azat tv
Նոր ճանապարհային հանգույցը կկապի Նոր Նորք վարչական շրջանը Կենտրոնին։ Այս մասին իր ֆեհյսբուքյան էջում գրառում է կատարել ու տեսանյութ հրապարակել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Նոր Նորք և Նորք Մարաշ վարչական շրջաններ հասնելու նոր ճանապարհային հանգույցի շնորհիվ՝ էականորեն կնվազի Մյասնիկյան պողոտայի և Արմենակյան փողոցի ծանրաբեռնվածությունը։ Հանգույցը կանցնի Մյասնիկյան պողոտայով»,- գրել է նա։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մարտի 2-3-ին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Բանակցությունների ավարտից հետո ՀՀ վարչապետը և ԳԴՀ կանցլերը կհանդիպեն ԶԼՄ ներկայացուցիչներին՝ ամփոփելու հանդիպման արդյունքները: Փաշինյանը Կլաարի հետ հանդիպմանը կարևորել է Եվրախորհրդարանի կողմից Լաչինի…
«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է հետաքրքրվել «Բարսելոնայի» կիսապաշտպանով։ Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, մանկունիանցիները ցանկանում են ամռանը կատարել երկու բարձրակարգ տրանսֆեր, իսկ տարբերակներից մեկը կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի պայմանագիրն է։ Միաժամանակ ընդգծվում է, որ անցած ամառվանից, երբ «Յունայթեդը» փորձեց ձեռք բերել հոլանդացուն, ակումբում խաղացողի կարգավիճակը փոխվել է, իսկ այժմ նրան գնելն էլ ավելի է դժվարացել։ Այս…
Հռոմում փետրվարի 28-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իտալիայի ԱԳՆ-ների միջև։ Հայկական կողմից խորհրդակցությունները անցկացրել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, իսկ իտալական՝ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելին։ Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը և քննարկել…
Այսօր լրանում է մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 15-րդ տարելիցը։ 2008 թվականի մարտի 1-ի լուսադեմին ոստիկանները հարձակվեցին Ազատության հրապարակում գիշերող նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ ցուցարարների վրա: Նույն օրը` ավելի ուշ, Մյասնիկյանի արձանին հարող տարածքում ցուցարարների և ուժայինների միջև բախումների հետևանքով սպանվեց տասը քաղաքացի, երկուսը՝ ոստիկան: Մարտի 1-ի գործը նոր ընթացք ստացավ հեղափոխությունից հետո. հսկող դատախազ Հայկ Հովհաննիսյանի…
Բախմուտի ուղղությամբ իրավիճակն աստիճանաբար բարդանում է՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ «Հակառակորդը ոչնչացնում է այն ամենը, ինչը կարելի է օգտագործվել մեր դիրքերը պաշտպանելու համար»,- ասել է Վոլոդիմիր Զելենսկին։ Կռվի դաշտում բարդ իրավիճակի մասին է հայտնել նաև երկրի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը: Նրա խոսքով՝ ծանր մարտեր են Դոնեցկի շրջանում, մասնավորապես՝ Բախմուտում, քանի որ ռուսական կողմը մեծացնում է…
Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ, պատգամավոր Կարո Փայլանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ ուղղված սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին։ Նա նաև հիշատակել է Խոջալուի (Իվանյան) դեպքերի ժամանակ սպանվածներին։ «Հարգանքով հիշում եմ 1988թ․ փետրվարի 27-ին Բաքվում, Սումգայիթում սպանված հարյուրավոր հայերին»,- գրել է նա՝ շեշտելով, որ Ադրբեջանը և Հայաստանը պիտի առերեսվեն այդ իրողությունների հետ…
Փետրվարի 27-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի գրասենյակի միջև հաստատված համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Արարատ Միրզոյանը և Ֆիլիպո Գրանդին անդրադարձել են 2020թ. 44-օրյա պատերազմի և ՀՀ…
Փետրվարի 27-ին Փարիզում կայացել է ՖԻՖԱ-ի վարկածով «The Best FIFA Football Awards 2022» կոչվող մրցաշրջանի ավարտի աշխարհի լավագույն ֆուտբոլիստների մրցանակաբաշխությունը, գրում է sport.ua-ն։ Գավաթի հաղթող և 2022 թվականի աշխարհի առաջնության լավագույն խաղացող Լիոնել Մեսսին (Արգենտինա, ՊՍԺ) ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է 2022 թվականի լավագույն խաղացող։ ՊՍԺ-ի հարձակվողը տարվա լավագույն խաղացողի մրցանակը ստացել է Ջանի Ինֆանտինոյի ձեռքից։…
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 27-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Բաքվում Լավրովին ընդունելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչից հետո ռուս դիվանագետը բանակցություններ է անցկացնելու իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ Հաղորդվում է, որ Ալիևի հետ հանդիպման ընթաքում Լավրովը քննարկելու է երկկողմ հարաբերությունների շուրջ հարցերի ամբողջ շրջանակը, տարածաշրջանային…
Հայտնի է դարձել, որ «Չելսին» մտածում է Գրեհեմ Փոթերի մասին։ «Տոտենհեմից» կրած պարտությունից հետո (0-2) մարզիչը բերել է Միկել Արտետայի և Յուրգեն Կլոպի օրինակները՝ խոսելով «Չելսիում» իր ապագայի մասին։ Լոնդոնյան ակումբը համաձայն է այս կարծիքի հետ։ Կապույտների ղեկավարության միակ ուղերձը թիմին խաղից հետո՝ «Ժամանակն է աջակցել Փոթերին»։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, այս պահին «Չելսիում» բոլորը…
Թուրքիայի տարերային աղետների և արտակարգ իրավիճակների դեմ պայքարի վարչությունը հայտնել է, որ երկուշաբթի Մալաթիա նահանգում տեղի ունեցած 5,6 մագնիտուդով երկրաշարժից մեկ մարդ է մահացել, 69-ը վիրավորվել են, քանդվել է մի քանի շենք, աղետի գոտում սկսվել են որոնողական աշխատանքները: Ստորգետնյա ցնցումները, սակայն, չեն խանգարում, որ Անկարան թիրախավորի Քրդական աշխատավորական բանակի զինյալներին: Երկուշաբթի Թուրքիային պատկանող անօդաչու թռչող…
Բելառուսական «Մաչուլիշչի» տազմական օդանավակայանում, որը գտնվում է Մինսկից 12 կիլոմետր հեռավորության վրա, կիրակի՝ փերվարի 26-ի առավոտյան պայթյուններ են տեղի ունեցել։ Այս մասին Telegram-ալիքում տեղեկացրել է BYPOL ընդդիմադիր շարժումը, որն ստեղծել են ուժային կառույցների նախկին աշխատակիցները։ Սկզբում ակտիվիստները գրում էին, որ առնվազն երկու պայթյունի հետեւանքով վնասվել են ռուսական ռազմատրանսպորտային մի ինքնաթիռ եւ ձնահավաք տեխնիկան։ Տեղեկացվել է,…
Ռուս խաղաղապահների կողմից Լեռնային Ղարաբաղի տարածքից Հայաստանի Հանրապետություն է տարհանվել 49 օտարերկրյա քաղաքացի (այդ թվում՝ 6 երեխա)։ Ապահովվել է նաև ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար բեռով երկու ավտոշարասյուների ուղեկցումը Գորիս- Ստեփանակերտ երթուղով։ Այս մասին ասված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին ՌԴ Պաշտպանության նախարարության փետրվարի 26-ի տեղեկագրում: Տեղեկագրում նշված է. «Ռուսական խաղաղապահ…