Ֆրանսիայի նախագահ

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵԽ նախագահ Թուրբերն Յագլանդի ընդունելության ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է մնա Եվրոպայի Խորհրդի կազմում, հայտնում է BFM TV-ն: Նա նշել է, որ կազմակերպությունն ունի Ռուսաստանի կարիքն այնպես, ինչպես երկիրը՝ ԵՄ-ի:

    Ռուսաստանը պետք է մնա Եվրոպայի Խորհրդի կազմում. Մակրոն
  • Ապրիլի 24-ին Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը Փարիզում կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը: Այն տեղի կունենա Կոմիտասի հուշարձանի մոտ՝ տեղի ժամանակով 18:00-ին: Ինչպես հաղորդում է Nouvelles d`Armenie-ն՝ այդ արարողությունն այս տարի ունի պատմական նշանակություն՝ հաշվի առնելով դրա պաշտոնական բնույթը. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր:…

    Ֆրանսիայի վարչապետը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը
  • Ապրիլի 13-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում ընդունել է Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին և նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկուն: Նախագահ Մակրոնի հետ մոտ կես ժամ տևած հանդիպումից հետո Զելենսկին միայն հայտարարել է, որ քննարկումները, որոնք վերաբերում էին նաև ուկրաինական հակամարտության կարգավորմանը, «կառուցողական էին»: Պորոշենկոյի հանդիպումը Մակրոնի հետ տևել է մոտ մեկ ժամ: Ուկրաինայի գործող նախագահը…

    Զելենսկին և Պորոշենկոն հանդիպել են Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ
  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր թվիթերյան էջում հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ դեմ է առևտրի հարցով ԱՄՆ-ի հետ բանակցություներին, քանի որ Վաշինգտոնը չի իրագործում կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրի դրույթները։ «Մենք պաշտպանում ենք Եվրոպան որպես կլիմայի փոփոխության դեմ պայքարող մարտիկի օրինակ։ Ֆրանսիան դեմ է հանդես գալիս փարիզյան համաձայնագրից դուրս ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունների մեկնարկին»,-ասված…

    Ֆրանսիայի նախագահը դեմ է առևտրի հարցով ԱՄՆ-ի հետ բանակցություններին
  • Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «հակախուլիգանական» օրենքի նախագիծը, որն, ըստ էության, տեղական իշխանություններին իրավունք է տալիս արգելք կիրառել ակցիաներին մասնակից անձանց նկատմամբ, տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն: Ներկա 343 սենատորներից քվեարկել է 325-ը․ կողմ՝ 210 դեմ՝ 115: Այժմ նախագիծը պետք է ներկայացվի երկրի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ստորագրելու համար:

    Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է «անկարգությունների դեմ» օրենք
  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհրաժեշտ է համարում Եվրոպայի անվտանգության խորհրդի ստեղծումը, որում կընդգրկվի նաեւ Մեծ Բրիտանիան: Այդ մասին, ինչպես հայտնել է France-Presse գործակալությունը, նախագահը գրում է այն հոդվածում, որը մարտի 5-ին հրապարակել են եվրոպական խոշորագույն ԶԼՄ-ները։ Այդ խորհուրդը «Եվրամիության հավաքական որոշումներ կնախապատրաստի պաշտպանության ոլորտում»: Ֆրանսիայի նախագահի կարծիքով՝ խորհրդի գործունեությունը պետք է հենվի «պաշտպանության եւ անվտանգության…

    Մակրոնն անհրաժեշտ է համարում Եվրոպայի անվտանգության խորհրդի ստեղծումը
  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Շենգենյան համակարգի գործողությունն արմատապես վերանայելու անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտնում է France-Presse-ը՝ հղում անելով նախագահի հոդվածին, որը լույս կտեսնի այսօր։ Մակրոնի կարծիքով՝ համակարգում փոփոխություններն անհրաժեշտ են՝ անվտանգության պայմաններում մարդկանց տեղաշարժի ազատությունն ապահովելու համար։ «Պետք է ստեղծել ընդհանուր սահմանային ոստիկանություն և ապաստանի տրամադրման համաեվրոպական գրասենյակ»,- գրել է Ֆրանսիայի նախագահը։ Մակրոնը…

    Մակրոնը հանդես է եկել Շենգենյան համակարգի վերանայման օգտին
  • Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետը նախատեսված է 2019 թվականի մարտի 29-ին։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստ են Լոնդոնին տրամադրել հնարավորություն՝ տեղափոխելու Brexit-ն ավելի ուշ ժամկետ։ Այս մասին նրանք հայտարարել են Փարիզում համատեղ հանդիպման շրջանակում, գրում է Deutsche Welle-ն։ «Եթե Մեծ Բրիտանիային ավելի շատ ժամանակ է պետք, մենք չենք…

    Բեռլինն ու Փարիզը համաձայնել են Brexit-ի հետաձգմանը
  • Փետրվարի 17-19-ին պլանավորված է Սալոմե Զուրաբիշվիլիի աշխատանքային այցը Ֆրանսիա: Ինչպես փետրվարի 12-ին կայացած ճեպազրույցում հայտնել է նախագահի մամուլի խոսնակ Խաթիա Մոիսցրապիշվիլին, այցի շրջանակներում Վրաստանի նախագահը հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահի հետ, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը: Հանդիպում է ծրագրված ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետ: Նախատեսված են նաեւ այլ հանդիպումներ, ինչպես նաեւ՝ հարցազրույցներ, Le Mondeե-ի, ,France 24ե-ի եւ այլ…

    Վրաստանի նախագահը Փարիզ այցի ընթացքում հանդիպում կունենա Ֆրանսիայի իր պաշտոնակցի հետ
  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր աշխատակազմի «մասշտաբային վերակազմավորում» է նախապատրաստում, որը տեղի կունենա մոտակա ամիսներին: Այդ մասին, ըստ РИА Новости-ի, հայտնում է Figaro-ն` իր աղբյուրներին հղումով: Նշենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին Մակրոնը կառավարությունում վերադասավորումներ իրականացրեց` փոխելով մի քանի նախարարի, սակայն բնակչության 60 տոկոսը գոհ չէր այդ փոփոխություններից:

    Մակրոնն իր աշխատակազմի «մասշտաբային վերակազմավորում» է նախապատրաստում
  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ նախաձեռնության համար՝ ապրիլի 24-ը հռչակել որպես Ֆրանսիայում հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Այս մասին հայտնում է Cilicia TV-ն: «Արամ Ա. Կաթողիկոս շնորհակալական ու գնահատանքի նամակ մը յղեց Ֆրանսայի Հանրապետութեան նախագահ Էմմանուէլ Մաքրոնին, ջերմօրէն ողջունելով Ապրիլ 24-ը Ֆրանսայի մէջ «Հայոց Ցեղասպանութեան յիշատակի…

    Արամ Ա կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել Էմանուել Մակրոնին
  • Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում որպես Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր նշվելու մասին հայտարարությանը: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը: «Խստորեն դատապարտում ենք Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությունը, առ այն որ ապրիլի 24-ն այսպես կոչված Հայոց ցեղասպանության հիշատակի օր է նշվելու: Այսպես կոչված Հայոց ցեղասպանության մասին…

    Թուրքիան արձագանքել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության օր նշելու մասին Մակրոնի հայտարարությանը
  • Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հայկական դուդուկ է նվիրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Nouvelles d’Arménie պարբերականի ֆրանսահայ լրագրող Ժան Էքյանը: Նա նաև լուսանկար է հրապարակել: https://www.facebook.com/john.naikce/posts/10156124177045677 Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ հրավիրվել էր Հայկական ընկերությունները համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին: Մակրոնն այդտեղ հայտարարել էր, որ ապրիլի 24-ը…

    Ազնավուրի որդին դուդուկ է նվիրել Էմանուել Մակրոնին
  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Այս մասին նա հայտարարել է փետրվարի 5-ին՝ ելույթ ունենալով Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան 1915 թվականից ի վեր մարդկության ու քաղաքակրթության դեմ հանցագործությունը կոչում է Ցեղասպանություն, «որը տևական պայքարից…

    Ապրիլի 24-ը Ֆրանսիայում կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր
  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աջակցել է վենեսուելացիների քաջությանը, որոնք պայքարում են իրենց ազատության համար: Այդ մասին նա գրել է իր թվիթերյան էջում. հայտնում է РИА Новости-ն: Մակրոնը երկրում կայացած նախագահական ընտրությունները «ոչ լեգիտիմ» է որակել: Ավելի վաղ ԵՄ-ն հայտարարությամբ է հանդես եկել, որում կոչ է արել անհապաղ քաղաքական գործընթաց սկսել, որը կտանի դեպի  ազատ և…

    Մակրոնն աջակցել է ազատության համար պայքարող վենեսուելացիների քաջությանը