու» ՖԱ-ի կողմից ֆուտբոլի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և ծրագրերը: «Ուրարտու» ՖԱ-ն սկսում է լայնամասշտաբ համագործակցության…
Ադրբեջանական ֆուտբոլային ակումբը կկրի Երևանի անունը
Նոր ակումբ է հայտնվել Ադրբեջանի ֆուտբոլի առաջնության երրորդ դիվիզիոնում։ Ակումբը կոչվել է Հայաստանի մայրաքաղաքի անունով։ Այս մասին գրում են տեղական լրատվամիջոցները։ Ակումբը «Իրևան» անունն ունի, որ մայրաքաղաք Երևանի ձևախեղված, ադրբեջանական տարբերակն է։ Մարզումներն այս ակումբն իրականացնելու է Բաքվի մոտ տեղակայված մարզադաշտերից մեկում։ 2019-2020 թվականների մրցաշրջանում թիմը կխաղա «Ռեգիոնալ լիգայում»։ Նշենք, որ Ադրբեջանում նաև «Կարաբաղ» անվանումով…
Գիտեմ, որ Հյուսթոնին պետք է չեմպիոնության հասցնեմ և կանեմ դա. Հարդեն
«Հյուսթոն Ռոկետսի» պաշտպան Ջեյմս Հարդենը, որը դարձել է «Դինամո Հյուսթոն» ֆուտբոլային ակումբի համասեփականատերը, հայտարարել է՝ իր ջանքերով հարազատ քաղաք չեմպիոնություն է բերելու: Այս մասին հաղորդում է NBA Reddit-ը: «Եկել է իմ ներդրումներ կատարելու ժամանակը: Հյուսթոնն իմ քաղաքն է, և ես մնալու եմ այստեղ: Գիտեմ, որ «Հյուսթոնին» պետք է չեմպիոնության հասցնեմ և կանեմ դա: Կտեսնեք՝ դա…
Հայկ Սարգսյանը` «Արագածի» ֆուտբոլիստ
Հայկական «Արագած» ֆուտբոլային ակումբը նոր ֆուտբոլիստ ունի։ «❗️ Պաշտոնական հայտարարություն ❗️Հայկ Սարգսյանը` «Արագածի» ֆուտբոլիստ «Արագածը» պայմանագիր է ստորագրել Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ, «Բանանցի», «Գանձասար-Կապանի», «Արարատի» նախկին խաղացող Հայկ Սարգսյանի հետ: Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի հունիս: ? | Բարի գալուստ, Հայկ», – ասված է ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
«Արցախ»-ի մարզչական շտաբը հեռացավ ակումբից
«Արցախ» ֆուտբոլային ակումբի Ֆեյսբուքյան պաշտոնական էջը գրում է․ « «Արցախ» ՖԱ-ն փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագրերը գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանի, մարզիչներ Կարեն Բարսեղյանի և Արթուր Ասոյանի հետ: «Արցախ»-ը երախտապարտ է մարզիչներին՝ կարճ ժամանակահատվածում կատարած ծավալուն աշխատանքի ու ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և հաջողություն է մաղթում նրանց հետագա մարզչական կարիերայում»։
«Ռեալ»-ը աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբն է․ Forbes
Մադրիդի «Ռեալն» աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբն է։ Forbes-ն Արքայական ակումբը գնահատում է 4,239 միլիարդ դոլար։ Երկորդ տեղում է կատալոնական «Բարսելոնան», եռյակը եզրափակում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։ 1. «Ռեալ»՝ 4,239 միլիարդ դոլար 2. «Բարսելոնա»՝ 4,021 3. «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 3,808 4. «Բավարիա»՝ 3,024 5. «Մանչեսթեր Սիթի»՝ 2,688 6.«Չելսի»՝ 2,576 7. «Արսենալ»՝ 2,268 8. «Լիվերպուլ»՝ 2,183 9. «Տոտենհեմ»՝…
Հայտնի է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդը
«Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի արժեքը 27 տոկոսով ավելացել է և կազմում է 1,646 միոլարդ եվրո: Այն այժմ համարվում է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ապրանքանիշը: Հայտնում է Brand Financ-ը: Երկրորդը հորիզոնականը «Մանչեսթեր Յունայթեդինն» է, որի արժեքը նվազել է 5,8 տոկոսով, որի արժեքը կազմում է 1,472 միլիարդ եվրո:
Գանձասար-Կապանը խզել է պայմանագիրը Վարդան Պողոսյանի հետ
«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը Վարդան Պողոսյանի հետ: Այս մասին հայտնում է կապանյան թիմի մամուլի քարտուղարությունը: Ակումբը շնորհակալություն է հայտնում Պողոսյանին «Գանձասար-Կապանում» ունեցած ելույթների համար և հաջողություն մաղթում կարիերայի հետագա ընթացքում: Հիշեցնենք` Վարդան Պողոսյանը 2017 թվականից էր հանդես գալիս «Գանձասար-Կապանում»: Հայաստանի ընթացիկ առաջնությունում 26-ամյա հարձակվողը կապանյան թիմի կազմում 16 հանդիպման է մասնակցել:















