33
Վրաստանից հաստատել են «3+3»-ի առաջին նիստին չմասնակցելը
Ինչպես արդեն հայտնի է դարձել այսօր՝ վաղը՝ դեկտեմբերի 10-ին, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայանալու է «3+3» ձևաչափով համագործակցության հարթակի առաջին նիստը։ Հայտարարվել էր, որ դրան 5 երկրներ են մասնակցելու՝ Հայաստանը, Ռուսաստանը, Իրանի, Թուրքիան ու Ադրբեջանը, իսկ Վրաստանը չի մասնակցելու։ Այս մասին լուրը հաստատել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից։ Նշվել է, որ Վրաստանը չի դիտարկում այդ ձևաչափին…
Հայտնի է «3+3» ձևաչափի առաջին նիստի անցկացման օրն ու վայրը
Որոշում է կայացվել «3+3» ձևաչափով համագործակցության հարթակի առաջին նիստի անցկացման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է TASS-ը։ Նշվում է, որ առաջին նիստը, որը լինելու է «տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման» թեմայով, նախատեսված է անցկացնել դեկտեմբերի 10-ին՝ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։ Ըստ աղբյուրի՝ առաջին նիստին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները։
Առաջնայինը ՀՀ ազգային շահերն են․ ԱԳ փոխնախարարը խոսեց 3+3 ձևաչափի մասին
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահե Գևորգյանն այսօր ԱԺ-ում խոսեց նաև, այսպես կոչված, «3+3» ձևաչափի մասին։ Գևորգյանն ասաց, որ իրենց կարևոր է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ոչ մի կրկնօրինակում չլինի։ Նա նշեց, որ նման բոլոր առաջարկները դիտարկվում են։ Գևորգյանի խոսքով՝ միջազգային քաղաքականությունում վերջին շրջանում գլոբալ խաղացողներին զուգահեռ ի հայտ են գալիս տարածաշրջանային ուժեղ խաղացողներ։ Ստեղծվում…
Բարդ է լինելու․ Վրաստանի ԱԳՆ ղեկավարը՝ «3+3» ձևաչափում ներգրավվելու մասին
Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին խոսել է ՌԴ գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի ասած «3+3» ձևաչափի մասին, որն իրենից ենթադրում է, որ անդրկովկասյան երկրների՝ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի և նրանց մեծ հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի մասնակցությամբ նախագիծ։ Զալկալիանին ասել է, որ Վրաստանի համար բարդ է նման ձևաչափին մասնակից լինել, բայց Երկիրը նաև պետք է գոնե ինչ-որ ձևով…
Ադրբեջանը և Թուրքիան զորավարժություններ են անցկացնում Նախիջևանում
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանը և Թուրքիայի զինված ուժերը Նախիջևանում համատեղ լայնածավալ մարտավարական և թռիչքամարտավարական վարժանքներ են անցկացնում՝ մարտական կրակոցներով: Պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ զորավարժությունների սցենարի համաձայն՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության Զինված ուժերի ուժային կոռույցների, առանձին համազորային բանակի ստորաբաժանումները մարտական պատրաստության լիարժեք վիճակի են բերվել ահազանգով դուրս են…





