BBC
Ռեմսին խոսել է Ռոնալդուի հետ ծանոթության մասին
«Յուվենտուսի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին խոսել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ առաջին ծանոթության մասին․ «Նա այնպիսին էր, ինչպես բոլորը։ Շատ ջերմ էր։ Իհարկե, նա լավագույններից է ֆուտբոլում, բայց կյանքում սովորական մարդ է։ Կրիշտիանուն միանգամից կոտրում է սառույցն ու ստիպում է զգալ, թե ինչ-որ այլ մարդու հետ ես խոսում։ Ակումբում ընտանեկան մթնոլորտ է։ Բոլորը մեկ բան են…
Գողացել են Մահաթմա Գանդիի աճյունափոշին
Անհայտ անձինք Հնդկաստանի ազգային-ազատագրական շարժման առաջնորդ Մահաթմա Գանդիի հուշահամալիրից գողացել են նրա աճյունափոշին։ Ինչպես հաղորդում է BBC-ն, դեպքը տեղի է ունեցել ազգային ազատագրական շարժման առաջնորդի ծննդյան 150-ամյակի օրը։ «Նրա տարեդարձի կապակցությամբ վաղ առավոտյան բացեցի հուշահամալիրի դարպասները, իսկ երեկոյան վերադառնալիս հայտնաբերեցի, որ Գանդիի աճյունափոշին անհետացել է»,- ասել է հուշահամալիրի աշխատակիցներից մեկը: Նրա խոսքով՝ անհայտ անձը նաև…
Անտարկտիդայից մոտ 315 միլիարդ տոննա կշռող այսբերգ է պոկվել (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Անտարկտիդայից պոկվել է վերջին 50 տարում ամենամեծ այսբերգը։ Այս մասին հաղորդում է BBC-ն: Այսբերգը կշռում է մոտ 315 միլիարդ տոննա և զբաղեցնում 1636 կմ2 տարածք։ Պոկված սառցաբեկորը համարյա շոտլանդական Սկայ կղզու չափ է: Այսբերգն անգամ անվանակոչել են՝ D28: D28-ն առաջացել է Անտարկտիդայի արևելյան ափին՝ Էմերի կոչվող գոտում, որտեղից սառցաբեկորները պոկվում են բավական հաճախ: Գիտնականներն այս…
Աֆղանստանում նախագահական ընտրություններ են
Աֆղանստանում նախագահական ընտրություններ են անցկացվում, երկրի ողջ տարածքում անվտանգությունն ուժեղացվել է, թալիբների կողմից սպառնալիքներ են հնչեցվում: Այս մասին հաղորդում է BBC-ը: Աֆղանական ուժերի տասնյակ հազարավոր զինվորականներ վերահսկում են ամբողջ երկրի անվտանգությունը, քանի որ թալիբները սպառնացել են հարձակում գործել ընտրատեղամասերի վրա: Երկու անգամ հետաձգված քվեարկությունն անցկացվում է ԱՄՆ-ի և «Թալիբան» շարժման միջև խաղաղ բանակցությունների ձախողումից հետո:…
«Ասուպը» լուսավորել է Ավստրալիայի երկինքը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հարավային Ավստրալիայի երկինքը մի ակնթարթ ամբողջովին լուսավորվել է «ասուպի» ընկնելու արդյունքում: Այս մասին հայտնում է BBC-ն։ Հղում կատարելով Ավստրալիայի աստղագիտական միությանը՝ հեռուստաալիքը հայտնել է, որ նման տպավորիչ իրադարձությունը տիեզերական փոշու հետևանք է։ Միությունում նշել են, որ երկնային այդ երևույթը իր կառուցվածքով ավելի շատ նման էր մարմարի փոշու։
Մայր Աթոռն անդրադարձել է Հայոց եկեղեցու մասին BBC-ի հրապարակմանը
Մայր Աթոռն արձագանքել է BBC լրատվական գործակալության՝ Հայոց Եկեղեցու վերաբերյալ հրապարակմանը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը արձագանքը հրապարակել է Facebook-ի իր էջում. «Ծանոթացանք ԲիԲիՍի լրատվական գործակալության՝ Հայոց Եկեղեցու վերաբերյալ հրապարակմանը։ Գնահատելով լրագրությունը, իբրև կարևոր հանրային աշխատանք, ցավում ենք այն լրագրողների համար, որոնք կողմնապահությամբ և կողմնակի շահերով առաջնորդվելով ու նպատակադրված կերպով վնաս են…
Հայ առաքելական եկեղեցին պառակտման եզրին է․ BBC
Հնագույն եկեղեցիներից մեկում տարիներ շարունակ առկա հակամարտությունը մոտակա ժամանակներս կարող է վերածվել լայնածավալ ճգնաժամի: Սիբիրի, Պովոլժեի և Ուրալի հայկական հասարակական կազմակերպությունների առաջնորդները Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմին մեղադրում են հափշտակումների, ագահության, կառավարման ավտորիտար ոճի և համայնքում վիճաբանություններ առաջացնելու փորձի համար: Եկեղեցու ներկայացուցիչներն իրենց հերթին նշում են, որ այս մեղադրանքների հետևում կանգնած է անգրագիտությունը և…
Ծեծկռտուքից ստացած վնասվածքների պատճառով Դրինքուոթերը բաց կթողնի մոտակա խաղերը
«Չելսիի» կիսապաշտպան Դենիել Դրինքուոթերը, որը վարձավճարով հանդես է գալիս «Բարնլիում», մոտակա հանդիպումներին չի կարողանա մասնակցել: 29-ամյա ֆուտբոլիստը երկու շաբաթով շարքից դուրս է եկել ավելի վաղ բարում ծեծկռտուքի հետևանքով ստացած վնասվածքների պատճառով: Այս մասին հաղորդում է BBC-ն։ Ավելի վաղ ֆուտբոլիստը Մանչեսթերի բարերից մեկում ծեծի էր ենթարկվել: Ֆուտբոլիստին վռնդել էին հաստատությունից, քանի որ նա, հարբած լինելով, սկսել…
Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ ինքը չի ստել թագուհուն
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ չի ստել թագուհի Էլիզաբեթ 2-րդին և նրան հայտնել է խորհրդարանի աշխատանքը կասեցնելու ճշգրիտ պատճառը: Այս մասին հաղորդում է BBC-ն։ Հարցին, թե արդյոք նա ստել է միապետին խորհրդարանի աշխատանքը կասեցնելու իր որոշման պատճառների մասին, նա պատասխանել է. «Միանշանակ ոչ»։ Ջոնսոնը հայտնել է, որ Էդինբուրգի դատարանը հաստատել է, որ…
Բարսելոնայի ֆուտբոլիստը 2 տարի 8 ամիս բանտում կանցկացնի. BBC
2 տարի 8 ամսվա ազատազրկման է դատապարտվել «Իստանբուլ Բաշակշեհիրի» կիսապաշտպան Արդա Թուրանը։ Հիշեցնենք,որ թուրք ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բարսելոնային»: Ֆուտբոլիստը դատապարտվել է ատրճանակից կրակելու, չլիցենզավորված զենք պահելու և կանխամտածված հարձակման համար: Այս մասին հաղորդում Է BBC-ն։ Հատկանշական է,որ Թուրանն արդեն իսկ արդարացվել է «սեռական ոտնձգություններ» մեղադրանքից։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին Թուրանը սկանդալ էր…
Անլգլիայում մետաղորսիչի օգնությամբ գանձ են գտել
Անգլիական Սոմերսեթ կոմսության հյուսիս-արեւելքում գանձեր որոնողները մետաղորսիչի օգնությամբ գանձ են գտել: Դրանք XI դարի 2528 արծաթե դրամներ են, տեղեկացնում է BBC-ն։ Սա ամենամեծ գանձն է Վիլհելմ Նվաճողի ժամանակներից, որը գտնվել է 1833-ից հետո։ 1236 դրամները հատվել են Անգլիայի անգլոսաքսոնական վերջին թագավորի՝ Հարոլդ II Գոդվինսոնի օրոք, եւ նրա պատկերով են։ Մնացած 1310 դրամների վրա պատկերված է…
Իրանական հրթիռակիրը պայթել է արձակման պահին
Իրանական հրթիռակիր արբանյակը պայթել է հենց արձակման պահին։ Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիսային Սեմնան նահանգում՝ Իմամ Խոմեյնիի անվան տիեզերակայանում։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անելով իրանցի և ամերիկացի պաշտոնյաներին։ Անհաջող արձակման մասին առաջինը գրել են ամերիկյան ԶԼՄ-ները՝ վերլուծելով Planet Labs Inc ընկերության արբանյակային լուսանկարները։ Նշվում է, որ սա ընթացիկ տարում Իրանում տիեզերական արձակումների…
Հունաստանում հրդեհների պատճառով մարդկանց տարհանում են
Հունաստանում անտառային լայնածավալ հրդեհի պատճառով, որը բռնկվել է հանգստյան օրերին, տարհանվում են մի քանի հարյուր զբոսաշրջիկներ: Այս մասին հայտնում է BBC-ն: Հաղորդվում է, որ Սամոս կղզում հսկայական անտառային հրդեհ է բռնկվել: Հրդեհն արագ տարածվել է ուժեղ քամու և տաք, չոր պայմանների պատճառով: Նշվում է, որ անտառային հրդեհը մարելու համար ուղարկվել է մոտ 700 հրշեջ: Այնուամենայնիվ,…
ԱՄՆ-ում սպիտակ ռնգեղջյուր է ծնվել
Կալիֆոռնիայի կենդանաբանական այգում ծնվել Է Հյուսիսային Ամերիկայում առաջին հարավային սպիտակ ռնգեղջյուրը՝ արհեստական բեղմնավորման միջոցով; Այս մասին տեղեկացնում Է BBC-ին: Մասնագետներն ասում են, որ դա կարեւոր քայլ Է հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրների պոպուլյացիայի վերականգնման ճանապարհին: Աշխարհում դրանցից մնացել են ընդամենը երկուսը, եւ դրանք Էգեր են: Այդ տեսակի վերջին արուն սատկել Է մեկ տարի առաջ: Հարավային ռնգեղջուրներից մնացել…














