7-րդ գումարման ազգային ժողով
Արա Բաբլոյանը Արարատ Միրզոյանին է փոխանցել խորհրդարանի ղեկավարումը
Խորհրդարանական աշխատանքում ձևավորվել է նոր մշակույթ, որի համաձայն էլ հունվարի 14-ին ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվելուց հետո Արարատ Միրզոյանի հետ հանդիպել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Հանդիպմանը խորհրդարանի նախկին ղեկավարն արդեն ԱԺ նախագահի պաշտոնն ստանձնած Արարատ Միրզոյանին է փոխանցել օրենսդիր մարմնի հետագա ղեկավարումը՝ մաղթելով հաջողություններ: Արա Բաբլոյանը կարևորել է…
ԱԺ-ն հաստատեց հաշվիչ հանձնախմբի կազմը
Յոթերորդ գումարման Ազգային ժողովը հաստատեց հաշվիչ հանձնախմբի կազմը: Այսպես` «Իմ քայլը» խմբակցությունը հանձնախմբում կունենա 5, իսկ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները` մեկական անդամ: ԱԺ հաշվիչ հանձնախմբի ստեղծման կարգի վերաբերյալ որոշումը քվեարկությամբ ընդունվեց 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստում. կողմ քվեարկեց 72, դեմ` 1 պատգամավոր: «Իմ քայլը» խմբակցությունից հանձնախմբում են Վահագն Հովակիմյանը, Արփինե Դավոյանը, Սիսակ Գաբրիելյանը,…



