Barca
Գրիզմանի ապագան Բարսելոնայում անորոշ է
Հարձակվող Անտուան Գրիզմանի ապագան «Բարսելոնայում» դեռևս շարունակում է անորոշ մնալ։ Ակումբում ղեկավարներից ոմանք կասկածի տակ են դնում ֆուտբոլիստի ապագան կատալոնական ակումբում։ «Բարսելոնան», որը ֆինանսական խնդիրներ ունի, մտադիր է առաջարկներ դիտարկել Գրիզմանի վերաբերյալ։ Փաստացի նա տրանսֆերային շուկայում է։ Նշվում է, որ Գրիզմանի տրանսֆերը «Բարսելոնային» կօգներ միջոցներ տնտեսել։ Բայց հեռանալու հարցը դեռ հստակ որոշված չէ։ «Բարսելոնան» պիտի…
Բարսելոնան հետաքրքրված է Ռոնալդուի ծառայություններով
«Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտնվել է «Բարսելոնայի» դիտակետում։ Նշվում է, որ ակումբի նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է ֆուտբոլիստին տեսնել իր թիմի կազմում: Նա ցանկանում է մեկ թիմում միավորել Մեսսիին ու Ռոնալդուին: Կատալոնացիները կարող են գործարքում ներառել Անտուան Գրիզմանին, Սերխի Ռոբերտոյին կամ Ֆիլիպե Կոուտինյուին: Ռոնալդուի ապագան «Յուվենտուսում» կասկածի տակ է: Նրա պայմանագրի…
Մեսսին կարիերան պետք է ավարտի Բարսելոնայում․ Կուման
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է ակումբի ավագ Լիոնել Մեսսի մասին։ Նա հույս է հայտնել, որ Մեսսին կմնա թիմում՝ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում. «Մեսսին կարիերան պետք է ավարտի «Բարսելոնայում», ես միշտ ասել եմ այդ մասին: Հուսով եմ՝ շուտով նրա հետ պայմանագիրը կերկարաձգվի: Կարծում եմ՝ դա հնարավոր է: Եթե Լեոն մնա, դա հիանալի նորություն կլինի…
Մեսսին նոր հյուրանոց է գնել
«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին շարունակում է ընդլայնել իր հյուրանոցային «կայսրությունը»: Նա գնել է Անդորրայում գտնվող Casa Canut անունով փոքրիկ հյուրանոց: Այն գտնվում է Լես Էսկալդեսում, ունի 31 սենյակ և հինգաստղանի հյուրանոց է: Չնայած փետրվարին գույքի գնմանը, հյուրանոցը դեռ չի բացվել, քանի որ վերանորոգման փուլում է: Վերանորոգումն ավարտելուց հետո հյուրանոցը կստանա նոր անուն՝ MIM Andorra: Հիշեցնենք, որ…
Ռեալը, Բարսելոնան ու Յուվենտուսը կարող են հեռացվել Չեմպիոնների լիգայից
«Ռեալը», «Բարսելոնան» ու Թուրինի «Յուվենտուսը» կարող են դուրս մնալ Չեմպիոնների լիգայից, հայտարարել է ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդորոս Թեոդորիդիսը: Թեոդորիդիս ասել է, որ դա հավանական է, եթե չպահեն կանոնները «Եթե նրանք չպահպանեն կանոնները, կարող են դուրս մնալ: Դա կախված է իրենցից: Հարկ է նշել, որ մնացած բոլոր ակումբներն ընդունել են կանոնները: Ես կցանկանայի ինչ-որ բան պարզաբանել,…
Ագուերոն՝ Բարսելոնայի ֆուտբոլիստ. պաշտոնական
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն դարձել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ։ Կատալոնական ակումբը մեծ ոգևորությամբ հրապարակել է արգենտինացու լուսանկարը կապտանռնագույնների մարզաշապիկով։ «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքն էլ հայտնում է, որ Ագուերոն «Բարսելոնային» կմիանա հունիսի վերջին, երբ ավարտվի նրա պայմանագրի ժամկետն անգլիական ակումբի հետ։ AGÜEROOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOOO pic.twitter.com/LHIsGVRzsV — FC Barcelona (@FCBarcelona_es) May 31, 2021
Բարսելոնան Մեսսին 10 տարվա պայմանագիր կառաջարկի
«Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստվում է Լիոնել Մեսսիի պայմանագիրը երկարաձգել 10 տարով: Հայտնի են պայմանագրի պայմանները, համաձայն որի՝ Մեսսին հաջորդ երկու մրցաշրջանը կանցկացնի «Բարսելոնայում», ապա երեք տարի կխաղա MLS-ում և կլինի կատալնական ակումբի դեսպանը Հյուսիսային Ամերիակում։ Պայմանագրի վերջին 5 տարիների ընթացքում Մեսսին պաշտոն կզբաղեցնի ակումբում: Այս մասին տեղեկանում ենք Catalunya Radio-ից:
Մեսսին կերկարաձգի պայմանագիրը Բարսելոնայի հետ
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսին կշարունակի ելույթները կատալոնական ակումբում։ Նշվում է, որ ֆուտբոլիստը առաջիկայում 2 տարով կերկարաձգի գործող պայմանագիրը, որն ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին: Կողմերին մնում է միայն հստակեցնել աշխատավարձի հետ կապված հարցերը: Այս մասին տեղեկանում ենք El Confidencial-ից:
Գվարդիոլան` Բարսելոնայի գլխավոր մարզչի առաջնահերթ տարբերակ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարող է վերադառնալ հարազատ ակումբ։ Ժոնա Լապորտան Գվարդիոլային համարվում է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի առաջնահերթ տարբերակ։ Խնդիրն այն է, որ Պեպը դեռ երկու տարվա պայմանագիր ունի «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Լապորտան կարծում է, որ եթե Գվարդիոլան հաղթի ՉԼ-ն «քաղաքայինների» հետ, նրան կհաջողվի համոզել մասնագետին վերադառնալ «Բարսելոնա»։ Կատալոնական թիմի նախագահը հույս ունի…
Կումանի ապագան դեռ անորոշ է
Բարսելոնայում» շարունակում են քննարկել գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի ապագան: Նշվում է, որ այս պահին թիմի նախագահ Ժոան Լապորտան ղեկավարության այլ անդամների հետ հանդիպում է անցկացնում «Կամպ Նոուի» գրասենյակում՝ քննարկելով Ռոնալդ Կումանի՝ ակումբում մնալ-չմնալու հարցը։ Կումանը այս պահին քննարկումներին չի մասնակցում։ Այս մասին տեղեկանում ենք Marca-ից։
Մենք ճանապարհին ենք, որ Բարսելոնան դառնա ամենալավ թիմը. Կուման
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն ամփոփել է Իսպանիայի առաջնության արդյունքները։ Մարզիչը հայտնել է, որ ակումբում շատ բաներ են տեղի ունեցել: «Մրցաշրջանն ավարտեցինք հաղթանակով։ Մենք հետ ենք նայում ոչ հանգիստ տարուն, ակումբում շատ բաներ տեղի ունեցան։ Մենք ճանապարհին ենք նրա, որ «Բարսան» նորից դառնա այն թիմը, որը երբևէ եղել է»,- գրել է Կումանը Instagram-ում։
Մեսսին բաց կթողնի Էյբարի հետ խաղը
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին՝ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի թույլտվությամբ, չի մարզվում ակումբի խաղացողների հետ և բաց կթողնի Իսպանիայի առաջնության 38-րդ տուրի՝ «Էյբարի» հետ խաղը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արգենտինացին իր կարիերայի շարունակման տարբերակները քննարկում է իր ընտանիքի հետ, այդ թվում հոր և եղբայրներից մեկի։ Նրանք պնդում են, որ Մեսսին տեղափոխվի ՊՍԺ։ Այս մասին…
Ֆլիկը կարող է գլխավորել Բարսելոնան
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարող է գլխավորել «Բարսելոնան»: Հայտնի է, որ Ֆլիկը «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր հավակնորդն է: Լապորտան լրջագույնս զբաղված է Ֆլիկին համոզելու հարցով: Հաղորդվում է, որ Ֆլիկը Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիային հայտնել է, որ մրցաշրջանի ավարտից հետո ազգային ընտրանու ղեկին կփոխարինի Լյովին, սակայն դեռ ստորագրված պայմանագիր չկա: Այս մասին տեղեկանում ենք Marca-ից:
Մեսսին առաջվա պես աշխարհի լավագույն ֆոտբոլիստն է․ Կուման
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը Պրիմերայի 37-րդ տուրում «Սելտայից» կրած պարտությունից հետո (1-2) պատասխանել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի ապագայի վերաբերյալ հարցին։ Մարզիչը հայտնել է, որ հույս ունեն, որ Մեսսին չի հեռանա, քանի որ նա առաջվա պես աշխարհի լավագույն ֆոտբոլիստն է։ «Ու այսօր նա ցույց տվեց, որ առանց նրա խաղալը հնարավոր չէ։ Նա 30 գոլ…














