eko
Հայտնաբերվել է 2.2 մլն դրամի հատված ընկուզենի. ԲԸՏՄ
Ուժեղացված վերահսկողության արդյունքում ՀՀ Սյունիքի մարզի Շիկահող համայնքին հարակից տարածքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները հայտնաբերել են ապօրինի հատված 22 խմ ընկուզենի տեսակի ծառ, որի շրջակա միջավայրին հասցված վնասի չափի հաշվարկը գերազանցել է 2 200 000 դրամը։
Սևանա լճից ոռոգման նպատակներով սկսվել են ջրբացթողումները
2022 թվականի հունիսի 6-ի դրությամբ Սևանա լճից ոռոգման նպատակներով արդեն բաց է թողնվել 1 միլիոն 908 հազար խորանարդ մետր ջուր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից և մանրամասնում, որ 2022 թվականի հունիսի 6-ի դրությամբ Սևանա լիճը գտնվել է 1900 մետր 73 սանտիմետր բարձրության վրա, ինչը 18 սանտիմետրով ցածր է նախորդ տարվա նույն օրվա…
Հայտնաբերվել է Կարմիր գրքում գրանցված սատկած բեզոարյան այծ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, ի պատասխան լրատվամիջոցներում հայտնված «Որսագողություն Խոսրովի անտառում. ջրատար առվի մեջ հայտնաբերվել է Կարմիր գրքում գրանցված, վնասվածքներով սատկած բեզոարյան այծ» վերտառությամբ գրառման, հայտնում է․ «Տեղեկատվությունը ստանալուց հետո Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննական բաժնի աշխատակիցները օպերատիվ տեղեկությունն իրացնելով անմիջապես մեկնել են դեպքի վայր։ ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծը հայտնաբերվել է Վեդու ջրամբարի…
Բյուրականի անտառպետության տարածքում 25 օր խստիվ կարգելվի մարդկանց և կենդանիների մուտքը
Հունիսի 7-ից Բյուրականի անտառպետության տարածքում կատարվելու են ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումներ։ Պայքարի միջոցառումների ավարտից հետո՝ 25 օր, խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը: Նշված ժամանակահատվածում անհրաժեշտ է մեղվաընտանիքները դուրս բերել քիմիական մշակման ենթարկված տարածքներից։
Դիլիջան ազգային պարկում խլուրդների անկելու վերաբերյալ ահազանգին ընթացք կտրվի
ֆեյսբուքյան խմբերում տեղեկություններ են տարածվում, որ «Դիլիջան» ազգային պարկի ամբողջ տարածքում մեծ քանակությամբ խլուրդներ են անկում։ ՇՄՆ-ից հայտնում են, որ ահազանգը գտնվում է նախարարության և «Դիլիջան» ազգային պարկի ուշադրության կենտրոնում, դրան կտրվի համատասխան ընթացք։ «Ահազանգի շուրջ Շրջակա միջավայրի նախարարության և «Դիլիջան» ազգային պարկի մասնագետներն այսօր խորհրդակցություն են անցկացրել։ Վաղը ազգային պարկի մասնագետները կայցելեն գրառումներում նշված…
Մենք անելու ենք հնարավորը, որպեսզի Հայաստանը դասվի զարգացած երկրների շարքին. Հակոբ Սիմիդյան
Շրջակա միջավայրի օրվա առթիվ նախարարը իր Ֆեյսբուքյան էջում շնորհավորական ուղերձ է գրել: Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր շրջակա միջավայրի միջազգային օրն է։ «Միայն մեկ Երկիր մոլորակ». այսպիսին է 2022-ի շրջակա միջավայրի միջազգային օրվա կարգախոսը։ Այն հնչել է 50 տարի առաջ՝ Ստոկհոլմում, երբ ընդունվեց Շրջակա միջավայրի վերաբերյալ ՄԱԿ-ի ծրագիրը։ Էկոհամակարգերի քայքայումը, կենսաբազմազանության կորուստը, հողի և օդի աղտոտվածությունը, կլիմայի…
Սողունների սեզոնային ակտիվացում է․ ինչ անել օձի խայթոցի դեպքում
ԱԻ պետական ծառայությունը հիշեցնում է, որ պայմանավորված եղանակի կտրուկ տաքացմամբ՝ տարվա այս սեզոնին ակտիվանում են սողունները, հայտնվում անգամ բնակարաններում: Քանի որ թունավոր օձերի դեմ պայքարը համալիր մոտեցման խնդիր է, ուստի հորդորում ենք զգույշ լինել: Ոչ թունավոր օձի խայթոցի դեպքում անհրաժեշտ է լվանալ վերքը և ծածկել մանրէազերծ վիրակապով։ Թունավոր օձի խայթոցի դեպքում մեծ նշանակություն ունի ժամանակին…
Առգրավել են 10.4 կգ ապօրինի որսված ձուկ և ձկնորսական ցանցեր
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ իրականացրած վերահսկողական կանխարգելիչ միջոցառման արդյունքում ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում արձանագրված 2 դեպքով առգրավել են 10.4 կգ ապօրինի որսված ձուկ և ձկնորսական ցանցեր։ Առգրավված ձուկը հանձնվել է Սիսիան համայնքի թիվ 1 և 2 նախաուսումնական հաստատություններին, իսկ ձկնորսական ցանցերը ոչնչացվել են։ Արձանագրված դեպքերով Տեսչական մարմնի կողմից…
2 օրում տարբեր բնակավայրերում 12 օձ է հայտնաբերվել
Հունիսի 1-ին և 2-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԻՆ-ը։ «Մասնավորապես՝ Երևանում և Արագածոտնի մարզի Աշտարակ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում, Կոտայքի մարզի Քանաքեռավան, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղերում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել…
Հայտնաբերվել է մանրաձկան որսի դեպք
Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր «Սևան» ազգային պարկի պահպանության բաժնի ներկայացուցիչները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի տեսուչների հետ համատեղ շրջայց են կատարել լճի առափնյա տարբեր հատվածներում՝ կանխարգելելու մանրաձկան որսը։ «Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է մանրաձկան որսի դեպք։ Առգրավվել է 40 մանրաձուկ։ Օգտագործված դիմակը կամ ձեռնոցը չնախատեսված վայրերում մի՜ նետեք․ շրջակա միջավայրի…
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել կրիային
Հունիսի 2-ին` ժամը 09:42-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Փարպիի Ձոր» կոչվող տարածքում կրիան արգելափակվել է ոռոգման ջրագծի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել կրիային և տեղափոխել անվտանգ տարածք:
Մայիսին Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 18 սանտիմետրով
Սևանա լճի մակարդակը 2022 թվականի մայիսի 31-ի դրությամբ արդեն գտնվել է 1900 մետր 70 սանտիմետր բարձրության վրա։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, մայիսի սկզբի համեմատ Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 18 սանտիմետրով, սակայն նախորդ տարվա մայիսի 31-ի համեմատ լճի մակարդակը ցածր է մնում 20 սանտիմետրով։ Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա հունվարից մինչեւ մայիսն…
Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների պահման գործընթացն ավելի վերահսկելի կդառնա
Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են՝ «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծով կկարգավորվեն Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման գործընթացի, անազատ…
Սևանա լճի առափնյա հատվածներում ստուգումների արդյունքում մանրաձկան որսի դեպքեր չեն հայտնաբերվել
Այսօր «Սևան» ազգային պարկի պահպանության բաժնի ներկայացուցիչները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի տեսուչների հետ համատեղ շրջայց են կատարել լճի առափնյա տարբեր հատվածներում՝ ստուգելու մանրաձկան որսը։ Այդ մասին ասված է ՇՄ նախարարության Ֆեյսբուքի էջում:«Ստուգումների արդյունքում մանրաձկան որսի դեպքեր չեն արձանագրվել։ Կանխարգելիչ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։ Ձկնորսությամբ զբաղվող մեր քաղաքացիներին հորդորում ենք խուսափել…














