AIBA
Կարեն Գիլոյանն ընդունել է AIBA-ի նախագահին
Հուլիսի 13-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ Կարեն Գիլոյանն ընդունել է AIBA-ի նախագահին։ Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․ «Հայկական բռնցքամարտն ընթանում է զարգացման նոր ուղով: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) նախագահ Ումար Կրեմլյովին: Աշխատանքային հանդիպմանը ներկա է եղել նաև…
Բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը նորից հետաձգվեց
Որոշում է կայացվել կրկին հետաձգել բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը։ Այն պետք է կայանար 2020 թվականի հոկտեմբերին, բայց կորոնավիրուսի պատճառով դրա հետաձգումները շարունակվում են։ Այս անգամ էլ որոշվել է այն տեղափոխել 2022 թվական։ Այս մասին հայտնում է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան։ Կազմակերպության նախագահ Ումար Կրեմլյովը հայտնել է, որ AIBA-ն հետևում է, թե ինչպես են զարգանում իրադարձությունները և…
Այս տարվա վերջում AIBA-ն նոր նախագահ կունենա
Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) նոր նախագահի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 12-ից 13-ը։ Ընտրությունը տեղի կունենա հերթական համագումարում։ Նիստում նախագահի ընտրությունից բացի կլսվեն նաև համապատասխան հանձնաժողովների զեկույցները, կքննարկվի կազմակերպության ֆինանսական իրավիճակը, ինչպես նաև նախատեսվում է նոր կանոնակարգի ընդունումը։
AIBA-ն բռնցքամարտի ֆեդերացիայից պահանջել է նախագահի նոր ընտրություններ անցկացնել
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում (ՀԲՖ) տեղի կունենան նախագահի նոր ընտրություններ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը: «AIBA ուղարկածս նամակին ի պատասխան` բռնցքամարտի միջազգային համակարգող մարմինը գրություն է ուղարկել ՀԲՖ-ին, որտեղ վերահաստատում է նոր ընտրություններ անկացնելու պահանջը: Ավելին, ինչպես և ես խնդրել էի, AIBA-ն այս անգամ արդեն…




