dolar evro
Չինաստանում միլիարդատերերի թիվը կրճատվել է
2018 թվականին աշխարհում միլիարդատերերի թիվը կրճատվել է 430-ով։ Նրանց մոտ կեսը (213) չինական ծագում ունի։ Այս մասին են վկայում չինական հետազոտական Hurun ընկերության տվյալները։ Մասնագետների կարծիքով՝ չինացի միլիարդատերերի թվի կրճատման պատճառը Չինաստանի ֆոնդային բորսաներում գնանշումների անկումն է, ինչպես նաև յուանի փոխարժեքի նվազումը։ Նշվում է, որ Չինաստանում, որի բնակչությունը կազմում է մոլորակի բնակչության 20 տոկոսը, և…
Bitcoin-ի փոխարժեքն աճել է
Աշխարհի խոշորագույն թվային արժույթների (կրիպտոարժույթ) փոխարժեքները փետրվարի 19-ի ժամը 10:50-ի դրությամբ. Վերջին 24 ժամում Bitcoin-ի փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 4.73%-ով և կազմել 1,912,789.54 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 4.74%-ով և կազմել 3924.23433681 դոլար, կապիտալիզացիան կազմում է 68,856,479,685 դոլար (+4.76%), ծավալը (24ժ)` 10,063,965,549 դոլար (+25.86%): Ethereum-ի փոխարժեքն աճել է 6.78%-ով և կազմել…
Ադրբեջանը բարձրացնում է Վրաստան մատակարարվող գազի սակագինը
Վրաստանին բնական գազի հիմնական մատակարար Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) հայտարարել է՝ մարտի 1-ից մանրածախ ցանցի առևտրային բաժանորդների գազի սակագինը 1 ք.մետրի համար բարձրացնում է 10.5% -ով՝ մինչև 0.95 լարի (մոտ 0.36 դոլար)՝ ներառյալ ԱԱՀ-ն, հաղորդում է Minval.az- ը՝ հղում անելով ընկերության հաղորդագրությանը: Ինչպես նշված է SGG-ի զեկույցում, «գների ճշգրտումը պայմանավորված է ԱՄՆ դոլարի նկատմամբ…
Չինաստանն իր տնտեսությամբ երկրորդն է աշխարհում
Չինաստանը 2018 թվականի արդյունքներով պահպանել Է աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսության կարգավիճակը: Այդ մասին հունվարի 21-ին հայտարարել Է Չինաստանի Պետական վիճակագրական վարչության ղեկավար Նին Ցզիչժեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ)՝ 82,07 տրիլիոն յուան (շուրջ 12 տրիլիոն դոլար) ընդհանուր ծավալով Չինաստանը 2017 թվականին նույնպես հավաստել Էր աշխարհի երկրորդ տնտեսության՝ իր կարգավիճակը՝ զիջելով սոսկ ԱՄՆ-ին: «2018 թվականին…
Բիթքոինի միջին փոխարժեքը էժանացել է 9,53 տոկոսով ՝ կազմելով 3839,58 հազար դոլար
Աշխարհում ամենատարածված խոշորագույն թվային արժույթը (կրիպտոարժույթ)՝ բիթքոինը երեքշաբթի նվազել է 10 տոկոսով, ինչը փորձագետները համարում են նորմալ դինամիկա, գրում է ՌԻԱ Նովոստին: Coinmarketcap-ի տվյալներով՝ բիթքոինի միջին փոխարժեքը էժանացել է 9,53 տոկոսով ՝ կազմելով 3839,58 հազար դոլար: Binance բորսայում կրիպտոարժույթի գինը նվազել է 10 տոկոսով՝ հասնելով 3,705 հազար դոլարի: Այլ թվային արժույթների փոխարժեքը նույնպես նվազել է: Մասնավորապես, …
Բիթքոինի փոխարժեքը 4.5 հազար դոլարից ցածր է
Բիթքոինի փոխարժեքը 4.5 հազար դոլարից ցածր է և հասել է 2017 թվականի հոկտեմբերի արժեքին, հայտնում է Reuters–ը։ Նշվում է, որ 1 օրվա ընթացքում կրիպտոարժույթը կորցրել է իր արժեքի 7 տոկոսը։ Անցյալ չորեքշաբթի օրվանից՝ նոյեմբերի 14-ից, բիթքոինի փոխարժեքը 30 տոկոսով անկում է ապրել։






