Նախարարն ասաց, թե Հայաստանում երբ են մեկնարկելու COVID-19-ի դեմ պատվաստումները

Ամենադիտվածներ

Արտահերթ նիստում քննարկվել է AstraZeneca-ի պատվաստանյութի վերաբերյալ ԱՀԿ-ի առաջարկությունը

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խոսեց Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների մեկնարկի մասին։

Նա ասաց, որ մայրաքաղաքում պատվաստումները կսկսվեն ապրիլի 13-ից, իսկ մարզերում՝ ապրիլի 14-ից։

Ավանեսյանը նշեց, որ սկզբում պատվաստումները կլինեն AstraZeneca-ով, իսկ 1-2 օրվա տարբերությամբ՝ Sputnic V-ով։

Նա ասաց նաև, որ AstraZeneca-ի պարագայում սահմանվել է տարիքային շեմ ու դրանով կարող են պատվաստվել միայն 55 տարեկանից բարձր քաղաքացիները։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ