Boeing-707
Կործանված Boeing 707 օդանավը պատկանել է Իրանի բանակին
Թեհրանի մերձակայքում այսօր կործանված բեռնատար Boeing 707 օդանավը պատկանել է Իրանի բանակին: Այդ մասին, ըստ РИА Новости-ի, ասվում է իրանցի զինվորականների հայտարարությունում: Նշենք, որ հայտնաբերվել է 7 զոհի դի, օդանավում եղել է 10 մարդ: Ըստ տեղական ԶԼՄ-ների` օդաչուները, հնարավոր է, ողջ են: Օդանավը Թեհրան էր ուղևորվում Բիշքեկից, այն մսեղեն էր տեղափոխում:
Թեհրանի մոտակայքում վթարի է ենթարկվել Boeing-707 ուղևորատար ինքնաթիռ
Թեհրանի մոտակայքում այսօր վթարի է ենթարկվել Boeing-707 ուղևորատար ինքնաթիռ։ Այս մասին Тасс-ի հաղորդմամբ, հայտնել է ILNA գործակալությունը։ Այս պահին վթարի պատճառի ու զոհերի մասին տեղեկություններ չկան։ Նշվում է, որ արդեն տեղում են ուղղաթիռներն ու շտապօգնության մեքենաները։ Վթարը տեղի է ունեցել Պայամ միջազգային օդանավակայանի մոտակայքում։ RT-ի հաղորդմամբ, ինքնաթիռում եղել է 10 մարդ։


