911
Հերացու փողոցի շենքերից մեկում վթարային վիճակ է
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 26-ին, ժամը 12:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Հերացու փողոցի թիվ 16 շենքի 3-րդ հարկի բաց պատշգամբի հատակի բետոնե կառուցատարրերը պոկվում եւ ընկնում են 1-ին հարկում գտնվող գրասենյակի մուտքի մոտ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Կովկաս» ռեստորանում ռումբ չի հայտնաբերվել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները և ոստիկանության կինոլոգիական խումբը ռումբ չեն հայտնաբերել Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանային համալիրում։ Հիշեցենենք, որ ռումբի տեղադրման մասին ահազանգը նախարարության «911» ծառայությունն ստացել էր հունվարի 25-ին, ժամը 21:05-ին։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը՝ դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկը և կինոլոգիական խումբն ահազանգի վայրում իրականացրել են…
Ահազանգ՝ «Կովկաս» ռեստորանում ռումբի տեղադրման մասին
ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից տեղեկացնում են ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 25-ին, ժամը 21:05-ին ահազանգ է ստացել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանային համալիրում ռումբ է տեղադրված: Դեպքի վայր է մեկնել նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: ՀՀ ԱԻՆ-ը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:
Ռումբերի տեղադրման ահազանգերը կեղծ են եղել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 13-ին, ժամը 19:36-ին ահազանգ է ստացել, որ «Vivarobet» բուքմեյքերական ընկերության Երևան քաղաքի Զաքյան 8 և Բաղրամյան 1 հասցեներում գտնվող գրասենյակներում, «Fast Credit» վարկային կազմակերպության Սեբաստիա 123/2 հասցեում գործող գրասենյակում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր…





