ֆուտբոլիստներ
Մոնակոյի ֆուտբոլիստներից մեկը վարակվել է կորոնավիրուսով
Ֆրանսիական «Մոնակոյի» պաշտոնական կայքը հայտնում է, որ ակումբի ֆուտբոլիստներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Սակայն ակումբը չի նշել վարակված ֆուտբոլիստի անունը։ Ֆուտբոլիստը գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Նշվում է, որ ակումբի մյուս անդամներին վտանգ չի սպառնում: Լիգա 1-ի 2020/21 մրցաշրջանը մեկնարկելու է այսօր ՝ «Բորդո»-«Նանտ» հանդիպումով:
Forbes-ը հրապարակել է 2020թ․ ամենաբարձր վարձատրվող կին մարզիկների վարկանիշը
Forbes ամսագիրը հրապարակել է 2020թ․ ամենաբարձր վարձատրվող կին մարզիկների ցուցակը։ Թենիսիստուհիները զբաղեցրել են առաջին տասնյակի առաջին ինը տեղերը։ 1․ Նաոմի Օսակա- 37,4 միլիոն դոլար 2․ Սերենա Ուիլյամս- 36 միլիոն 3․ Էշլի Բարտի- 13,1 միլիոն 4․ Սիմոնա Հալեպ – 10,9 միլիոն 5․ Բիանկա Անդրեեսկու – 8,9 միլիոն 6․ Գարբինե Մուգուրուսա – 6,6 միլիոն 7․ Էլինա Սվիտոլինա…
Կոուտինյուն Արսենալի հետ քննարկել է պայմանագրի պայմանները
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյուն Լոնդոնի «Արսենալի» մի քանի ֆուտբոլիստների Twitter-ի էջերին է բաժանորդագրվել։ Կիսապաշտպանը բաժանորդագրվել է Սեդրիկ Սոարեշին, Պիեր-Էմերիկ Օբամեյանգին և Գաբրիել Մարտինելիին։ Սոցցանցերին բաժանորդագրվելը շատերին մտածելու առիթ է տվել, որ բրազիլացին շուտով կտեղափոխվի լոնդնյան ակումբ: The Gooner-ի հաղորմամբ էլ՝ Կոուտինյուն արդեն այցելել է «Արսենալի» մարզաբազա և քննարկել պայմանագրի պայմանները: https://twitter.com/AFCMo__/status/1293757077605748736?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1293757077605748736%7Ctwgr%5E&ref_url=https%3A%2F%2Farmsport.am%2F%3Fp%3D101586
Բիլբաոյի Աթլետիկոյում կորոնավիրուսով 6 ֆուտբոլիստ է վարակվել
Բիլբաոյի «Աթլետիկոյի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակումբի 6 ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով։ Ակումբի բոլոր ֆուտբոլիստները, մարզիչներն ու աշխատակիցները թեստավորվել են։ Վարակված ֆուտբոլիստները ինքնամեկուսացել են։ Օգոստոսի 14-ին ևս մեկ անգամ «Աթլետիկում» կրկնակի թեստավորում է անցկացվելու։ ℹ️ Results from the PCR tests taken by first-team players and members of staff.#AthleticClub 🦁https://t.co/crzAOUE2vr — Athletic Club (@Athletic_en) August 12,…
Թիմում կա Ռոնալդուն, բայց նրան ավելի լավ է պետք օգնել․ Անդրեա Պիրլո
Football Italia-ի հաղորդմամբ՝ Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն խոսել է իր պատկերացումների մասին թիմի խաղի շուրջ։ «Թե ինչպես կխաղանք, կախված է ֆուտբոլիստներից, բայց ես նախընտրում եմ 4-3-3 դասավորությունը, երբ բոլորը նետվում են գրոհի։ Ես սիրում, երբ թիմը վերահսկում է գնդակը, երկար փոխանցումներ է կատարում։ Սակայն կենտրոնանալ մի սխեմայի վրա չեմ պատրաստվում։ Կտեսնենք ֆուտբոլիստների…
Կասիլյասը ընդմիշտ կմնա մադրիդիստ․ Ռեալը երախտագիտություն է հայտնում դարպասապահին
Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» իր պաշտոնական էջում հատարարություն է տարածել, որում շնորհակալություն է հայտնել թիմի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասին։ Կասիլյասը հայտնել է, որ ավարտում է ֆուտբոլիստի կարիերան։ Ակումբում Կասիլյասը անցկացրել է 510 հանդիպում, 2015-ին տեղափոխվել է պորտուգալական «Պորտու»։ «Մենք ցանկանում ենք մեր երախտագիտությունը, հիացմունքն ու սերը հայտնել մեր ակումբի և համաշխարհային ֆուտբոլի մեծագույն լեգենդներից մեկին։…
Յուվենտուսի հարձակվողը Ա Սերիայի ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն է
Ա Սերիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան։ Դիբալան առաջնության ընթացքում մասնակցել է 33 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։ Մամուլի ծառայությունը նաև նշել է, թե ոքեր են մրցաշարի առանձին դիրքերում լավագույն խաղացողները։ Դարպասապահ՝ Վոյցեխ Շչեսնի («Յուվենտուս») Պաշտպան՝ Ստեֆան դե Վրեյ («Ինտեր») Կիսապաշտպան՝…
Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը․ WhoScored
WhoScored.com-ը ներկայացրել է կազմած հինգ առաջատար եվրոպական լիգաների խորհրդանշական հավաքականը։ Հավաքականը կազմվել է ավարտվող մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստների ցույց տված առավելագույն գնահատականների միջին ցուցանիշով։ Բունդեսլիգան ու անգլիական Պրեմյեր լիգան ունեն չորսական ներկայացուցիչ։ Իսպանական Լա Լիգայի միակ ներկայացուցիչը «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին է։ Դարպասապահ․ Եսի Յորոնեն («Բրեշիա»)։ Պաշտպաններ․ Ռիկարդո Պերեյրա («Լեսթեր Սիթի») Վիրջիլ վան Դեյք («Լիվերպուլ»), Ջեյմս Տարկովսկի…
Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Transfermarkt-ը հրապարակել է իսպանական Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը։ Առաջին տեղում փոխչեմպիոն «Բարսելոնայի» 33-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին է։ Նրա տրանսֆերը գնահատվում է 112 միլիոն եվրո։ Երկրորդ տեղում՝ «Բարսելոնայի» 29-ամյա ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը՝ 96 միլիոն եվրո։ Երրորդ տեղը կիսում են չեմպիոն «Ռեալի» 29-ամյա բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը և Մադրիդի «Աթլետիկոյի» 27-ամյա սլովենացի դարպասապահ Յան…
Խամես Ռոդրիգեսը Էվերտոնի դիտակետում է
Daily Mail-ի հաղորդմամբ՝ Մադրիդի «Ռեալի» կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսով հետաքրքրված է Լիվերպուլի «Էվերտոնը»։ Արքայական ակումբը 28-ամյա կիսապաշտպանի համար պահանջել է 25-35 միլիոն եվրո։ Գործարքն իրականացնելու համար իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը պետք է վաճառի երկու ֆուտբոլիստների։ Աղբյուրի հաղորդմամբ՝ սկզբում «Էվերտոնը» կվաճառի 30-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Մորգան Շնայդերլինին։ «Էվերտոնը» Անգլիայի առաջնության 36 տուրից հետո 11-րդ տեղում է։
Մենք շատ լավ հարաբերություններ ունենք ՊՍԺ-ի հետ․ Ռումենիգեն Կուասիի հետ պայմանագիր կնքելու մասին
France Football-ի հաղորդմամբ՝ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» տնօրենների խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն խոսել է Տանգի Կուասիի հետ պայմանագիր կնքելու հանգամանքների մասին։ Ֆրանսիայի պատանեկան հավաքականի 18-ամյա պաշտպանը հեռացել էր ՊՍԺ-ից ազատ գործակալի կարգավիճակում։ Կառլ-Հայնց Ռումենիգեն ընդգծել է, որ Կուասին շատ հետաքրքիր խաղացող է, որն ունեցել է մի քանի շահավետ առաջարկներ, հատկապես, «Լայպցիգից»։ «Մեր տեղեկություններով՝ նա մտադրություն…
Հինգ փոխարինումների կանոնը երկարաձգվել է
ՖԻՖԱ-ն և ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը (IFAB) որոշում են կայացրել երկարաձգել հինգ փոխարինումների կանոնը՝ 2020/21 մրցաշրջանի համար: Նշվում է, որ նման որոշում կայացվել է կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորվախ, որպեսզի մրցաշարարերի վերսկսումից հետո ֆուտբոլիստների ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նվազեցվի: Այս մասին հայտնում է Theathletic-ը:
ՀՀ Առաջին խմբի առաջնությունը դադարեցվեց, 5 ակումբներ և 58 անձինք որակազրկվեցին
ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ հուլիսի 3-ին կայացավ ՀՖՖ գործադիր կոմիտեի արտահերթ նիստը: Օրակարգում էր «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան» ֆուտբոլային ակումբների՝ պայմանավորված խաղերում ներգրավված լինելու վերաբերյալ ՀՖՖ Կարգապահական և Էթիկայի կոմիտեի որոշման քննարկումը: ՀՖՖ Կարգապահական կոմիտեն, քննարկելով ՀՀ իրավապահ մարմինների և ՈՒԵՖԱ-ի համապատասխան բաժնի կողմից ներկայացված փաստերն ու նյութերը, կայացրել է որոշում…
Վան Դեյքը Ֆերդինանդի, Կոմպանի և Վուդգեյթի հետ գտնվում է նույն հարթության վրա. Ջեյմս Միլներ
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները խոսեց «կարմիրների» պաշտպան Վիրջիլ վան Դեյքի խաղի մասին: «Վիրջիլը լավագույն պաշտպանների ցանկում է, որոնց հետ ես երբևէ խաղացել եմ: Ես շատ հաջողակ էի, որ նույն թիմում խաղացի որոշ զարմանալի կենտրոնական պաշտպանների հետ: Վան Դեյքը Ռիո Ֆերդինանդի, Ջոնաթան Վուդգեյթի և Վինսենթ Կոմպանի նման բարձր խաղամակարդակ ունի: Վիրջիլը հիանալի կարդում է խաղը, նա…















