CNN
Նյու Յորքում կտուգանվեն «ապօրինի ներգաղթյալ» արտահայտությունը գործածողները
Նյու Յորքի իշխանություններն արգելք են սահմանել՝ ուղղված խտրականության դեմ պայքարին։ Համաձայն դրա՝ «ապօրինի ներգաղթյալ» արտահայտությունն օգտագործելը, որը վերաբերում է ԱՄՆ քաղաքացիություն չունեցող անձանց, կտուգանվի։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Իրավախախտներին սպառնում է մինչև 250 հազար դոլար տուգանք։ Նշվում է, որ արգելքը կսահմանվի հանրային վայրերի, գործատուների, ինչպես նաև բնակարանների վարձակալների վրա։
Պոմպեոն ներկա է եղել Թրամփի ու Զելենսկու՝ սկանդալներ հարուցած հեռախոսազրույցին. CNN
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ներկա է եղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցին, որը հանգեցրել է ԱՄՆ նախագահի պաշտոնանկության գործընթացի մեկնարկին։ Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իրազեկ աղբյուրի: «Պետքարտուղար Պոմպեոն անմիջականորեն ներկա է եղել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև հուլիսի 25-ին կայացած հեռախոսազրույցին»,-նշվում է հաղորդագրության մեջ: Աղբյուրը հաղորդում է,…
Թրամփի ու Պուտինի հեռախոսազրույցների նկատմամբ հասանելությունը սահմանափակվել է
Սպիտակ տունը սահմանափակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցների ձայնագրությունների նկատմամբ հասանելիությունը։ Այս մասին հաղորդում է CNN-ը։ Նշվում է, որ սահմանափակումներ են սահմանվել նաև Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հետ բանակցությունների նկատմամբ։ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու զրույցների սղագրության հրապարակումից հետո Ռուսաստանի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս…
Պոմպեոն հարցաքննության է կանչվել
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հարցաքննության է կանչել պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու սկանդալային հեռախոսազրույցի պատճառով: Այս մասին հաղորդում է CNN-ը։ Հարցաքննության է կանչվել նաև Ուկրաինայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլքերը։ Հարցաքննությունը կկայանա հոկտեմբերի 2-ից 10-ն ընկած ժամանակահատվածում, երբ Կոնգրեսը երկշաբաթյա ընդմիջման կլինի։ Կոնգրեսում նաև հայտարարել են, որ նախատեսված…
Ռուսական S-400-ները Թուրքիայում հնարավոր կլինի օգտագործել միայն 2020-ի ապրիլից
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը CNN-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ մանրամասներ է հաղորդել ռուսական S-400 համակարգերի ձեռքբերման գործընթացի վերաբերյալ: «Մատակարարումները մոտ ժամանակներս կավարտվեն, և համակարգերը դեկտեմբեր ամսին արդեն հավաքված կլինեն, սակայն սա չի նշանակում, որ դրանք կարող են օգտագործվել դեկտեմբերից, դրանք հնարավոր կլինի օգտագործել միայն ապրիլից, քանի որ շատ կարևոր է ապահովել…
ԱՄՆ-ում ինքնաթիռը կտրուկ կորցրել է բարձրությունը՝ ընկնելով 9 կմ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկայի Միացյալ Նահանգներում Դելտա ինքնաթիռը, որը թռչում էր Ատլանտայից Ֆորտ Լաուդերդեյլ, կտրուկ կորցրել է բարձրությունը՝ ընկնելով գրեթե 9 կմ: Այս մասին հաղորդում է CNN-ը: Ավիաընկերության պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ արտակարգ իրավիճակն առաջացել է սրահի հերմետիկության խախտման պատճառով: Ինքնաթիռին հաջողվել է ապահով վայրէջք կատարել Թամփայի օդանավակայանում՝ այդպես էլ չհասնելով իր նպատակակետին: «Թթվածնի դիմակները ընկել…
Բոլթոնի պաշտոնին հավակնող 10 թեկնածու կա․ CNN
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հրաժարականից հետո այս պաշտոնին առնվազն 10 մարդ է հավակնում։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրներին: Դոնալդ Թրամփի աշխատակազմից հավակնորդների թվում հեռուստաընկերությունը նշում է առաջին հերթին Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկին: CNN-ի աղբյուրների տեղեկություններով՝ նա ինքն է շահագրգռված այդ պաշտոնում ծառայությամբ և Սպիտակ տանը…
Պենտագոնը թույլ է տվել 3 միլիարդ դոլարից ավելի օգտագործել Մեքսիկայի պատի շինարարության համար
ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը թույլ է տվել Մեքսիկայի սահմանին նոր պատվարների շինարարության համար 3,6 մլրդ դոլարի օգտագործումը: Այս մասին նշված է ԱՄՆ Կոնգրեսի Սենատի զինված ուժերի հարցերով կոմիտեին հղած նամակում, որը հրապարակել է CNN հեռուստաընկերությունը: «Ես որոշում եմ ընդունել, որ Մեքսիկայի սահմանի երկայնքով ռազմական շինարարության 11 նախագծերը, որոնց արժեքը գնահատվում է 3,6 մլրդ դոլար,…
Air Canada-ն 15 հազար դոլար կվճարի օդանավում ֆրանսերենի թերի օգտագործման պատճառով
Ֆրանսիացի ճանապարհորդ զույգը շահել է հայցը, որը ներկայացրել էր Air Canada ավիաընկերության դեմ՝ կապված ցուցանշաններում ֆրանսերենի օգտագործման հետ: Այս մասին հաղորդում է CNN-ն: Այս շաբաթ դաշնային դատարանը ավիաընկերությանը պարտավորեցրել է ֆրանսիացի Տիբոդյու զույգին վճարել 15 հազար դոլարից ավելի փոխհատուցում, ինչպես նաև ներողությամբ նամակ ուղարկել նրանց լեզվաբանական իրավունքների խախտման համար: Միշել և Լինդա Տիբոդյուները մասնավորապես դժգոհել…
Պուտինի և Էրդողանի մտերմությունն անհանգստացրել է ամերիկյան մամուլին
Օգոստոսի 27-ին ՌԴ նախագահի հրավերով Մոսկվա մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է MAKS-2019» միջազգային ավիատիեզերական տոնավաճառ-ցուցահանդեսի բացմանը։ Միջոցառումից առաջ Էրդողանին ընդունել է Պուտինը, իսկ այնուհետև երկու նախագահները միասին ուսումնասիրել են ռուսական SU-57 մարտական ինքնաթիռը։ Թուրքական մամուլի դիտարկման համաձայն՝ միջոցառման ընթացքում Էրդողանի և Պուտինի անմիջական զրույցն ու ծիծաղը գրավել է միջազգային մամուլի ուշադրությունը։ Մասնավորապես…
Ամերիկյան Patriot համակարգերը չեն հասնի Թուրքիա
ԱՄՆ պաշտոնապես ետ է կանչել ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերը Թուրքիային վաճառելու առաջարկը։ 2018-ի նոյեմբերին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը վավերացրել էր այդ համակարգերը 3.5 մլրդ դոլարով Թուրքիային վաճառելու որոշումը։ Այս մասին տեղեկացնում Ermeni Haber-ը: Առաջարկը ետ կանչելու ԱՄՆ-ի ղեկավարության որոշման պատճառը Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնումն է: Թեմայի շուրջ ամերիկյան CNN-ի հետ զրուցել է ԱՄՆ-ի…
Ալյասկայում շոգերի պատճառով ոչնչանում է սաղմոնը ձկնատեսակը
Ձկնային ռեսուրսների գծով Յուկոնի միջցեղային հանձնաժողովի տնօրեն Ստեֆանի Քուին-Դևիդսոնը այլ գիտնականների հետ ստուգել է ձկների ոչնչացման փաստը: Տեղի բնակիչները հայտնել են Ալյասկա նահանգի հյուսիսում՝ Կոյուկուկ գետում, սաղմոնի զանգվածային ոչնչացման մասին: Մասնագետները ստուգումների ընթացքում գտել են 850-ից ոչ քիչ սատկած ձկներ՝ ձվադրման փուլում: Գիտնականները ենթադրում են, որ սատկած ձկները գործնականում 10 անգամ ավելի են՝ հաղորդում է…
Կանադայի բնակչուհին ընկել է 1,5 կմ բարձրությունից և ողջ է մնացել
Կանադական Քվեբեկի բնակչուհին ընկել է 1,5 կմ բարձրությունից և ողջ է մնացել: Այդ մասին տեղեկացնում է CNN- ը: Կինը զբաղվել է անկարգելով թռիչքներով: Թռիչքներից մեկի ժամանակ անկարգելը չի բացվել, չի հաջողվել բացել նաև պահուստային անկարգելը։ Կինը ընկել է անտառային տարածքում, նրան ամիջապես հիվանդանոց են տեղափոխել բազմաթիվ կոտրվածքներով, բայց նրա կյանքին վտանգ չի սպառնում։
CNN-ի լրագրող Բրայան Քարեմը պատրաստվում է դատական հայց ներկայացնել Սպիտակ տան դեմ
Playboy պարբերականի թղթակից և CNN-ի քաղաքական վերլուծաբան Բրայան Քարեմը պատրաստվում է դատական հայց ներկայացնել Սպիտակ տան դեմ՝ իր մշտական անցագիրը վերցնելու համար, որն անհրաժեշտ է միջոցառումները մամուլում լուսաբանելու համար։ «Հենց նոր Սպիտակ տնից լուր ստացանք։ Վերջնական որոշում է կայացվել 30 օրով իմ մշտական անցագիրը դադարեցնելու մասին»,- Twitter-ի իր էջում գրել է Քարեմը։ «Այժմ մենք դատարան…













