Պոմպեոն ներկա է եղել Թրամփի ու Զելենսկու՝ սկանդալներ հարուցած հեռախոսազրույցին. CNN

Ամենադիտվածներ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ներկա է եղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցին, որը հանգեցրել է ԱՄՆ նախագահի պաշտոնանկության գործընթացի մեկնարկին։ Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իրազեկ աղբյուրի:

«Պետքարտուղար Պոմպեոն անմիջականորեն ներկա է եղել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև հուլիսի 25-ին կայացած հեռախոսազրույցին»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը հաղորդում է, որ տեղեկությունն այն մասին, թե ով կարող էր ներկա լինել Թրամփի և Զելենսկու հեռախոսազրույցին, հայտնվել է առաջին անգամ:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ