COVID-19

  • Ամերիկյան Uber-ը հայտարարել է, որ կփոխհատուցի ընկերության հետ համագործակցող այն վարորդներին և առաքիչներին, որոնք վարակվել են նոր տեսակի կորոնավիրուսով կամ էլ գտնվում են կարանտինում։ «Մենք աջակցում ենք վարորդներին և առաքիչներին, որոնք գտնվում են կարանտոինում կամ էլ, որոնց մոտ ախտորոշվել է COVID-19: Վարորդներն ու առաքիչները, որոնք կհայտնվեն այդ իրավիճակներում, փոխհատուցում կստանան՝ մինչև 14 օր ժամկետով: Այս…

    Uber-ը կփոխհատուցի նոր կորոնավիրուսով վարակված վարորդներին
  • ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ում գրել է. «Աշխարհում Նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով` կոչ ենք անում. Խուսափել ճանապարհորդելուց հետևյալ երկրներ` Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Հարավային Կորեա: Հայաստանից դուրս գործուղումներ պլանավորելիս` խուսափել տվյալ երկրներ մեկնելուց, ինչպես նաև գործուղումներ մեկնելիս անել դա միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Նշված երկրներից վերադարձած քաղաքացիներին` 14 օր…

    Արսեն Թորոսյանը կոչ է անում չպլանավորել գործուղումներ ՀՀ-ից դուրս
  • Այսօր հայտարարություն է տարածել ՀՀ արտգործնախարարությունը։ Հայտարարությունում նախարարությունը կոչ է անում ՀՀ քաղաքացինեռրին ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից՝ պայմանավորված երկրում կորոնավիրուսի տարածմամբ։ «Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ Իտալիայի իշխանությունների կողմից հայտարարված միջոցառումները՝ ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը…

    ԱԳՆ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ Իտալիա այցելելուց
  • Այսօր՝ մարտի 3-ին, հանդիպում է տեղի ունեցել Մեծ Յոթնյակի՝ G7-ի ֆինանսների նախարարների և Կենտրոնական բանկի կառավարիչների միջև։ Հանդիպման հիմնական պատճառը նոր կորոնավիրուսի տարածումն ու համաշխարհային տնտեսության վրա դրա ազդեցությունն է։ Հանդիպումից հետո նրանք հայտարարություն են տարածել՝ ընդգծելով, որ իրենք ուշադրությամբ հետևում են նոր կորոնավիրուսի՝ COVID-19-ի տարածմանը։ «Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի պոտենցիալ ազդեցությունները համաշխարհային տնտեսությանը՝ մենք…

    G7-ի երկրների ֆինանսների նախարարները քննարկել են կորոնավիրուսի ազդեցությունը համաշխարհային տնտեսությանը
  • ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մամուլի ասուլիսի ընթացքում խոսեց կասկածանքով մեկուսացված քաղաքացիների թվի մասին։ «Կորոնավիրուսի կասկածանքով 32 հոգի մեկուսացվել են», – ասել է Թորոսյանը։ Նա նաև հավելել է, որ տվյալ քաղաքացիները գտնվում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել Հայաստանում նոր կորոնավիրուսով հաստատված վարակման առաջին դեպքի մասին։

    Կորոնավիրոսով կասկածվող 32 անձ մեկուսացվել են Ծաղկաձորի Գոլդեն Փելեսում. Թորոսյան
  • Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Ճապոնիա, Կորեայի Հանրապետություն և Իտալիայի Հանրապետություն (առավելապես՝ հյուսիսային շրջաններ) այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի: Այնուամենայնիվ՝ այնտեղ գտնվելու կամ այցելելու պարագայում հորդորում ենք հետևել ՀՀ առողջապահության նախարարության կամ տվյալ երկրի համապատասխան իշխանությունների ցուցումներին և…

    ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է քաղաքացիներին կորոնավիրուսի պատճառով չայցելել 5 երկրներ