CNN
Պենտագոնը ստուգումներ է անցկացրել ռազմածովային ուժերում
Պենտագոնը որոշել է ստուգում անցկացնել ԱՄՆ ՌԾՈՒ «Ծովարջեր» էլիտար հատուկ ստորաբաժանումներում թմրանյութերի գործածման և սեքսուալ ոտնձգությունների մասին հաղորդումների պատճառով։ Այս մասին հայտնում է CNN-ը: Նշվում է, որ համանման միջադեպերի մասին տեղեկությունները գերատեսչության ղեկավարության մոտ հարցեր են առաջացրել՝ կապված հատուկ նշանակության ստորաբաժանումներում էթիկայի հետ: Հայտնի է, որ հատուկ ստեղծված քննիչ հանձնաժոովը ստուգումները կսկսի նոյեմբերին: Արդյունքների մասին…
ԱՄՆ դրոշները կիջեցվեն երկրում հրաձգությունների պատճառով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է ԱՄՆ դրոշներն իջեցնել՝ կապված երկրի մի շարք նահանգներում հրաձգությունների հետ: Այս մասին տեղեկացնում է CNN-ը: Նշվում է, որ Սպիտակ տանը, ինչպես նաև բոլոր հանրային շենքերում, զինվորական դիտակետերում և արտասահմանում տեղակայված օբյեկտներում դրոշները կիսով չափ կիջեցվեն մինչև հինգշաբթի՝ օգոստոսի 8-ը: Դրանից բացի՝ երկրի ղեկավարը նշել է, որ կիսում է հրաձգության…
CNN-ի լրագրողը հայտնել է իր հավատարմագրումը չեղարկելու պատճառը
Playboy-ի լրագրող և CNN-ի քաղաքական վերլուծաբան Բրայան Քարեմը հայտնել է նախագահ Թրամփի վարչակազմի կողմից իր հավատարմագրումը ժամանակավորապես դադարեցնելու պատճառը: Այս մասին հայտնում է Fox News-ը: Լրագրողի խոսքով՝ դա տեղի է ունեցել ռադիոշոուի հաղորդավար Սեբաստիան Գորկայի հետ իր վիճաբանության պատճառով: Քարեմի խոսքով ՝ Սպիտակ տունը նրան նամակ է ուղարկել, ըստ որի՝ իրեն անցագրերի տրամադրումը դադարեցվել է…
Հնդկաստանում անհետ կորել է սրճարանների խոշորագույն ցանցի սեփականատերը
Հնդկաստանում սրճարանների խոշորագույն ցանցի սեփականատեր Վի Ջի Սիդդհարտան անհետ կորել է։ Այս մասին հաղորդում է CNN-ը: Միլիարդատիրոջ անհետացման մասին հայտարարությամբ հանդես է եկել նրա կողմից հիմնված Coffee Day Enterprises ընկերությունը: Ընկերության հայտարարությունում նշվում է, որ Սիդդհարտան երեկ երեկոյանից անհասանելի է: Ոստիկանության կոմիսար Մանգալուր Սանդիպ Պատիլը հեռուստաալքին հայտնել է, որ երկուշաբթի Սիդդհարտան մեքենայով Բանգալորից Մանգալուր է…
Երևանը ներառվել է CNN-ի ամենագեղեցիկ քաղաքների ցանկում
Ամերիկյան CNN հեռուստաալիքը Երևանը ներառել է Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաքների ցուցակում, որտեղ մեծ թվով զբոսաշրջիկներ չեն այցելում: CNN-ը կազմել է 20 քաղաքներից բաղկացած ցանկ, որոնք, ըստ հեռուստաընկերության, անտեսվել են զբոսաշրջիկների կողմից: Նշվում է, որ մեր մայրաքաղաքի կենտրոնը արվեստի ստեղծագործությունների և խորհրդային ժամանակաշրջանի բլոկների վառ արտահայտված տարբերությունն է: Այն օտարերկրացին խորհուրդ է տալիս ծանոթանալ Հայ առաքելական եկեղեցու…
Թրամփը սենատորներին հասկացրել է, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ չի ցանկանում․ CNN
Նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին փակ դռների հետևում կայացած հանդիպման ժամանակ հստակ հասկացրել է հանրապետական սենատորներին, որ ռուսական S-400 համակարգի ձեռքբերման հետ կապված չի ցանկանում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով երկու հանրապետական աղբյուրներին: Սենատորներից մեկն ասել է, որ Թրամփի այս դիրքորոշումը հիացմունք չի առաջացրել հանրապետականների մոտ, որոնք հանդիպման ընթացքում վրդովմունք են…
Արքայազն Ջորջի ծննդյան նոր ֆոտոշարք է հրապարակվել
Երկուշաբթի Քենսինգթոնյան պալատը արքայազն Ջորջի ծննդյան վեցերորդ տարեդարձի առնչությամբ նոր լուսանկարների շարք է հրապարակել: Այս մասին հաղորդում է CNN-ը: Քենսինգթոնյան պալատից հաստատել են, որ լուսանկարներն արվել են արքայազնի մոր՝ Քեյթ Միդլթոնի կողմից՝ Քենսինգթոնյան պալատի պարտեզներում: Արքայազն Ջորջ Ալեքսանդր Լուին ծնվել է 2013թ. հուլիսի 22-ին: Նա Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի ավագ որդին է:
ԱՄՆ ընտրություններին միջամտությունը գլխավորել է Ասանժը․ CNN
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը վերածել էր հրամանատարական կետի։ Նա այնտեղից ազդեցություն է ունեցել 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրարշավի վրա։ Նման պնդմամբ է հանդես եկել CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իսպանական մասնավոր պահնորդական Undercover Global ընկերության ներկայացրած զեկույցին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Ասանժը դեսպանատանը երկարատև հանդիպումներ է ունեցել ռուսների և համաշխարհային դասի ցանցահենների հետ, ինչպես նաև…
Զոհերի թիվն ավելանում է Նեպալում հորդառատ անձրևների պատճառով
Ջրհեղեղի և սողանքների հետևանքով Նեպալում զոհերի թիվը հասել է 65-ի: Այս մասին հաղորդում է CNN-ը: Այս պահին իրավապահ մարմինների տվյալներով՝ ավելի քան 30 մարդ անհետ կորած է, ևս 40-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նշենք, որ Նեպալում հորդառատ անձրևներ են սկսվել հուլիսի 11-ից: Տարերային աղետը վնաս է պատճառել երկրի 20 շրջանի, ինչի հետևանքով տարհանվել…
Դոնալդ Թրամփը լրագրողին բանտով է սպառնացել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Time պարբերականի թղթակիցների հետ հանդիպման ժամանակ լրագրողներից մեկին բանտով է սպառնացել: Ինչպես հայտնում է CNN լրատվականը՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 17-ին, Սպիտակ տանը։ ԱՄՆ նախագահը իբր լրագրողներին ցույց է տվել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի իրեն ուղարկած նամակը։ The Time-ի լրագրողը փորձել է լուսանկարել նամակը, սակայն մամուլի քարտուղար…
Թռիչք՝ տաքսիով. Uber
Թռիչք՝ գտնվելով նոր Uber Air taxi խցիկում։ Տեսանյութում դուք կարող եք դիտել, թե ինչպիսի տեսք կունենան Uber Air taxi-ները ներսից, որոնք նախատեսվում է գործարկել 2023 թվականին օդային փոխադրումներ իրականացնելու համար: Ապագայի տաքսիները՝ կարելի է ասել ավտոմատացված դրոններ են՝ հարմարեցված մարդկանց տեղափոխման համար:
Թրամփը Պենտագոնի ղեկավարի իր թեկնածուն ունի․ CNN
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Մարկ Էսպերի թեկնածությունն առաջադրել ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնի համար: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հեռուստաալիքի տվյալներով՝ այժմ Էսպերը պատրաստում է իր առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Ինչպես նշվում է, Թրամփն իր կողմնակիցներին խնդրել է աջակցել Էսպերին:
Լցանավերի հետ կապված միջադեպից առաջ իրանցիները հարձակվել ամերիկյան դրոնի վրա․ CNN
Օմանի ծոցում 2 նավթային լցանավերի վրա ենթադրյալ հարձակումից մի քանի ժամ առաջ իրանական կողմը ամերիկյան դրոնի վրա է արձակել «հող-օդ» դասի հրթիռ։ Այս մասին հայտնում է CNN-ն՝ վկայակոչելով իշխանությունների ներկայացուցիչներին: Հեռուստաալիքը նշում է, որ հրթիռը վրիպել է և ընկել ջուրը: Աղբյուրը նշում է, որ մինչև լցանավերի հրդեհվելը ամերիկյան MQ-9 Reaper անօդաչուն հետևել է լցանավերին մոտեցող…
Մխիթարյանին ասել են, որ Բաքվում չծածանի հայոց եռագույնը․ Արմեն Մելիքբեկյան
«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ասել են, որ Եվրոպա լիգայի եզրափակչում՝ Բաքվում, չծածանի հայոց եռագույնը: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: Նա նաև նշել է, որ ՀՖՖ հարգում է «Արսենալի» ղեկավարության ու ֆուտբոլիստի՝ Բաքու չմեկնելու որոշումը: Այս մասին հայտնում է Armtimes-ը։ ««Այս դեպքում Մխիթարյանը ներկայացնում է «Արսենալը», այլ…














