ԱԷՄԳ-ն կքննարկի Իրանի գործողությունները ուրանի հարստացման հարցով

Ամենադիտվածներ

1550580214-2223

Հուլիսի 10-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարող խորհուրդը արտահերթ նիստում կքննարկի Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրադարձությունների զարգացումը: Արտահերթ հանդիպումն անցկացնելու խնդրանքով դիմել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ջեքի Ուոլքոթը։ Այս մասին հայտնում է Dpa գործակալությունը:

Իրանի վրա հարկավոր է ճնշում գործադրել, որ հրաժարվի իր միջուկային հավակնություններից, նույն օրը թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը: Նրա խոսքով՝ հուլիսի 10-ի քննարկումների թեման կլինեն միջուկային ոլորտում Իրանի անթույլատրելի գործողությունները:

Ավելի վաղ ԱԷՄԳ-ը հաստատել էր, որ Թեհրանն առաջին անգամ խախտել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի դրույթը և մեծացրել է հարստացված ուրան պահելու սահմանը: ԵՄ մի շարք երկրներ, ներառյալ Գերմանիան, Իրանին նախազգուշացրել էին, որ խուսափի համաձայնագրի հետագա խախտումներից:

Սակայն դրանից հետո Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ Թեհրանն ինքը կորոշի հարստացված ուրանի իրենց անհրաժեշտ մակարդակը:

«Հուլիսի 7-ից հարստացման աստիճանն այլևս չի սահմանափակվի 3,67 տոկոսով: Մենք մեր վրայից հանում ենք այդ պարտավորությունը»,- ասել էր նա:

Իրանի հետ վեճը սրվել է այն բանից հետո, երբ Թեհրանը հրաժարվել է կատարել ՀԳՀԾ շրջանակում պարտավորությունների մի մասը, որից ԱՄՆ-ն միակողմանի կարգով դուրս է եկել 2018 թվականի մայիսին: Վաշինգտոնն ի պատասխան խստացրել է Թեհրանի դեմ պատժամիջոցները և տարածաշրջան է ուղարկել ռազմական նավեր և ռմբակոծիչներ:

 

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();