Քարդաշյան քույրերը հիշատակել են իրենց հանգուցյալ հորը ՝ Ռոբերտ Քարդաշյան կրտսերին, ապրիլ ամսվա ընթացքում կերակրափողի քաղցկեղի իրազեկման միամսյակի ընթացքում: Այս մասին հաղորդում է people.com-ը։
Ընտանիքը հայտարարություն է տարածել հինգշաբթի օրը ՝ Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի Ռոբերտ Գ. Քարդաշյան կերակրափողային առողջության կենտրոնի բացման մեկ ամյակի մասին։
«Ավելի քան երբևէ մենք մտածում ենք այս համաճարակի ընթացքում առաջնագծում գտնվող բժշկական անձնակազմի մասին և շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ամեն օր վտանգում են իրենց կյանքը ուրիշների համար»,-ասում են Ռոբ Քարդաշյանը, Քլոե Քարդաշյանը, Քուրթնի Քարդաշյանը և Քիմ Քարդաշյան Ուեսթը՝անդրադառնալով coronavirus (COVID-19) հետևանքով առաջացած համաշխարհային ճգնաժամին:
«Այս ամիսը մեզ համար նույնպես կարևոր ժամանակ է, քանի որ մենք հիշում ենք մեր հայրիկին և տեղեկացնում ենք Կերակրափողի քաղցկեղի իրազեկման ամսվա մասին»,- ասվում է հայտարարությունում։ «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել հմուտ բժիշկներին և բուժքույրերին, ովքեր նվիրված աշխատում են ԼԱԿՀ Ռոբերտ Գ. Քարդաշյան կերակրափողային առողջության կենտրոնում»:
Գործարար և փաստաբան Ռոբերտի անունը հայտնի դարձավ այն ժամանակ, երբ նա պաշտպանեց իր ընկեր Օ. Ջ. Սիմպսոնին 1994-ին տխրահռչակ սպանության գործի ընթացքում: 2003 թվականի հուլիսին նրան ախտորոշվել էին կերակրափողի քաղցկեղով։ Ախտորոշումից ութ շաբաթ անց ՝ 59 տարեկան հասակում, նա մահացել էր։
Նրա անվամբ կենտրոնը ստեղծվել է ԼԱԿՀ մարսողական հիվանդությունների բաժնի ղեկավար դոկտոր Էրիկ Էսրաիլյանի կողմից ՝ COVID-19-ի մատակարարումների համար միջոցներ հավաքելու նպատակով:
Դոկտոր Էսրաիլյանը, ով նույնպես ծագումով հայ է, Քարդաշյանների մտերիմ ընկերներից է: Անցյալ տարվա աշնանը նա ԼԱԿՀ-ում գործարկեց համալսարանի հայագիտական կրթության, հետազոտության և հաղորդակցության «Խոստում» հայկական ինստիտուտը։
Քարդաշյանների ընտանիքը աջակցում է ինստիտուտին և ջանքեր է գործադրել Հայոց ցեղասպանության մասին իրազեկման ուղղությամբ: Վերջերս Քիմն ու Քորթնին ուղևորվել էին Հայաստան ՝ իրենց երեխաներին մկրտելու: Ուղևորության ընթացքում Քիմը և դոկտոր Էսրաիլյանը խոսեցին Երևանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համագումարում։
Ացբյուր՝ people.com