COVID-19
Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է գրանցվել
Արցախի Հանրապետությունում օգոստոսի 12-ին կատարվել է 32 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք։ Նշվում է, որ այս պահին քովիդով ստացիոնար բուժում է ստանում 31 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Ըստ աղբյուրի՝ Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 776 քաղաքացու հետազոտություն, որից 994-ի…
ՀՀ-ում քովիդի դեմ կատարվել է շուրջ 195 հազար պատվաստում
Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը։ Օգոստոսի 8-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետությունում արդեն կատարվել է 194902 պատվաստում։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ առաջին դեղաչափով պատվաստվել են 132529-ը, իսկ երկրորդ դեղաչափով՝ 62373-ը։ Հիշեցնենք, որ ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստվելն անվճար է։
Հայաստան է ներկրվել քովիդի դեմ պատվաստանյութի հերթական խմբաքանակը
Հայաստան է ներկրվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հերթական խմբաքանակ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ներկրվել է 50400 դեղաչափ «ԱստրաԶենեկա/Վաքսզևրիա» պատվաստանյութ։ ԱՆ-ից հայտնում են, որ պատվաստանյութը ձեռք է բերվել «COVAX FACILITY» նախաձեռնության շրջանականերում: Այս պատվաստանյութը նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց համար:
237 նոր դեպք ու 156 ապաքինված․ կորոնավիրուսը Հայաստանում
Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 230 713 դեպք, որոնցից 220 289-ն` առողջացած, 4621-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նշվում է, որ երեկ կատարվել է 7398 թեստավորում, որից հաստատվել է COVID-19-ի 237 նոր դեպք: Ունենք 156 առողջացած, մահվան դեպք չի արձանագրվել: Ըստ աղբյուրի՝ Կորոնավիրուսով այս պահին փաստացի բուժում…
ՀՀ-ում կատարվել է քովիդի դեմ շուրջ 172 հազար պատվաստում
Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը։ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 1-ի դրությամբ` կատարվել է 171890 պատվաստում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նշված պատվաստումներից առաջին դեղաչափով` 120285-ը, իսկ երկրորդ դեղաչափը` 51605-ը։ Հիշեցնենք, որ ՀՀ-ում պատվաստվելն անվճար է։
Իսրայելում կտրվի նաև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 3-րդ դեղաչափը
Իսրայելը առաջին պետություններից էր, որը մեկնարկեց քաղաքացիների՝ կորոնավիրուսի դեմ մասսայական պատվաստման գործընթաց։ Այն մեկնարկել է նախորդ տարվա դեկտեմբերի 20-ից։ Մինչ այս Իսրայելում արդեն 5,3 միլիոն մարդ ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու դեղաչափ։ Սակայն, այդ երկրում որոշել են նաև 60-ից բարձր տարիքի մարդկանց տալ երրորդ դեղաչափը։ Նման որոշում է կայացվել, որովհետև հիվանդացության օրական դեպքերի աճ…
Սովորողները կամ պետք է ներկայացնեն սերտիֆիկատ, կամ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնեն. նախագիծ
Հուլիսի 31-ին Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ հուլիսի 30-ին կայացել է առողջապահության նախարարին կից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի մասնագիտական հակահամաճարակային խորհրդատվական խմբի հանդիպում-քննարկում, որին առցանց մասնակցել են նաև Հայաստանից դուրս աշխատող մասնագիտական խմբի անդամները: «Օրակարգում COVID-19-ի կանխարգելմանն ուղղված սահմանափակումների հարցն էր և պատվաստումային գործընթացի ներկա իրավիճակը, հիվանդության տարածվածությունը: Խմբի անդամները մտքեր…
Փաշինյանը ծանոթացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի հիմնանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքներին
Հուլիսի 26-ին Վարչեպատի կայքից տեղեկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի հիմնանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքներին։ «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ծանոթացել կատարված հիմնանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքներին, որոնք մեկնարկել էին 2019 թվականից: Շրջայցի ընթացքում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական…
ՀՀ բնակչության 40%-ի մոտ կորոնավիրուսով պայմանավորված առկա է միջին և ծանր աստիճանի սթրես. Ավանեսյան
Հուլիսի 23-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ելույթ է ունեցել Աթենքի գագաթնաժողովում։ Ավանեսյանը ներկայացրել է ՀՀ-ում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակը։ «Հայաստանում COVID-19 համավարակի դեմ պայքարի առաջին ամիսներին հայտարարվեց լոքդաուն, ինչը, հայտնի է, որ բերում է մարդկանց առանձին խմբերի ու անհատների մեկուսացման։ Բնականաբար, նման միջոցառումներն այդ փուլում միակ և անհրաժեշտ միջոցն էին վարակի տարածման դեմ պայքարելու:…
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ առցանց ձևաչափով
Հուլիսի 23-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ առցանց ձևաչափով: «ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նշել է, որ այս տարվա վերապատրաստումը ևս բոլորին կհամախմբի համընդհանուր նպատակների շուրջ և կստեղծի զարգացման նոր հնարավորություններ։ Վերապատրաստման ծրագրի մեկնարկի կապակցությամբ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհավորել…
Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն Աթենքում է
Հուլիսի 20-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն Աթենքում է։ «Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը մեկնել է Հունաստան` մասնակցելու Աթենքում ընթացող բնակչության հոգեկան առողջության և ծառայությունների մատուցման համակարգերի վրա COVID-19 համավարակի ազդեցության հարցերով գագաթնաժողովին: Այն անցկացվում է Հունաստանի կառավարության բարձր հովանու ներքո` Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական…
Պատվաստումային շրջիկ կայաններում կգործի էլեկտրոնային հերթագրման համակարգ
Հուլիսի 18-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ այսուհետ COVID-19-ի դեմ պատվաստվելու համար պատվաստումային շրջիկ կայաններում երկար սպասելու կարիք չի լինի։ «Առողջապահության նախարարությունը պատվաստման գործընթացն առավել հարմարավետ ու դյուրին դարձնելու համար ներդրել է հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգ, որի նպատակն անհարկի կուտակումները բացառելն է և գոյացած հերթերը կանոնակարգելը։ Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ…
Անահիտ Ավանեսյանը կմեկնի Հունաստան
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, կգործուղվի Հունաստան Հանրապետություն՝ Աթենք։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության e-gov.am կայքից։ Հրապարակված փաստաթղթում նշվում է, որ Ավանեսյանի հետ մեկնելու է նաև Առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետ Արմեն Մելքոնյանը։ Գործուղումը տևելու է հուլիսի 21-ից 23-ը։ Այդ ընթացքում նրանք մասնակցելու են բնակչության հոգեկան…
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը 5 օրով կգործուղվի Իտալիա
Հուլիսի 14-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արման Խոջոյանին Իտալիայի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել։ «ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արման Խոջոյանին Իտալիայի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել։ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝ 1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանին 2021 թվականի հուլիսի…
Ան-ը ներկայացրել է, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՀՀ մուտք գործելու համար
Հուլիսի 12-ին ՀՀ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՀՀ մուտք գործելու համար: «Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս. · Կա՛մ ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72-ժամյա վաղեմության սերտիֆիկատ, · Կա՛մ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ՝ տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված…













