1-ին հորիզոնական
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 3157 նոր դեպք
Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 3157 նոր դեպք, ապաքինվել են ևս 3230-ը։ Այս մասին հայտնում են կառավարական StopCov.ge հատուկ կայքից։ Նշվում է, որ առայսօր Վրաստանում արձանագրվել է COVID-19-ի 82835 դեպք, որոնցից լիովին առողջացել են 65291-ը։ Մինչ այս կորոնավիրուսային հիվանդությունից գրանցվել է մահվան 733 դեպք, որոնցից 30-ը միայն անցնող օրվա ընթացքում։
Յուվենտուսը խաղի ընթացքում տարբեր բարդ պահեր հաղթահարեց` ինքնավստահության ու հանգստության շնորհիվ. Բոնուչի
«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին մեկնաբանել է Ա Սերիայի 7-րդ տուրի՝ «Ինտերի» դեմ խաղը (2-1): «Մենք խաղի ընթացքում տարբեր բարդ պահեր հաղթահարեցինք շնորհիվ ինքնավստահության ու հանգստության: Մենք հանգիստ պահում էինք գնդակն ու շատ չէինք լարվում, երբ կառավարումն անցնում էր «Ինտերի» կողմը: Կարծում եմ ՝ այս գիշեր մենք բոլորս հիասքանչ «Յուվենտուս» տեսանք, բայց նաև այնպիսին, որը կարող…
Յուվենտուսը դժվարությամբ կարողացավ առավելության հասնել Ինտերի նկատմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ա Սերիայի 7-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել էր «Յուվենտուսին»: Խաղը կայացավ «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում և ավարտվեց 1-2 հաշվով՝ հօգուտ թուրինյան ակումբի: Հանդիպման հաշիվը բացվեց հենց մեկնարկում. 4-րդ րոպեին Միրալեմ Պյանիչի փոխանցումից հետո Ա Սերիայում այս մրցաշրջանում իր առաջին գոլը խփեց Պաուլո Դիբալան: 18-րդ րոպեին «Ինտերը» վերադարձավ խաղի մեջ. 11-մետրանոցի անվրեպ իրացումով աչքի ընկավ…



