Barca
Դեմբելեն փոխել է խաղային համարը
«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն որոշել է փոխել խաղային համարը։ 2021/22 մրցաշրջանում ֆուտբոլիստը հանդես կգա 7 համարի ներքո։ Ակումբը այս մասին հայտարարել է հատուկ տեսանյութով։ Նշենք, որ մինչ այս Դեմբելեն հանդես էր գալիս 11 համարի մարզաշապիկով, իսկ 7 համարը պատկանում էր Գրիզմանին, որը տեղափոխվեց Մադրիդի «Ատլետիկո»։
Օլմոն համաձայնեցրել է պայմանագիրը Բարսելոնայի հետ
«ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Դանիել Օլմոն մոտ է «Բարսելոնա» վերադառնալուն: Նշվում է, որ ֆուտբոլիստի տրանսֆերին նախկինում հավակնում էր նաև «Ռեալը», արդեն համաձայնեցրել է կատալոնական ակումբի հետ անձնական պայմանագրի պայմանները: Օլմոն արդեն տեղեկացրել է «Լայպցիգի» ղեկավարությանը «Բարսելոնա» տեղափոխվելու ցանկության մասին: Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից։
Բարսելոնան կարող է երկարաձգել պայմանագիրը Կումանի հետ
«Բարսելոնան» դիտարկում է գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցը: Նշվում է, որ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի ընթացիկ մրցաշրջանի արդյունքների հիման վրա: Այս մասին տեղեկանում ենք RAC1-ից։
Դեմբելեն կմնա Բարսելոնայում
«Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել պայմանագրի ժամկետը ֆրանսիացի կիսապաշտպան Ուսման Դեմբելեի հետ: Նշվում է, որ ակումբը բանակցություններ կսկսի տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո, իսկ համաձայնագիրը նախատեսված կլինի առնվազն ևս 3 տարով: Հաշվի կառնվի նաև ակումբի ֆինանսական վիճակը: Դեմբելեի գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2022 թ-ի հունիսի 30-ը:
Իրավիճակը սարսափելի է, փողն ամենակարևորը չէ․ Կումանը՝ Մորիբայի մասին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է իսպանացի Իլաշ Մորիբայի պայմանագրի երկարաձգման շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Կումանը ասել է, որ 2-3 շաբաթ առաջ է խոսել նրա հետ։ «Դա ավելի ուշ անձնական զրույց էր, քան զրույց «Բարսելոնայի» մարզչի և ֆուտբոլիստի միջև։ Կարծում եմ՝ իրավիճակը սարսափելի է։ Նա 18 տարեկան է, երիտասարդ է։ Նա հնարավորություն է ստացել…
Կրոսը համեմատել է Մեսսին և Ռոնալդուին
«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը պատասխանել է այն հարցին, թե ով է ավելի ուժեղ՝ Լիոնել Մեսսին, թե՞ Կրիշտիանու Ռոնալդուն: Նա նշել է, որ ինքը կողմնակալ է։ «Իհարկե, ես կողմնակալ եմ, քանի որ նա վճռական ներդրում ունեցավ մեր հաղթանակների և տիտղոսների մեջ: Մենք ոչ միայն թիմակիցներ էինք, այլև հարևաններ: Նա ապրում էր իմ կողքին: Շատ տպավորիչ էր…
Ումտիտիին մեկ շաբաթ ժամանակ են տվել
«Բարսելոնան» թիմի պաշտպան Սամուել Ումտիտիին մեկ շաբաթ ժամանակ է տվել որոշում կայացնելու համար: Նշվում է, որ ակումբը կարիերան շարունակելու մի քանի տարբերակ է առաջարկել, սակայն ֆրանսիացին առայժմ ընտրություն չի կատարել: Նշվում է, որ Ումտիտիի ծառայություններով հետաքրքրված են «Լիոնն» ու «Բենֆիկան»: Այս մասին տեղեկանում ենք Sport.es-ից։
Մեսսիի արցունքոտ թաշկինակը վաճառքի են հանել
«Բարսելոնայի» արդեն նախկին ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի զգացմունքների վրա փորձում են գումար աշխատել: Հայտնի է, որ Բուենոս Այրեսի բնակիչը որոշել է տասը հազար դոլարով վաճառել այն թաշկինակը, որով Մեսսին սրբել է արցունքները հրաժեշտի ասուլիսի ժամանակ: Համացանցի օգտատերը պնդում է, որ այդ թաշկինակի վրա կա Լիոնելի «գենետիկական նյութը»:
Նեյմարը նշանակալի դեր ունեցավ իմ՝ ՊՍԺ տեղափոխվելու հարցում․ Մեսսի
Հարձակվող Լիոնել Մեսսին խոստովանել է, որ իր ընկեր, հարձակվող Նեյմարը ազդեցություն է ունեցել իր՝ ՊՍԺ տեղափոխության վրա: Մեսսին նաև նշել է, որ շատ ընկերներ ունի ՊՍԺ-ում։ «Նեյը նշանակալի դեր ունեցավ իմ՝ ՊՍԺ տեղափոխվելու հարցում: Իհարկե, թիմի կազմը զարմանալի է: Նեյմարը, Դի Մարիան, Պարեդեսը … Ես այստեղ շատ ընկերներ ունեմ: ՊՍԺ-ն և ես ընդհանուր նպատակներ ունենք:…
Շատ կարճ ժամանակում վաճառվել է Մեսսի նոր մարզաշապիկի ամբողջ խմբաքանակը
ՊՍԺ-ն, Լիոնել Մեսսիի տրանսֆերի մասին հայտարարությունից հետո, իր պաշտոնական կայքում բացել է նրա անունով մարզաշապիկների առաջին խմբաքանակի վաճառքը: ֆուտբոլիստի մարզաշապիկների վաճառքը սկսվել է կեսգիշերին և դեռ մեկ ժամ չանցած վաճառվել է բոլոր 250.000 մարզաշապիկները: Մեսսին ՊՍԺ-ում հանդես կգա «30» համարի ներքո:
Ալբան Մեսսիի հեռանալուց հետո դարձել է Բարսայի ավագներից մեկը
Պաշտպան Ժորդի Ալբան դարձել է «Բարսելոնայի» չորրոդ ավագը` հարձակվող Լիոնել Մեսսիի հեռանալուց հետո: նշվում է, որ Ալբան կարող էր չընդգրկվել թիմի ավագների թվում: Հավակնորդներից մեկը թիմի գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենն էր: Այդուհանդերձ, կատալոնական ակումբի ֆուտբոլիստները` որպես 4-րդ ավագ ընտրել են Ալբային: Ցանկում առաջինը Սերժի Բուսկետսն է, երկրորդը` Ժերար Պիկեն, երրորդը` Սերժի Ռոբերտոն: 32-ամյա Ալբան…
Ես ամեն ինչ արեցի մնալու համար, բայց չստացվեց․ Մեսսի
Հարձակվող Լիոնել Մեսսին «Բարսելոնայից» հեռանալուց հետո գրառում է կատարել սոց.ցանցի իր էջերում. Մեսսին խոսել է իր հրաժեշտի միջոցառման մասին՝ նշել, որ կցանկանար այլ կերպ հեռանալ, չնայած այն հանգամանքին, որ հրաժեշտները հաճախ չեն լինում։ «Ես ուրախությամբ կմնայի, ամեն ինչ արեցի դրա համար, բայց չստացվեց: Ես կարող եմ միայն շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ում հանդիպել եմ ակումբում…
Բարսայի դռները միշտ բաց են քո առաջ․ Լապորտան՝ Մեսսին
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հրաժեշտի խոսք է հայտնել թիմի արդեն նախկին ավագ Լիոնել Մեսսիին, որն ազատ խաղացողի կարգավիճակով հեռացավ կատալոնական ակումբից. «Ես ամենալավն եմ մաղթում քեզ ու քո ընտանիքին, Մեսսի: «Բարսայի» դռները միշտ բաց են քո առաջ: Շնորհակալ ենք ամեն ինչի համար, Լեո»,- գրել է Լապորտան։
Բարսելոնայի երկրպագունները սպառնացել են Գրիզմանին
«Բարսելոնայի» երկրպագուները քննադատության են ենթարկել թիմի հարձակվող Անտուան Գրիզմանին։ Այսօր առավոտյան, երբ հարձակվողը մարզման է ժամանել, «Բարսայի» երկրպագուները ֆուտբոլիստի հետ հանդիպել են մարզաբազայի մոտ և սկսել են սպառնալ և վիրավորել մարզիկին: Նշվում է, որ երկրպագուները կարծում են, որ Գրիզմանի մեղքով է, որ «Բարսելոնան» չի երկարաձգել պայմանագիրը ավագ Լիոնել Մեսսիի հետ: Հւշեցնենք, որ օգոստոսի 5-ին Լիոնելը…













