CBC
Մենք համաձայն չենք, որ չպետք է զորքեր ունենանք 1997-ից ի վեր ՆԱՏՕ-ին միացած բոլոր երկրներում․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգն անդրադարձել է դաշինքի զորքերի առկայությանը տարբեր երկրներում։ Նա ասել է, որ իրենք չեն կարող համաձայնել այն բանի հետ, որ զորքեր չունենան 1997 թվականից ի վեր դաշինքին միացած պետություններում, քանի որ այդպես ՆԱՏՕ-ի կեսը չեն պաշտպանվի դաշինքի զինվորականների կողմից ու կդառնան երկրորդ կարգի անդամներ։ Ստոլտենբերի խոսքերը փոխանցում է CBC հեռուստաալիքը, որին հարցազրույց…
Հայտնի է, թե Թրյուդոն երբ կհայտարարի նոր կառավարության կազմը
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն նոր կառավարության կազմը կհայտարարի հոկտեմբերի 25-ին։ Այս մասին տեղեկանում ենք CBC հեռուստաալիքից։ Նշվում է, որ կառավարությունում նոր դեմքեր են հայտնվելու, իսկ նախկին կառավարությունից որոշ մարդիկ կլքեն իրենց պաշտոնը կամ էլ կանցնեն այլ աշխատանքի։ Ըստ աղբյուրի՝ Թրյուդոն մտադիր է պահպանել նախարարական կաբինետում գենդերային հավասարությունը։ Մասնավորապես՝ նա ցանկանում է Կանադայի պաշտպանության նոր նախարար…
Կրակոցներ՝ Կանադայի խոշոր առևտրի կենտրոններից մեկում
Կանադայի Տորոնտո քաղաքի առևտրի կենտրոններից մեկում զինյալը կրակահերթ է արձակել։ Այս մասին տեղեկացնում է CBC-ը։ Նշվում է, որ հրաձիգն ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից։ Այս պահի դրությամբ ոստիկանները շրջափակել են առևտրի կենտրոնը և ոչ ոքի թույլ չեն տալիս մուտք գործել այդտեղ։ Տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվում։
Կանադայում անոմալ շոգեր են․ մահացել է արդեն 700-ից ավել մարդ
Կանադայի անոմալ շոգերն արդեն հարյուրավոր մարդկանց կյանք են խլել։ Վերջին տվյալներով՝ շոգի հետևանքով հանկարծամահ է եղել 719 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք CBC լրատվականից։ Նշվում է, որ բավական շատ են եղել հանկարծամահության մասին հաղորդագրությունները՝ նախորդ ուրբաթ օրվանից մինչև այս հինգշաբթին։ Ըստ աղբյուրի՝ վերջին մի քանի տարիների ընթացքում շոգը դարձել է ընդամենը 3 մարդու մահվան պատճառ։…
Կանադական BRP-ն դադարեցնում է թուրքական Bayraktar-ների շարժիչների մատակարարումը
Կանադայում գործող Bombardier Recreational Products-ը հայտարարել է, որ դադարեցնում է թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ներում օգտագործվող ավիաշարժիչների մատակարարումը «անհստակ օգտագործմամբ երկրներ»։ Այս մասին հայտնում է CBC-ը։ Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ իրենք վերջերս տեղեկացել են Rotax շարժիչների՝ ռազմական նպատակներով օգտագործվելու մասին ու մանրամասն հետաքննություն են սկսել։





