COVID-19
Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը 242 միլիոն է
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 22-ի առավոտվա դրությամբ կազմել Է 242 միլիոն 482 հազար 541: Վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները: COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացել Է 4 միլիոն 929 հազար 545 մարդ: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան:
Հղիների և պտղի համար COVID-19-ը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել. հետազոտություն
Հոկտեմբերի 19-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հղիների և պտղի համար COVID-19-ը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ «Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության վիճակագրության տվյալների համաձայն՝ COVID-19-ով ծանր հիվանդներից յուրաքանչյուր վեցերորդը չպատվաստված հղի է: Ծառայության տվյալներով՝ 2021 թվականի հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում COVID-19-ով վարակված և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում հայտնված 118 հիվանդից 20-ը, որոնք արտամարմնային թաղանթային…
COVID-19-ի դեմ պատվաստումը Ֆրանսիայում արդյունավետության բարձր աստիճան Է արձանագրել
COVID-19-ի դեմ պատվաստումը Ֆրանսիայում արդյունավետության բարձր աստիճան Է արձանագրել պատվաստված անձանց մոտ կորոնավիրուսով վարակման դեպքում հոսպիտալացման և մահերի կանխման առումով: Այդ մասին հաղորդել են ֆրանսիական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Epi-Phare բժշկական խմբի հետազոտությունը, որն աշխատել Է Ֆրանսիայի կառավարության հետ: Ըստ ուսումնասիրողների՝ պատվաստանյութի երկրորդ չափաբաժինն ստանալուց 14 օր անց պատվաստվողներին 90 տոկոսով ավելի քիչ Է սպառնում կորոնավիրուսով վարակվելու…
Դելտա շտամից ԱՄՆ-ի կենդանաբանական այգիներում առյուծներ և վագրեր են մահացել
Covid-19-ի Դելտա շտամից ԱՄՆ-ի կենդանաբանական այգիներում առյուծներ և վագրեր են մահացել։ Այս մասին հայտնում է Washington Post-ը։ Սմիթսոնյան ազգային կենդանաբանական այգու աֆրիկյան առյուծ Շերան, հավանաբար մարդկային աղբյուրից վարակվել է դելտա շտամով։ Նա անտարբեր էր և անընդհատ քնի մեջ: Նա չէր ուտում կամ խմում: Եվ նրա երիկամների խանգարում են հայտնաբերել: Անձնակազմը անհանգստացած էր. Արդյո՞ք նա շատ…
COVID-19-ով վարակվածների թիվը աշխարհում հասել է 235 միլիոնի
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 5-ի առավոտվա դրությամբ հասել Է 235 միլիոն 389 հազար 736-ի: Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 4 միլիոն 808 հազար 886 մարդ: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների…
ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկում է իրականացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայության և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ սեպտեմբերի 29-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում շարունակել Է հանրային տրանսպորտում Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը։ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետները մշտադիտարկել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 40 տրանսպորտային…
Անձը լիարժեք պատվաստված է, եթե կորոնավիրուսի դեմ ստացել է 2 դեղաչափ պատվաստում
ՀՀ առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 29-ին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է. «Հաշվի առնելով համացանցում և սոցիալական հարթակներում տարածվող մահերի պատճառների մասին չստուգված լուրերը` առողջապահության նախարարությունը կրկին հայտարարում է. Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման հետ պատճառահետևանքային կապ ունեցող մահվան դեպքեր չեն գրանցվել: Հարկ է ընդգծել, որ «պատվաստումից հետո» չի նշանակում «պատվաստման արդյունքում և…
Արմեն Սիմոնյանն ու Վարդան Չիլինգարյանը կգործուղվեն Չեխիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ու նախարարության երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության փորձագետ Վարդան Չիլինգարյանը կգործուղվեն Չեխիայի Հանրապետություն (Օլոմոուց)՝ Ստեփանավանի օդանավակայանի վերանորոգման հարցը քննարկելու, ինչպես նաև նոր տիպի ինքնաթիռների արտադրությանը տեղում ծանոթանալու նպատակով։ Վարչապետի որոշումն ամբողջությամբ՝ ստորև. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության…
Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել
Սեպտեմբերի 24-ին Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կատարվել է 45 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով…
Արմեն Սարգսյանը հանդիեպել է ԱՀԿ գլխավոր տնօրենին
ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկանում ենք, որ Նախագահ Արմեն Սարգսյանը հանդեպել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ: Պատվաստումը համավարակի դեմ պայքարի հիմնական միջոցն է. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ: Հայաստանի նախագահը…
Վերահսկողություն է իրականացվել Նոր Նորք վարչական շրջանում․ ՔՏՀԱՏՄ
ՀՀ ՔՏՀԱՏՄ-ն հանրային տրանսպորտի վերահսկողությունը սեպտեմբերի 10-ին մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում է իրականացրել: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայողների հետ սեպտեմբերի 10-ին Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով մշտադիտարկումն իրականացրել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ Ուսումնասիրվել է Նոր Նորքում ավտոմոբիլային…
Վրաստանում մեկ օրում քովիդից մահացել է 54 հիվանդ
Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 2262 նոր դեպք, ապաքինվել են ևս 2795-ը։ Այս մասին տեղեկանում ենք stopcov.ge հատուկ կայքից։ Նշվում է, որ առայսօր Վրաստանում գրանցվել է քովիդի 575210 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 534559-ը։ Մինչ այս հիվանդությունից մահացել են 8089 պացիենտներ, որոնցից 54-ը անցած օրվա ընթացքում։
ՀՀ-ում հակահամաճարակային բոլոր միջոցառումները իրավական են․ Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սեպտեմբերի 9-ին Facebook-ի իր էջում անդրադարձել է վերջերս ակտիվ շրջանառվող այն թեզին, թե իբր Հայաստանում իրականացվող հակահամաճարակային միջոցառումները իրավական հիմք չունեն։ Հոկտեմբերի 1-ից չպատվաստվածները պետք է 2 շաբաթը մեկ հավաստեն, որ վարակակիր չեն. Ավանեսյան Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք «ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված է յուրաքանչյուր աշխատողի առողջ, անվտանգ և…
Վրաստանում քովիդից մահացածների թիվն անցավ 8000-ից
Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 2455 նոր դեպք, ապաքինվել են ևս 4457-ը։ Այս մասին տեղեկանումենք կառավարական Stopcov.ge հատուկ կայքից։ Նշվում է, որ առայսօր Վրաստանում գրանցվել է քովիդի 572948 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 531764-ը։ Մինչ այս հիվանդությունից մահացել են 8035 պացիենտներ, որոնցից 58-ը անցած օրվա ընթացքում։














