azata
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը Քաղաքացու օրվա մասին է խոսել լրագրողների հետ: «Ինձ համար քաղաքացու օրը պատասխանատվություն է: Յուրաքանչյուր քաղաքացի, բացի նրանից, որ ունի իրավունքներ, ունի նաև պատասխանատվություն: Կարծում եմ՝ յուրաքանչյուրս պետք է սեփականատեր լինենք ոչ միայն մեր քաղաքին, այլև մեր երկրին, մեր ամենօրյա գործերով փոքր-փոքր գնանք առաջ: Անցել են այն ժամանակները, շատ բաներ,…
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանի համաձայն Երևանում անցկացվող ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ոլորտում փոխգործակցության հարցերով աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի աշխատանքային խումբը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին Strana.Ua-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Պյոտր Պորոշենկոյին ազատության մեջ թողնելը սխալ էր, ինչպես նաև հայտնել է իր պլանների մասին ընտրություններում Վլադիմիր Զելենսկու հաղթանակից հետո: «Պորոշենկոն ամեն կերպ «ցնցելու է» Զելենսկուն: Եթե Պորոշենկոն իր նկատմամբ քրեական գործեր չունենա, նա այդ վեհանձնությունը չի գնահատի, փորձով…
Աշխարհում բոլորն անհանգստությամբ են նայում միջազգային հարաբերություններում լարվածության աճին, ինչպես նաև միջազգային անվտանգության ապահովման մեխանիզմների թուլացմանը և ներպետական ճգնաժամերի պատճառով հակամարտության գոտիների ընդլայնմանը։ Մոսկվայի միջազգային անվտանգության կոնֆերանսում ելույթ ունենալիս այս մասին հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Միևնույն ժամանակ մեր աշխարհը դարձել է ավելի փոխկապակցված, և ամեն անկայունություն այս կամ այն տարածաշրջանում հղի է ամբողջ…
Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն երկրի բնակչությանը հորդորել է կարմրուկի դեմ պատվաստում ստանալ Իմունացման համաշխարհային շաբաթի շրջանակներում: Պաշտոնական տվյալների համաձայն` 2019 թվականի հունվարից մինչև ապրիլ Վրաստանում գրանցվել է կարմրուկով հիվանդանալու 3172 դեպք: Այդ ցուցանիշը գերազանցում է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում վարակվածների թվական տվյալները: Նորման տարվա ընթացքում կարմրուկով հիվանդանալու 10 դեպքն է: Ինֆեկցիոնիստները կարծում են, որ…
Երևանի ավագանին այսօր՝ ապրիլի 23-ի նիստում, համաձայնություն տվեց բանասիրական գիտությունների դոկտոր, բանաստեղծ և թարգմանիչ Հրաչյա Թամրազյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Տերյան 59 հասցեում փակցնելու համար։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպչական վարչության պետ Արմինե Վարդանյանը տեղեկացրեց, որ հուշատախտակի տեղադրման վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել է Մատենադարանը։ Հուշատախտակի պատրաստման և տեղադրման ֆինանսական ծախսերը հոգալու է Մատենադարանը:
Քննչական կոմիտեն պարզաբանում է ներկայացրել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության վերաբերալ: «Հայտնում ենք, որ Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերությունը ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով նշանակված համալիր փորձաքննության կատարմանը ներգրավվել է ՀՀ ՔԿ-ի կողմից այդ նպատակով հայտարարված մրցույթում հաղթող ճանաչվելու արդյունքում:…