COVID-19
42 նոր դեպք, 186 ապաքինված ու 5 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում
Մայիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222555 դեպք, որոնցից 212752-ն` առողջացած, 4428-ը` մահվան ելքով, հայտնում են Հայաստանի առողջապահության նախարարությունից։ Այսպիսով` երեկ կատարվել է 3084 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 42 նոր դեպք: Ունենք 186 առողջացած և 5 մահվան դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4294 պացիենտ: Ընդհանուր…
Հնդկաստանում կորոնավիրուսի վերջին 45 օրերի ամենացածր ցուցանիշն է գրանցվել
Հնդկաստանում կորոնավիրուսային իրավիճակի առումով դրական տեղաշարժ է նկատվում։ Երկրում մայիսի 29-ին արձանագրվել է կորոնավիրուսի 173,7 նոր դեպք, որն ամենացածր ցուցանիշն է՝ վերջին 45 օրերի ընթացքում։ Այս պահին Հնդկաստանում հաստատվել է COVID-19-ի 27,7 միլիոն դեպք, որոնցից լիակատարա առողջացել են 25,1 միլիոնը, մահացել՝ 322 հազարից ավելին։
Հայաստանում քովիդի դեմ պատվաստվել է 26,5 հազարից ավել մարդ
Հայաստանում շարունակվում է պատվաստումային գործընթացը։ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր մայիսի 23-ի դրությամբ` կատարվել է 26562 պատվաստում։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։ Կառույցից նաև հիշեցնում են որ՝ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը, Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից,…
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 733 նոր դեպք
Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է 733 նոր դեպք, որոնցից ապաքինվել են ևս 1530-ը։ Այս մասին տեղեկանում ենք Stopcov.ge կառավարական հատուկ կայքից։ Նշվում է, որ առայսօր Վրաստանում գրանցվել է COVID-19-ի 337573 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 318599-ը։ Մինչ այս հիվանդությունից մահացել են 4622 պացիենտ, որոնցից 20-ը՝ վերջին օրվա ընթացքում։
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս այցելել Հայաստան․ պատճառը կորոնավիրուսն է
ԱՄՆ պետքարտուղարության կայքէջում մշտապես թարմացվում ու հրապարակվում են երկրները, որտեղ ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում չայցելել՝ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված։ Երեկ հրապարկվել է նաև Հայաստանի անունը որպես ռիսկային երկիր՝ համաճարակային տեսանկյունից։ Հայտարարության մեջ նշվում է նաև Լեռնային Ղարաբաղ չայցելելու մասին՝ պայմանավորված ռազմական վերջին գործընթացներով։ Նախկինում արդեն COVID-ի առումով ռիսկային երկրների ցանկում են հայտնվել նաև, օրինակ, Հնդկաստանը,…
229 նոր դեպք, 286 ապաքինված ու 11 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում
Մայիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 221368 դեպք, որոնցից 209508-ն` առողջացած, 4357-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։ Այսպիսով` երեկ կատարվել է 3591 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 229 նոր դեպք: Ունենք 286 առողջացած և 11 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն…
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների թիվը մոտենում է 20 հազարին
Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը։ ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ մինչ այս COVID-19-ի դեմ Հայաստանում կատարվել է 19249 պատվաստում։ Հիշեցնենք, որ այս պահին ՀՀ-ում հնարավոր է պատվաստվել երեք տեսակի պատվաստանյութով՝ անգլոշվեդական AstraZeneca-ով, չինական CoronaVac-ով և ռուսական Sputnik-V-ով։ Պատվաստումներն ամբողջովին անվճար են։ Պատվաստումը հնարավոր է անցնել ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ կցագրումից, ուղղակի պետք է…
Անահիտ Ավանեսյանն այցելել է Հյուսիսային պողոտայի պատվաստումային շարժական կայան
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այցելել է Հյուսիսային պողոտայի պատվաստումային շարժական կայան` ծանոթանալու COVID-19-ի դեմ իրականացվող պատվաստումների գործընթացին, տեղում կազմակերպվող աշխատանքներին: Նախարարը զրուցել է բուժաշխատողների հետ: Անահիտ Ավանեսյանին տեղեկացրել են, որ շարժական կայանի աշխատանքները սկսելուց 1 ժամ հետո` ժամը 13:00-ի դրությամբ, արդեն իսկ 12 քաղաքացի է պատվաստվել, մի քանիսն էլ սպասում են իրենց հերթին: Հարկ…
Առողջապահության նախարարությունը ֆինանսական հաշվետվություն է ներկայացրել՝ քովիդի դեմ պայքարի մասով
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2021 թվականի հունվարից մինչև մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։ Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև…
Պատվաստումը COVID-19-ից պաշտպանվելու լավագույն միջոցն է․ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ
Պատվաստումը կորոնավիրուսից պաշտպանվելու լավագույն միջոցներից է։ Այս մասին հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։ «Պատվաստանյութերը օգնում են իմունային համակարգին ճանաչել թիրախավորված վիրուսը և ստեղծել դրա դեմ պայքարելու համար անհրաժեշտ հակամարմիններ։ Պատվաստումից հետո օրգանիզմը պատրաստ է պայքարել վիրուսի դեմ՝ դրանով իսկ կանխելով հիվանդությունը: Մարդկանց մեծ մասը, ովքեր վարակված են SARS-CoV-2-ով` ՔՈՎԻԴ-19 առաջացնող վիրուսով, առաջին մի քանի…
Արցախի գրանցվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք
Ապրիլի 17-ին կատարվել է 63 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է…
Նախարարն ասաց, թե Հայաստանում երբ են մեկնարկելու COVID-19-ի դեմ պատվաստումները
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խոսեց Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների մեկնարկի մասին։ Նա ասաց, որ մայրաքաղաքում պատվաստումները կսկսվեն ապրիլի 13-ից, իսկ մարզերում՝ ապրիլի 14-ից։ Ավանեսյանը նշեց, որ սկզբում պատվաստումները կլինեն AstraZeneca-ով, իսկ 1-2 օրվա տարբերությամբ՝ Sputnic V-ով։ Նա ասաց նաև, որ AstraZeneca-ի պարագայում սահմանվել է տարիքային շեմ ու դրանով կարող…
ԱՄՆ հավելյալ 1 մլն դոլար է տրամադրում ՀՀ-ին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար
Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով, լրացուցիչ $1,000,000 է տրամադրում՝ խթանելու COVID-19 համավարակին արձագանքելու ՀՀ կառավարության ջանքերը։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ ՄԶԳ-ի Facebook-ի պաշտոնական էջից։ Այսպիսով, մինչև հիմա COVID-19-ի դեմ պայքարի համար ԱՄՆ ՄԶԳ տրամադրած ընդհանուր ֆինանսավորումը Հայաստանին դառնում է ավելի քան $11 միլիոն։ Այն ներառում է արտակարգ իրավիճակի…
Coworking-ի ապագան. ի՞նչ սովորեցրեց 2020-ը․ ISO (ԼՈւՍԱՆԿԱՐ)
COVID-19-ի ազդեցության պատճառով, coworking-ի համաշխարհային շուկան, ինչպես սպասվում էր նվազեց 12,9%-ով ՝ 2019-ի 9,27 միլիարդ դոլարից ՝ 2020-ին 8,24 միլիարդ դոլար, հայտնում է isocoworkingspace-ը՝ հղում անելով coworker.com-ին։ Նշվում է, որ շուկայի աճը սահմանափակվում է կորոնավիրուսի հետևանքով արգելափակումների պատճառով՝ տնից աշխատողների թվի ահռելի մեծացմամբ: Վերջերս կատարված զեկույցը բացահայտում է, որ 2020 թվականի մարտին co-workingներ space-երի օպերատորները…
Խուսափեք հակաբիոտիկների չարաշահումից
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաձայն` հակաբիոտիկներն արդյունավետ չեն COVID-19-ի բուժման համար, քանի որ այս հիվանդությունը պայմանավորված է վիրուսով: Հակաբիոտիկները կարելի է նշանակել միայն ծանր ախտանիշներով հիվանդներին բակտերիալ թոքաբորբը բուժելու նպատակով, գրում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հակաբիոտիկները մանրէային վարակների բուժման համար օգտագործվող դեղեր են և որևէ կերպ չեն ազդում վիրուսային վարակների վրա: Հետազոտությունների արդյունքում (ԱՀԿ) պարզվել…















