Al Rihla
FIFA-ն ներկայացրել է Քաթար-2022-ի պաշտոնական գնդակը (ՏԵՍԱՆՅՈւԹ, ԼՈւՍԱՆԿԱՐ)
FIFA-ն պաշտոնապես ներկայացրեց 2022 թվականի աշխարհի առաջնության գնդակը, որն անվանակոչվել է «Al Rihla»։ Այս մասին տեղեկանում ենք FIFA-ի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ գնդակը ստեղծել է Adidas ընկերությունը։ «Al Rihla» անվանումը արաբերենից թարգմանաբար նշանակում է «ճամփորդություն»։ Նշենք, որ այս տարվա աշխարհի առաջնությունը նախատեսված է նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը՝ Քաթարում։

