Al Arabiya
Պայթյուն Եգիպտոսում․ կան զոհեր
Դեպքը տեղի է ունեցել Սինայի թերակղզում՝ Շեյխ Զովեյդ քաղաքի ավտոմոբիլային կանգառներից մեկում: Մահապարտ ահաբեկիչն ինքնապայթեցում է իրականացրել: Կան տուժածներ: Այս մասին հաղորդել է արաբական Al Arabiya հեռուստաալիքը: Արաբական այլ լրատվամիջոցների տեղեկություններով՝ զոհվել է 2 մարդ, 3-ը վիրավորվել են: Զոհերից մեկը Եգիպտոսի հատուկ ծառայությունների աշխատակից է: Պաշտոնական հաղորդագրություն առայժմ չի հրապարակվել:
Սուդանում անցումային կառավարություն կստեղծվի
Սուդանի Ռազմական խորհուրդը և ընդդիմադիր ուժերը բանակցությունների ընթացքում համաձայնության են հասել անցումային շրջանում մինչև ընտրությունները ղեկավար մարմին ստեղծելու շուրջ: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն: Կողմերը համաձայնել են ստեղծել քաղաքացիական և զինվորական ներկայացուցիչներից ինքնիշխան խորհուրդ, որը կգործի նվազագույնը 3 տարի: Կձևավորվի նաև անկախ կառավարություն և կսկսվի վերջին շաբաթներին տեղի ունեցած բռնության ակտերի քննությունը: Բանակցային գործընթացը…
Ալժիրի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվել
Ալժիրի Ազգային ժողովրդական ժողովի (խորհրդարանի) նախագահ Մուադ Բուշարեբը հրաժարական է տվել: Այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը: Հայտնի է, որ խորհրդարանի աշխատանքը հետագա 15 օրվա ընթացքում կղեկավարի Աբդարռազաք Թարիշը: Բուշարեբի պաշտոնաթողության պատճառների մասին տեղեկություններ չկան: Ապրիլի 2-ին Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան պաշտոնաթող եղավ բազմահազարանոց բողոքների ֆոնին: Պետության ժամանակավոր ղեկավար Աբդելքադեր Բենսալեհի լիազորությունների ժամկետը լրանում…



