DPA
Սլովենիան տանկեր կտրամադրի Ուկրաինային
Սլովենիան և Գերմանիան համաձայնագիր են կնքել, ըստ որի՝ Սլովենիան իր տանկերից կտրամադրի Ուկրաինային, իսկ Գերմանիան դրա դիմաց իր տանկերի ու զրահափոխադրիչների պաշարներից կդրամադրի Սլովենիային։ Այս մասին գրում է dpa-ն։ Նշվում է, որ համաձայնությունը ձեռք է բերվել երկու երկրների պաշտպանության նախարարների հեռավար հանդիպման արդյունքում, որի ընթացքում կողմերը քննարկել են նաև, թե ինչպես կարող են օգնել Ուկրաինային։…
Գերմանիան Նավալնիի հետազոտության տվյալները Ռուսաստանին չի փոխանցել
Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ռուսաստանի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնուց վերցված նմուշների անալիզների արդյունքները փոխանցվել են Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը (ՔԶԱԿ): Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Մարտինա Ֆիցը նշել է, որ Բեռլինն այս տվյալները ուղղակիորեն Ռուսաստանին փոխանցելու հիմքեր չի տեսնում և Մոսկվային կոչ է արել միջադեպի վերաբերյալ տեղեկություններ տրամադրել։ Հիշեցնենք, որ Նավալնու ինքնազգացողությունը վատացել էր օգոստոսի 20-ին: Այս…
Էրդողանը չի մասնակցել Բեռլինում կայացած համաժողովի ընթրիքին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակը մեկնաբանել է DPA գերմանական գործակալության տարածած տեղեկությունն այն մասին, որ Թուրքիայի նախագահը հեռացել է Լիբիայի վերաբերյալ համաժողովից։ Ինչպես փոխանցում է աղբյուրը, խոսքն այն մասին չէ, որ Էրդողանը վաղաժամ որոշել է հեռանալ համաժողովից։ «Թուրքիայի նախագահը պարզապես չի մնացել հանդիպման մասնակիցների ընթրիքին»,-հայտնում են գրասենյակից։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ համաժողովից…
ԱԷՄԳ-ն կքննարկի Իրանի գործողությունները ուրանի հարստացման հարցով
Հուլիսի 10-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարող խորհուրդը արտահերթ նիստում կքննարկի Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրադարձությունների զարգացումը: Արտահերթ հանդիպումն անցկացնելու խնդրանքով դիմել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ջեքի Ուոլքոթը։ Այս մասին հայտնում է Dpa գործակալությունը: Իրանի վրա հարկավոր է ճնշում գործադրել, որ հրաժարվի իր միջուկային հավակնություններից, նույն օրը թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է…




