brunette
Բրյունետը Եվրատեսիլ 2023-ի եզրափակչում է
Ավարտվեց «Եվրատեսիլ 2023»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. պայքարը եզրափակչում կշարունակեն հետևյալ երկրների ներկայացուցիչները` Ալբանիա Կիպրոս Էստոնիա Բելգիա Ավստրիա Լիտվա Լեհաստան Ավստրալիա Հայաստան Սլովենիա: «Եվրատեսիլի» եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 13-ին` Երևանի ժամանակով 23:00-ին:
Բրյունետի օգտին հնարավոր է քվեարկել նաև մրցույթին չմասնակցող երկրներից
«Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետի օգտին հնարավոր է քվեարկել նաև մրցույթին չմասնակցող երկրներից: Այս մասին հայտնում է «Առաջին ալիքը»: Հարկավոր է մուտք գործել www.esc.vote կայք և համոզվել, որ ձեր բանկային ու հեռախոսային քարտերը միջազգայնորեն ճանաչված են: Օրինակ՝ եթե ցանկանում եք քվեարկել ԱՄՆ-ից, ապա ձեր բանկային և հեռախոսային քարտերը պետք լինեն ամերիկյան: Մեկ բանկային քարտից կարող եք…
Բրյունետը ելույթ կունենա մայիսի 11-ին`երկրորդ համարի ներքո
«Եվրատեսիլ 2023»-ի Հայաստանի պատվիրակ Բրյունետը ելույթ կունենա երկրորդ համարի ներքո՝ երկրորդ կիսաեզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 11-ին` Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով ժամը 23:00-ին): Քվեարկելու համար հարկավոր է 02 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Երկրների ցանկը, որտեղից կարող եք աջակցել մեր մասնակցին և քվեարկել իր օգտին` ստորև:
Դիմակ. Բրյունետի նոր երգն ու տեսահոլովակը
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը (Էլեն Երեմյանը) նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել: Երգում օգտագործվել է Սայաթ-Նովայի «Էսօր իմ եարին տեսայ» բանաստեղծությունից տողեր և Կոմիտասի «Յար ջան, արի» երգից հատված:
Future Lover․ Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակի երգն ու տեսահոլովակի պրեմիերան
Տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետի երգի և տեսահոլովակի պրեմիերան։ Մրցութային երգը կոչվում է «Future Lover»: Երգի հեղինակը հենց երգչուհին է: Տեսահոլովակի ռեժիսորն է Արամայիս Հայրապետյանը: ««Future Lover»-ն անհասցե նամակ է բանաստեղծական շնչով: Մի օր համացանցում ինձ ոգեշնչող մի պարզ ու գեղեցիկ գրառում տեսա. տողերն իմ գլխում անմիջապես մեղեդի դարձան ու նոր զգացմունքներ արթնացրին։…




