fbpx
Սպորտ
12:46 14/01/2020

Արամ Հայրապետյանը կարիերան կշարունակի Իրանում. պաշտոնական

Արամ Հայրապետյանը կարիերան կշարունակի Իրանում. պաշտոնական

Արամ Հայրապետյանը կարիերան կշարունակի Իրանում: Այս մասին տեղեկանում ենք «Ուրարտու»-ի պաշտոնական կայքից։

33-ամյա դարպասապահը տեղափոխվել է Իրանի բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնող «Փեյքան» ակումբ։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Արամին՝ անցկացրած ելույթների ու դրսևորած նվիրվածության համար, և հաջողություն մաղթում հետագա կարիերայում:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Արամ Հայրապետյանն «Ուրարտու»-ի կազմում անցկացրել էր 10 հանդիպում: Հայրապետյանն «Ուրարտու»-ում առաջին անգամ հանդես է եկել 2014/15 մրցաշրջանում: Այդ ժամանակահատվածում նա անցկացրել է 9 հանդիպում ու դարձել Հայաստանի սուպերգավաթակիր:

2 տարի անց Հայրապետյանը նորից վերադարձել է «ՈՒրարտու» և 4 մրցաշրջանի ընթացքում անցկացրել է 74 հանդիպում:

2017/18 մրցաշրջանում Արամը «Ուրարտու»-ի կազմում դարձել է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության արծաթե մեդալակիր:

Հայաստանի ազգային հավաքական 33-ամյա դարպասապահը հրավիրվել է հենց «ՈՒրարտուում» ունեցած հաջող ելույթներից հետո:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ