fbpx
Աշխարհ

ԱՄՆ ընտրություններին միջամտությունը գլխավորել է Ասանժը․ CNN

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը վերածել էր հրամանատարական կետի։ Նա այնտեղից ազդեցություն է ունեցել 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրարշավի վրա։ Նման պնդմամբ է հանդես եկել CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իսպանական մասնավոր պահնորդական Undercover Global ընկերության ներկայացրած զեկույցին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Ասանժը դեսպանատանը երկարատև հանդիպումներ է ունեցել ռուսների և համաշխարհային դասի ցանցահենների հետ, ինչպես նաև թանկարժեք համակարգչային սարքավորումներ պատվիրել տվյալերի փոխանակման գործընթացը հեշտացնելու համար։ Նրան տրամադրվել է գերարագ ինտերնետ, հեռախոսային կապ և գաղտնի հանդիպումների սենյակ։

Նշվում է, որ լրագրողը կիրառել է գաղտնալսումների համար նախատեսված ինքնաշեն սարք, որը պատրաստել է հենց ինքը։

Ըստ CNN-ի հրապարակումների՝ կազմակերպության հիմնադիրը գաղտնի օգտվել է գրեթե բոլոր լիազորություններից, որոնցով օժտված է Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ