COVID-19
Հայաստանում 94-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսը
Հրանուշ մայրիկը, ով ամենատարեց վարակակիրներ էր Covid-19-ով, բարեհաջող հաղթահարել է հիվանդությունը և դուրս գրվել հիվանդանոցից։ Այդ մասին Facebook-ի իր էջում հայտարարել է Այվածքաբանության գլխավոր տնօրեն Գևորգ Սիմոնյանը։ Բուժման ամբողջովին բարեհաջող ավարտից հետո դուրս է գրվել մինչ օրս հաստատված Covid-19-ով դրական ամենատարեց հիվանդը՝ 94-ամյա Հրանուշ մայրիկը, նշել է Սիմոնյանը։ Ինգա Եղիազարյան
Ռուսաստանում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 100 հազարը
Ըստ Ռուսաստսնի օպերատիվ շտաբի հայտնած տեղեկությունների՝ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 100 հազարը։ Անցած օրվա ընթացքում գրանցվել է 7099 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվը հասել է 106498, տեղեկացնում է Дождь-ը։ Այս ժամանակահատվածում առաջին անգամ նոր դեպքերի թիվը, մեկ օրում, գերազանցել է 7 հազարը: Օրական մահացությունների թիվը՝ 101 մարդ, իսկ ընդհանուր թիվը գերազանցում է հազարը…
Գեղարքունիքում Covid-19-ով վարակվածության դեպքերը ավելացել են 2-ով
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Մարզպետը հայտնել է, որ մարզում ավելացել են կորոնավիրուսով վարակվածության դեպքերը։ «ՀՀ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք: Հաստատված դեպքերի թիվը կազմում է 65»,- ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/sanosyangnel/posts/2287344204901152
Հարկային և մաքսային կարգապահության թեմայով նիստ ՊԵԿ-ում
Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 28-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի նախագահությամբ կայացել է հարկային և մաքսային կարգապահության խնդիրների լուծման ու ռիսկերի կառավարման աշխատանքները համակարգող խորհրդի առաջին նիստը, հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Մասնակցել են կոմիտեի նախագահի տեղակալները և խորհրդի կազմում ընդգրկված ՊԵԿ ստորաբաժանումների ղեկավարները: Անդրանիկ նիստում ներկայացվել են նորաստեղծ կառույցի hիմնական ուղենիշերը:…
ԱՀԿ-ն հորդորում է չտրամադրել իմունիտետի անձնագրեր
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ ներկայում չկան ապացույցներ այն բանի, որ COVID-19-ից բուժված և հակամարմիններ ունեցող մարդիկ պաշտպանված են կրկնակի վարակումից։ Այս պատճառով նրանք կոչ են անում իմունիտետի անձնագրեր չտրամադրել այն անձանց, ովքեր արդեն բուժվել են կորոնավիրուսից: ԱՀԿ-ն նշում է, որ հետազոտությունների մեծ մասի համաձայն, կորոնավիրուսից ապաքինված մարդու մոտ առաջանում են հակամարմիններ, սակայն շատ…
Հետաձգվել են ըմբշամարտի վարկանիշային բոլոր մրցաշարերը
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) հետաձգել է ազատ, հունահռոմեական ոճերի և կանանց ըմբշամարտի բոլոր վարկանիշային մրցաշարերը։ ՀԱՕԿ-ի տեղեկացմամբ՝ դրանք տեղափոխվել են հաջորդ տարի։ Նշվում է նաև, որ կանանց տարիքային տարբեր խմբերի միջազգային մրցումների նոր օրացույցի հրապարակումը կախված է COVID-19 -ի համավարակի վիճակից։
Շրջայց Մարտակերտ և Մարտունի քաղաքներում
Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ում գրառում է կատարել: Շտաբը հայտնում է, որ ԱՀ-ում սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցների կողմից շրջայց է իրականցվել Մարտակերտ և Մարտունի քաղաքներում: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «ԱՀ գյուղատնտեսության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքային խմբերը տնտեսավարողների կողմից իրականացվող հակավարակային կանխարգելիչ, ախտահանման միջոցառումների կատարումը վերահսկելու նպատակով շրջայց են իրականացրել…
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համընդհանուր հրադադարի կոչն անհրաժեշտություն է․ Արցախի ԱԳՆ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ աշխարհի բոլոր անկյուններում անհապաղ և համընդհանուր հրադադարի կոչը՝ հնարավորություն տալու մարդկությանը համախմբվել ընդհանուր թշնամու՝ նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) համավարակի դեմ պայքարում, կարևոր, անհրաժեշտ և պատեհաժամ նախաձեռնություն է: Այս կոչի բարեխիղճ կատարումը կարևոր ներդրում կդառնա միջազգային հանրության կոլեկտիվ ջանքերում՝ ուղղված համայն մարդկության համար այդ նոր սպառնալիքին արդյունավետ դիմակայելուն: Համոզված ենք, որ…
Կորոնավիրուսի կանխարգելման ու հաղթահարման ֆոնդին փոխանցվել է մոտ 960 մլն դրամ
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 14.04.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 959,997,905,7 դրամ։ Նշվում է, որ մուտքերի ընդհանուր քանակը կազմել է 3678: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։
Հետաձգվել է 2023թ․ աթլետիկայի համաշխարհային փուլերի ժամկետների որոշմնա գործընթացը
COVID-19 –ը համաճարակը չի նահանջում։ Աթլետիկայի համաշխարհային միությունը հետաձգել է 2023 թ․ համաշխարհային փուլերի ժամկետների ու վայրերի որոշման գործընթացը: Կրոսավազքի և փոխանցավազքի 2023 թ․ աշխարհի առաջնության հյուրընկալող երկրները կորոշվեն այս տարվա նոյեմբերին: 2023 թվականից հետո նախատեսված աթլետիկայի միջոցառումների հայտերի ներկայացման գործընթացը մնում է անփոփոխ։ Գրում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։
ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 966-ի
Ապրիլի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 966 դեպք ( 29-ը՝ նոր ), որոնցից 173-ն` առողջացած ( 24-ը՝ նոր ), 13-ը` մահվան ելքով: Վերջին 2 մահվան դեպքի վերաբերյալ հայտնոմ ենք, որ 86 և 81-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում զարկերակային գերճնշում,…
Արցախում կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր են հաստատվել
Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-ի էջում գրված է. «Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ օրվա ընթացքում թեստավորված անձանցից երկուսի մոտ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս։ Առաջին վարակակիրը Միրիկ համայնքի հաստատված դեպքով բնակչի ընտանիքի անդամ է (առողջական վիճակը գնահատվում է բավարար), երկրորդը՝ երկկողմանի թոքաբորբով, էպիդեմիոլոգիական անամնեզով Հանրապետական բժշկական կենտրոն ընդունված Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի…
Քարդաշյանների լուսահոգի հոր անունով են կոչել UCLA-ի բժշկական կենտրոնը
Քարդաշյան քույրերը հիշատակել են իրենց հանգուցյալ հորը ՝ Ռոբերտ Քարդաշյան կրտսերին, ապրիլ ամսվա ընթացքում կերակրափողի քաղցկեղի իրազեկման միամսյակի ընթացքում: Այս մասին հաղորդում է people.com-ը։ Ընտանիքը հայտարարություն է տարածել հինգշաբթի օրը ՝ Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի Ռոբերտ Գ. Քարդաշյան կերակրափողային առողջության կենտրոնի բացման մեկ ամյակի մասին։ «Ավելի քան երբևէ մենք մտածում ենք այս համաճարակի ընթացքում առաջնագծում…
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր: Տեղեկատվություն են փոխանակել Covid-19 համաճարակի դեմ պայքարի ուղղությամբ տարվող քայլերի մասին: Նշվել է, որ երկու երկրներում էլ իրավիճակն այդ առումով լիովին վերահսկելի է: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրումների…
Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 954 նոր դեպք․ Ria Novosti
Ռուսաստանի օպերտաիվ շտաբը հայտնում է, որ երկրի 49 շրջաններում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 954 նոր դեպք։ Հատատված դեպքերից 30-ը երեխաներ են։ Սա կազմում է COVID-19-ով հիվանդացածների ընդհանուր թվի շուրջ 15 տոկոսն է կազմում: Այս պահին Ռուսաստանում գրանցվել է 6343 դեպք, որոնցից 406-ը ապաքինվել է, 47-ը՝ մահացել Վարակը տարածվել է երկրի 80 շրջանում։ Անցկացվել…














